Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 344 — Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 344AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 344 — Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 344. Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները 1. Կամերալ (ներքին) ուսումնասիրության նպատակն է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների կամ տեղեկությունների, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով պարզել՝ 1) հարկերի հաշվարկման ճշտությունը. 2) միևնույն հարկային հաշվարկում առկա համադրելի ցուցանիշների և տվյալների համապատասխանությունը. 3) նույն հարկ վճարողի կողմից

Ամբողջ Տեքստ

Հոդված 344. Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները 1. Կամերալ (ներքին) ուսումնասիրության նպատակն է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների կամ տեղեկությունների, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով պարզել՝ 1) հարկերի հաշվարկման ճշտությունը. 2) միևնույն հարկային հաշվարկում առկա համադրելի ցուցանիշների և տվյալների համապատասխանությունը. 3) նույն հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ տարբեր հարկային հաշվարկների համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը. 4) հարկային հաշվարկներով կամ տեղեկությունների, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների համեմատությամբ համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը. 5) հարկ վճարողի կողմից հարկման համակարգերի (այդ թվում՝ հատուկ) ընտրության համապատասխանությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին. 6) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումները:

2. Կամերալ (ներքին) ուսումնասիրություններն անցկացվում են բացառապես հարկային մարմնում՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Կամերալ (ներքին) ուսումնասիրություններն անցկացվում են առանց հարկ վճարողին և հարկ վճարողների այցելության ու լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

3. Կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում անճշտություններ, անհամապատասխանություններ և (կամ) խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում են՝ 1) արձանագրության համարը, կազմելու ամիսը, ամսաթիվը, տարին. 2) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը. 3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն. 4) հարկերը և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որի (որոնց) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է անճշտություն, անհամապատասխանություն և (կամ) խախտում. 5) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումները (կամ հնարավոր խախտումները), դրանց նկարագիրը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքների արձանագրությունը դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով և հանձնված է համարվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:

5. Հարկ վճարողը ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ արձանագրությունը հանձնված համարվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 1) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ համաձայնելու դեպքում սահմանված կարգով ներկայացնում է հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված). 2) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ չհամաձայնելու դեպքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային մարմին է ներկայացնում իր առարկությունները, որոնք հարկային մարմինն օգտագործում է հարկային հսկողության ընթացքում: 6. (մասն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-55-Ն ) 7. (մասն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-55-Ն ) (344-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 04.03.22 ՀՕ-55-Ն, փոփ.

06.05.26 ՀՕ-207-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել