ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 15 — Դատարանի կազմը և որոշումների ընդունումը 1.
Ամփոփում
Հոդված 15. Դատարանի կազմը և որոշումների ընդունումը 1. Առաջին ատյանի դատարանում գործը քննվում է միանձնյա: 2. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա: 2.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմերը ձևավորվում են համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագի
Ամբողջ Տեքստ
Հոդված 15. Դատարանի կազմը և որոշումների ընդունումը 1. Առաջին ատյանի դատարանում գործը քննվում է միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա: 2.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմերը ձևավորվում են համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներից:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերից բացառությունները սահմանվում են օրենքով:
4. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը քննվում է կոլեգիալ՝ Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
5. Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան:
6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վճռաբեկ դատարանում որոշումներն ընդունվում են Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի՝ բողոքը քննող դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշումը կայացվում է համապատասխան դատավարական օրենսգրքով սահմանված կարգով:
7. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով, որոնք բողոքը քննելիս և որոշումներ ընդունելիս գործում են որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ: (15-րդ հոդվածը լրաց., խմբ. 09.02.22 ՀՕ-24-Ն, խմբ.
09.06.22 ՀՕ-151-Ն, լրաց.
23.12.22 ՀՕ-575-Ն ) (09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
