ՆՅՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 39 | ՆՅՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 հունիսի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Նյուրա Բաղդասարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Նյուրա Բաղդասարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 31-ին) խնդրելով. «(…) 4.2.1. Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 78-79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։ 4.2.2. Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (այն մասով, որ մասով չի նախատեսում բացառություն, կապված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից ՀՀ վարչական դատարան դիմելու հետ) ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը։ 4.2.3. Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (այն մասով, որ մասով չի սահմանում կարգավորում, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարչական գործի վարույթը կարող է կարճել բացառապես վերաքննիչ բողոքով վիճարկվող փաստական հանգամանքների և վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 79-րդ հոդվածների համապատասխանության հարցը։ 4.2.4. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի (այն մասով, որ չի սահմանում մինչ վարչական գործի վարութը կարճելը տվյալ հարցի վերաբերյալ դատավարության մասնակիցների դիրքորոշում լսելու իրավունքի ապահովման իրավական հնարավորություն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:
2. Ներկայացված դիմումով բարձրացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականության հարց։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի առնչությամբ դիմողը գտնում է, որ օրենսգրքի 192-րդ հոդվածը նախատեսում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածից տարբերվող կարգավորում։ Մասնավորապես, ըստ դիմողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի որպես ընդհանուր նորմի կիրառումը չի բացառում անձի իր նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտի վիճարկման իրավական հնարավորությունը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը հստակ արձանագրում է «կարող են խախտվել» արտահայտությունը։ Ուստի` դիմողը նշում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վերաբերյալ գործերով պահանջ հայցող սուբյեկտների շրջանակը կարող է պարզվել բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի և ոչ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համատեքստում։ Վերոգրյալի համատեքստում դիմողը գտնում է, որ ինքը հանդիսանում է «(…) ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 460-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 12.04.2018 թվականի թիվ 443-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգի 20-րդ և 22-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական շահ ունեցող անձ, քանի որ չի կարողանում ստանալ իր ժառանգված գույքի դիմաց փոխհատուցում հաշվի առնելով Վիճարկվող որոշման 20-րդ և 22-րդ կետերը»: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ դիմողը նշում է, որ վերջինս չի նախատեսում բացառություն կապված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից վարչական դատարան դիմելու հետ: Ըստ դիմողի վերոնշյալ նորմն իր նկատմամբ կիրառելով` անդրադարձ չի կատարվել այն հանգամանքին, որ ինքը, «(…) հանդիսանալով ՀՀ Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 460 որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի իմաստով նշված որոշման հասցեատերերից մեկը, (…) այդ որոշման 20-րդ կետի իմաստով արդեն իրեն պատկանող ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը Կառավարությունը ևս համարում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք և թույլ չի տալիս ժառանգաբար փոխանցել(…)»: Միաժամանակ, ըստ դիմողի` խախտվում է իր իրավական ակնկալիքը, քանի որ իր կողմից իր կյանքի ընթացքում ստանալու ենթակա ավանդի չստացված մասը չի ներառվելու ժառանգության զանգվածի մեջ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի մասով դիմողը գտնում է, որ վերջինս հնարավորություն չի ընձեռում մինչև վարչական գործի վարույթը կարճելը լսել տվյալ հարցի վերաբերյալ դատավարության մասնակիցների դիրքորոշումը և դրանով չի ապահովում դատավարության մասնակցի գործի քննության ընթացքում գործի վարույթը կարճելու վերաբերյալ դիրքորոշում, առարկություն ներկայացնելու իրավունքը։ Դիմողը նշում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը, բացահայտելով գործի վարույթը կարճելու ենթադրյալ հիմք, ըստ էության, այս կապակցությամբ չի իրականացրել բանավոր դատաքննություն, չի լսել կողմերի դիրքորոշումը նշվածի կապակցությամբ և սույն դեպքում դիմողին զրկել է դիրքորոշում հայտնելու իրավունքից, որն անքակտելիորեն կապված է անձի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կապակցությամբ դիմողն արձանագրում է, որ մի դեպքում օրենսդիրը սահմանում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է գործի համար էական նշանակություն ունեցող, սակայն վերաքննիչ բողոքով չվիճարկված փաստերով, մյուս դեպքում վերաքննիչ դատարանին տալիս է լիազորություն` կարճելու վարչական գործի վարույթը վիճելի համարելով վարչական դատարանում հաստատված փաստն այն դեպքում, երբ այդ փաստը չի վիճարկվել վերաքննիչ բողոքում։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինին կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1 և 2-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․ 3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ
Օրենքների, դրանց դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, իրականացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ կետի հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած դիմումներով (անհատական դիմումներ)։ Անհատական դիմումների ընդունելիության հարցերը լուծելիս Սահմանադրական դատարանը ղեկավարվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 29 և 69-րդ հոդվածներով, որոնցով նախատեսված պայմաններից թեկուզ և մեկի բացակայությունը բացառում է անհատական դիմումի քննության ընդունումը Սահմանադրական դատարանում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմողի համար իրավական հետևանքներ առաջացնող վերջնական դատական ակտի վերաքննիչ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետը չի կիրառվել դիմողի նկատմամբ և, հետևաբար` դիմողը իրավասու չէ ներկայացնել վերոնշյալ նորմի հակասահմանադրականության վերաբերյալ դիմում: Վերահաստատելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ներկայացված դիմումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի մասով, ակնհայտ անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը: Վերոնշյալ նորմերի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը միաժամանակ հիմք են արդեն վարույթ ընդունված հայցադիմումով գործի վարույթի կարճման համար: Այսինքն դատարանը գործի քննության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացնում, եթե բացահայտվել են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր: Ընդ որում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից բխում է, որ գործի վարույթը կարճելու հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը, ինչը վարչական վերաքննիչ դատարանը կարող է իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով իրեն տրված լիազորությունը իրացնելու միջոցով: Մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։ Տվյալ դեպքում վարչական վերաքննիչ դատարանը, քննելով Նյուրա Բաղդասարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ՎԴ/12631/05/18 վարչական գործով կատարել է հետևյալ եզրահանգումը, որ դիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից: Ինչ վերաբերում է դիմողի գործի վարույթը բացառապես վերաքննիչ բողոքով վիճարկվող փաստական հանգամանքների և վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում կարճելու փաստարկին, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է հետևյալլը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։ Վերոնշյալ կարգավորումը կանխորոշում է դատական ակտի վերանայման սահմանները նախատեսելով, որ վերաքննիչ դատարանը կարող է առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը վերանայել միայն դատական ակտի բողոքարկված մասով և միայն բողոքում բարձրացված պահանջի սահմաններում։ Ողջ վերոգրյալից բխում է, որ վերաքննության սահմանները վերաբերելի են վերաքննիչ դատարանի կողմից իրականացվող գործի քննության ծավալներին, ինչը, սակայն, փոխկապակցված չէ և որևէ կերպ չի սահմանափակում դատարանի գործի հետագա ընթացքը խոչընդոտող, գործի վարույթի կարճման համար հիմք հանդիսացող հանգամանքի առկայության դեպքում գործի վարույթի կարճման լիազորության իրացումը։ Հետևաբար` դիմողի փաստարկն առ այն, որ ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն այնքանով, որքանով չի սահմանում կարգավորում, որ վերաքննիչ դատարանը վարչական գործի վարույթը կարճում է բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, ակնհայտ անհիմն է։ 3.3. Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ Ներկայացված դիմումի և կից դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց` դիմողն իրականում առաջ է քաշում դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, հետևաբար ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Նյուրա Բաղդասարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյանի
Անդամներ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
21 հունիսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-39
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-39
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
