Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 251 — Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 251AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 251 — Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 251. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը 1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան հետաքննության մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը: 2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է կատարվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար, բացառապես կաշ

Ամբողջ Տեքստ

Հոդված 251. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը 1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան հետաքննության մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը:

2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է կատարվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար, բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի արժանահավատ ցուցմունքի հիման վրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենսգրքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-220-րդ, 258-րդ, 272-276-րդ, 435-440-րդ, 477-րդ, 496-րդ և 497-րդ հոդվածներով սահմանված իմաստով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գաղտնի քննչական գործողության ընթացքը և արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով: Գ Լ ՈՒ Խ 32 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել