ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 34 — ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 34. Բ ԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ 1. Բանկի լուծարային միջոցների մեջ ընդգրկվում են սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը, ներառյալ` միջոցները, պահանջի իրավունքները, գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով, լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետևանքով բանկին վերադարձված միջոցները, բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և ղեկավա
Ամբողջ Տեքստ
Հոդված 34. Բ ԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ 1. Բանկի լուծարային միջոցների մեջ ընդգրկվում են սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը, ներառյալ` միջոցները, պահանջի իրավունքները, գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով, լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետևանքով բանկին վերադարձված միջոցները, բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և ղեկավարների միջոցները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության չափով, այլ միջոցները: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները, դրանց գրավի առարկա հանդիսացող գույքը չեն ընդգրկվում լուծարային միջոցներում:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է լուծարվող բանկի այն գույքի ցանկը, որը պետք է իրացվի հրապարակային սակարկությունների միջոցով: (34-րդ հոդվածը խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն, լրաց.
26.05.08 ՀՕ-102-Ն) ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
