Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 126.2 — Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է` - իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին,
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 126.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 126.2 — Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է` - իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին,

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 126.2. Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է` - իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ պահանջվում է հոգեբանական և մանկավարժական հատուկ ուշադրություն. - կազմակերպել և անցկացնել գնդի զինծառայողների սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական գործընթացների և երևույթների ուսումնասիրություններ, դրանց արդյունքներով առաջարկություններ ներ

Ամբողջ Տեքստ

Հոդված 126.2. Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է` - իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ պահանջվում է հոգեբանական և մանկավարժական հատուկ ուշադրություն. - կազմակերպել և անցկացնել գնդի զինծառայողների սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական գործընթացների և երևույթների ուսումնասիրություններ, դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել զորամասի հրամանատարին և հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին. - առօրյա գործունեության, մարտական (ուսումնամարտական) առաջադրանքների կատարման, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության (մարտական ծառայության), պահակային և ներքին ծառայության կրման ժամանակ կազմակերպել և իրականացնել գնդի անձնակազմի հոգեբանական աշխատանքը. - կազմել և գնդի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպայի հետ մշտապես ճշտել գնդի սոցիալ-հոգեբանական ու բարոյահոգեբանական բնութագիրը, դրա արդյունքներով համապատասխան աշխատանքների իրականացման ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ. - մասնակցել ըստ ստորաբաժանումների և զինվորական մասնագիտությունների անձնակազմի բաշխման աշխատանքներին. - անցկացնել զինվորական ծառայությանը և մարտական հերթապահության պայմաններին զինծառայողների հոգեբանական հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ, իրականացնել այդ պայմաններում նրանց հոգեբանական ուղեկցությունը. - պարբերաբար վերլուծել զինվորական կոլեկտիվների հոգեբանական իրավիճակը, իրականացնել հոգեբանական կորուստների կանխատեսում և հաշվարկ, ձեռնարկել աշխատանքներ ինքնավնասման երևույթների կանխարգելման, ինքնավնասման հակված անձանց բացահայտման համար, այդ ուղղությամբ համագործակցել զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի և զորամասի հոգևոր սպասավորի հետ. - ենթակա անձնակազմի մոտ հոգեբանական աշխատանքի ձևերին ու մեթոդներին տիրապետելու և դրանք ճիշտ կիրառելու նպատակով կազմակերպել սպաների, ենթասպաների, սերժանտների ուսուցանում. - կազմակերպել մշտական տեղակայման վայրերից դուրս զենքի և զինվորական տեխնիկայի հետ առնչվող անձնակազմի և առանձին զինծառայողների հետ հոգեբանական աշխատանքներ. - իր գործունեության ընթացքում պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները. - մշտապես համալրել հոգեբանական աշխատանքի համար նախատեսվող ուսումնանյութական բազան. - զորամասի հրամանատարին և հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին զեկուցել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու գնդի քաղաքացիական անձնակազմի հոգեբանական վիճակի, առաջացած առանձին խնդիրների և իրականացվող միջոցառումների մասին, այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ: (126.2-րդ հոդվածը լրաց. 19.03.13 ՀՕ-20-Ն) Գնդի (բրիգադի) սերժանտը

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել