Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1123 ապրիլի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 ապրիլի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

23 ապրիլի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղ. Արթուր Խաչատրյանի դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղ. Արթուր Խաչատրյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 83.5-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով անձի կրած ոչ նյութական վնասը չի դիտվում որպես վնաս։

1. Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթում առկա է իրավական բաց, և խնդրո առարկա հարցի շրջանակներում առկա են սահմանադրական դատարանում օրենսդրական բացի քննության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներում մշակված չափանիշներ։ Մասնավորապես, ինչպես նշում է դիմողը, սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։

Բացի դրանից, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին դիմողը մատնանշում է, որ այդ դատարանը լրջորեն անհանգստացած է Հայաստանի Հանրապետությունում անձի կրած բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման իրավունքի բացակայությամբ։

Ըստ դիմողի ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված «խախտված իրավունքի վերականգնումը» ենթադրում է նաև օրենսդրորեն ամրագրված կրած ոչ գույքային վնասների փոխհատուցում, առանց որի այդ իրավունքը կլինի ոչ կոնկրետ և ոչ իրական։ Դրա հիման վրա դիմողը եզրահանգում է, որ պետական մարմինների ոչ իրավաչափ ակտերի պատճառով անձին հասցված վնասի դեպքում, այդ թվում ոչ նյութական, վնասի հատուցման իրավունքը սահմանադրական սկզբունք է, կոնկրետ սահմանադրական իրավունք է։

2. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմողը պահպանել է սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Դիմողը միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարման

պարտականությունից ելնելով այն հանգամանքից, որ դիմողն անաշխատունակ է, գույքային դրությունը վատ, որը պայմանավորված է նրա հաշմանդամությամբ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Արթուր Խաչատրյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Բավարարել դիմողի միջնորդությունը պետական տուրքի վճարումից նրան ազատելու վերաբերյալ։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

23 ապրիլի 2013թ.

ՍԴԴԿՈ/1-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 ապրիլի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել