ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 83 — Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը (վերնագիրը խմբ. 01.04.21 ՀՕ-171-Ն) 1. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից: 2. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից: 3. (մասն ուժը կորցրել է 01
Ամբողջ Տեքստ
Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը (վերնագիրը խմբ.
01.04.21 ՀՕ-171-Ն) 1. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից:
2. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից: 3. (մասն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն) 4. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
5. Ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:
6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում: Ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 2-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 3-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 4-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները:
7. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
8. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչև երեք տասնյակ թեկնածուները հաստատվում և առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ։ Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների հաստատումը թեկնածուների այն մասով, որը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով)։ Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը։ 9. (մասն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն) 10. (մասն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն) 11. (մասն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն) 12. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուները: (83-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, փոփ., խմբ.
01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ.
29.12.20 ՀՕ-2-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Հոդված 8 4 . Պատգամավորի թեկնածու առաջադրելը 1. Կուսակցություններն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա, իսկ դիմումը ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:
2. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են` 1) կուսակցության կանոնադրությունը (դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները). 2) կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները (դաշինքի անդամ կուսակցությունների համագումարների և մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)՝ ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ․ 3) ընտրական ցուցակը. 4) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները՝ պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին. 5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակը. 6) կուսակցությունների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 7 500-ապատիկի չափով, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 15 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը. 7) տեղեկանք՝ ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին. 8) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը. 9) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների՝ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան ընտրությունների նշանակումը: Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջները:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տրամադրում է դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում։
5. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումում նշվում են նաև մինչև երեք լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
6. Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու, էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձևավորելու կարգը և օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
7. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները: Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին: Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակում ընդգրկված տվյալ թեկնածուի գրանցումը մերժվում է, և նրա անունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից: (84-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, խմբ.
29.12.20 ՀՕ-2-Ն, փոփ., խմբ.
07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ., լրաց., խմբ.
05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
