ՍնԴ/0080/02/24
Ամփոփում
քննելով ըստ «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ առուվաճառքի պայմանագիրը չկնքված ճանաչելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությ
Ամբողջ Տեքստ
222 2ԱՏՏ «Ա01Վ ե
(12 Պի
Մ ԱՏ»5 ՊՆ
կ ԽՈՀ ջ 2 ջ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0080/02/24 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0080/02/24
Նախագահող դատավոր՝ Ս. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2025 թվականի հոկտեմբերի 2-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ առուվաճառքի պայմանագիրը չկնքված ճանաչելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չկնքված ճանաչել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ն Կազմակերպության միջն 21.11.2023 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու որպես
2
հետնանք՝ անվավեր ճանաչել Կազմակերպությանը տրված թիվ "որր": 7 վկայականով հաստատվող սեփականության իրավունքի պետական գրանցումները, անվավեր ճանաչել Կազմակերպության ն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջն 23.01.2024 թվականին կնքված թիվ 824 գրավի պայմանագիրն ու «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին տրված թիվ """"»""""2 վկայականով հաստատվող գրավի իրավունքի պետական գրանցումները, 0Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն վերադարձնել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Կազմակերպությանը փոխանցված բոլոր անշարժ գույքերը, ինչպես նան՝ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին պարտավորեցնել Կազմակերպությանը վերադարձնել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստացած գումարը:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2024 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, բավարարվել է:
Դատարանի 12.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
Դատարանի 12.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ, բավարարվել է:
Դատարանի 30.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.08.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ ու 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման միայն այն դեպքում, երբ վերացման հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, իսկ երբ հայցի ապահովման միջոցը վերացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, ապա այդ դեպքում հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կիրառել է թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ նուն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
' Առկա է անձնական տվյալ:
2 Առկա է անձնական տվյալ:
3
Վերը նշվածի արդյունքում սահմանափակվել է Ընկերության բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը, այն է՝ խախտվել են դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնարար իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ ն 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված հակընդդեմ ապահովման որոշմամբ սահմանված պարտականության չկատարման հիմքով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկելիության հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերալ .,. Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ
4
ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ ՖՃ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (8) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձնական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ըեդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ըեդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուտմենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների Ա հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե'ս 4Տհւոջմճռոօ մ. Լհօ Սուլօժ Խոջմօտ գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57): Եվրոպական դատարանը նշել է նան, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ե դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Զստուս Շիօօոջիօ մ. Թօտռուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 26):
Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝
5
հավասարապես ընդգծելով դրանց կարնորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական):
Մասնավորապես՝ անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետնյալը.
-` ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
-` դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈՌ-1477 որոշումը):
Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է նան, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ Ա անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՌ-690 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության ու ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Ֆասթ Սփլա» ՍՊԸի թիվ ՎԴ3Յ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Բացի այդ ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասեավորապես' 8616: չ. ԷՒռոօօ գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, ԽԱուօոյծո մ. Ճոոծուռ գործով Եվրոպական դատարանիլծ.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ, որպեսզի դատարանի մատչճելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն ունենա (ւրե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ըեկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է հայցի ապահովման վերացման մասին որոշման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բողոքարկման հնարավորության հարցին՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Լ...) բողոքարկման ենթակա դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ.
6
այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նան հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձնափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով Օրենսդիրը միաժամանակ վերաքենության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ի թիվս այլնի, նախատեսել է նան հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկման հնարավորությունը: Հետնաբար հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում Ա դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում հստակ նախատեսել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունը: Հետնաբար Դատարանի 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերաքենության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում ն դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որնէ նախապայմանով: (տես Նոնա Սարգսյանի ըեդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լնոն Պետրոսյանի, Միքայել փխչեյանի, երրորդ անձին ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Բողոքարկման իրավունքի ն այդ համատեքստում նան դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ վերը եշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հենյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
7
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետնյալ որոշումները՝ (...), հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի սպառիչ շրջանակ, հետնաբար այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում չնշված հիմքերով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել չի կարող:
Ի թիվս այլի, որպես վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք, նախատեսվել է այն դեպքը, երբ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը կիրառելի է բացառապես այն դեպքերում, երբ բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի այնպիսի որոշում, որի անմիջական բողոքարկման հնարավորությունն օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ (րես «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը ն մյուսներն ընդդեմ Նանե Իսրայելյանի թիվ ԵԴ2/15602/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2024 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝
13) բացակայում են կամ վերացել են նույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.
2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.
3) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հակընդդեմ ապահովման միջնորդությունը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը պարտավոր է հակընդդեմ ապահովման գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ այդ մասին որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ն դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ, առանց դատական նիստ հրավիրելու, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: (...):
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հայցի ապահովումը վերացնելու առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել նան հակընդդեմ ապահովում պահանջած անձի միջնորդությամբ այն դեպքում, երբ դատարանի՝ հակընդդեմ ապահովում պահանջելու միջնորդությունը բավարարելու որոշմամբ
8
սահմանված հակընդդդեմ ապահովման գումարը՝ հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձի կողմից այդ որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում չի փոխանցվում դատարանի դեպոզիտ Աե փոխանցման փաստը հավաստող ապացույց չի ներկայացվում դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Լ...) բողոքարկման ենթակա դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ. այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել: Օրենսդիրը, հաշվի առնելով հայցի ամպահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նան հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձնափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով: Օրենսդիրը միաժամանակ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ի թիվս այլնի, նախատեսել է նան հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկման հնարավորությունը: Հետնաբար հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում ն դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն (տես Նոնա Սարգսյանն ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սեաեկության գործով կառավարիչ Լնոն Պետրոսյանի ն Միքայել Խչեյանի թիվ ՍեԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանված՝ անմիջական բողոքարկման ենթակա որոշումների ցանկում: Ավելին` ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» վերտառությամբ 13-րդ գլխով, այնպես էլ նույն օրենսգրքի 361-րդ հոդվածով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու մասով առանձնահատուկ իրավակարգավորում նախատեսված չէ: Այսինքն` օրենսդիրը հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը չի պայմանավորել որնէ հանգամանքով, այդ թվում՝ հայցի ապահովումը վերացնելու իրավական հիմքով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սուն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպությունը 14.06.2024 թվականին «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ» միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով հակընդդեմ ապահովման միջնորդությունը 322.763.420 ՀՀ դրամի չափով
9
բավարարել ն Ընկերությանը պարտավորեցնել այդ որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Դատարանի դեպոզիտ փոխանցել 322.763.420 ՀՀ դրամ՝ որպես հակընդդեմ ապահովման գումար ու Դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 79-84):
Դատարանի 12.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 157-172):
Կազմակերպությունը 25.07.2024 թվականին «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանի 30.07.2024 թվականի որոշմամբ բավարարվել է, ն որոշվել է՝ վերացնել թիվ ՍնԴ/0080/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 10.06.2024 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը (հատոր 1-ին, գ.թ. 193, 194, 200-204):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «հայցվորը վերաքենիչ բողոք է ներկայացրել «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» Դատարանի 30.07.2024 թվականի որոշման դեմ: Այնինչ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Դատարանի որոշման հիմքը հանդիսացել է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետը, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը», գտել է, որ՝ «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Դատարանի որոշումը տվյալ դեպքում ենթակա չէ բողոքարկման, քանի որ հայցի ապահովման միջոցի վերացման պատճառը հանդիսանում է ոչ թե եման միջոց կիրառելու հիմքերի բացակայությունը կամ հիմքերի վերանալը, այլ հայցվորի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելը: Օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման բողոքարկման կարգի այե պայմաններում, երբ դատարանի որոշման հիմքում դրվլ է հայցվորի կողմից հակընդդեմ 60ապահովման գումարը փոխանցելու պարտականությունը չկատարելու փաստը»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերն ն գնահատելով «Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերից բխում է, որ Կազմակերպությունը 25.07.2024 թվականին «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պատճառաբանելով, որ Ընկերությունը Դատարանի 12.07.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ իր վրա դրված պարտականությունը սահմանված ժամկետում չի կատարել Ա հակընդդեմ ապահովման գումարը չի փոխանցել Դատարանի դեպոզիտ:
Դատարանի 30.07.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը բավարարվել է, ն Դատարանի 10.06.2024 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:
Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չլինելու հիմքով, մասնավորապես՝ այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման իրավական հիմքը հանդիսացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը, այլ ոչ թե՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով
10
սահմանված` անմիջական բողոքարկման ենթակա որոշումների ցանկում: Ընդ որում, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը բողոքարկելու իրավական հնարավորությունն օրենսդիրը չի պայմանավորել այդ որոշման կայացման իրավական հիմքով:
Տվյալ դեպքում Դատարանի 30.07.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը բողոքարկելով Ընկերությունն իրացրել է իր՝ դատավարական օրենսդրությամբ երաշխավորված վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու իրավունքը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը՝ վերջինիս զրկելով Դատարանի 30.07.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից՝ այդ կերպ սահմանափակելով Ընկերության՝ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը.
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկելիությանը, մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանության արդյունքում, որ «Օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման բողոքարկման կարգ այն պայմաններում, երբ դատարանի որոշման հիմքում դրվել է հայցվորի կողմից հակընդդեմ ապահովման գումարը փոխանցելու պարտականությունը չկատարելու փաստը»:
Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը, նույնանման փաստական հանգամանքներով թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականի որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1ին մասի մեկնաբանությանը, հանգել է այն եզրակացության, որ հայցի ապահովման միջոցի վերացման մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի Լին մասով սահմանված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում ն դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հեարավորություն: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որնէ նախապայմանով:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ ն թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ արտահայտված վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նշված հիմքը հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը կիրառել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
11
Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0080/02/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
