Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 903 — Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 903AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 903 — Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 903. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը 1. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք ունեն այն բանկերը, որոնց նման իրավունք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան: 2. Նման իրավունք չունեցող անձի կողմից քաղաքացուց ավանդ ընդունելու կամ օրենքով կամ դրան համապատասխան ընդունված բանկային կանոններով սահմանված կարգի խախտմամբ այն ընդունելու դեպքում, ավանդատուն կարող է պահանջել

Ամբողջ Տեքստ

Հոդված 903. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը 1. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք ունեն այն բանկերը, որոնց նման իրավունք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան:

2. Նման իրավունք չունեցող անձի կողմից քաղաքացուց ավանդ ընդունելու կամ օրենքով կամ դրան համապատասխան ընդունված բանկային կանոններով սահմանված կարգի խախտմամբ այն ընդունելու դեպքում, ավանդատուն կարող է պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդի գումարը, ինչպես նաև վճարելու սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները և տոկոսների գումարից բացի` հատուցելու ավանդատուին պատճառված վնասները: Եթե նման անձը բանկային ավանդի պայմաններով դրամական միջոցներ է ընդունել իրավաբանական անձից, ապա նման պայմանագիրն անվավեր է (հոդված 305):

3. Եթե այլ բան սահմանված չէ օրենքով, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ կատարվել է` 1) քաղաքացիների և իրավաբանական անձանց դրամական միջոցների ներգրավում` նրանց ապօրինի թողարկված բաժնետոմսեր և այլ արժեթղթեր վաճառելու միջոցով. 2) քաղաքացիների դրամական միջոցների ներգրավում ավանդներում, մուրհակի կամ այլ արժեթղթերի դիմաց, որոնք բացառում են ավանդների տերերի առաջին իսկ պահանջով այդ միջոցները հետ ստանալը և ավանդատուի կողմից սույն գլխի կանոններով նախատեսված այլ իրավունքներ իրականացնելը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել