Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բադալյան — ԳԴ1/0014/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բադալյան — ԳԴ1/0014/01/21

Վճռաբեկ դատարանԳԴ1/0014/01/216 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 ՀՇ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 2020 թվականի հունվարի 27-ին հարուցվել է թիվ 31100120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 112րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Արտուր Սամվելի Բադալյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 29ի որոշմամբ Ա.Բադալյանը ներգրավվել է որպես մեղադր

Ամբողջ Տեքստ

05 ճջ

ԱԵ ԳԴԼ/0014/01/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

Դատավորներ՝ Ռ.Մխիթարյան

Լ.Աբգարյան

6 սեպտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արտուր Սամվելի Բադալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 2020 թվականի հունվարի 27-ին հարուցվել է թիվ 31100120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Արտուր Սամվելի Բադալյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 29ի որոշմամբ Ա.Բադալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ մեղադրյալ ԱԲադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամանակով:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Ա.Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 27ի որոշմամբ

Ա.Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումներով մեղադրյալ Ա.Բադալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, նա

3

ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2021 թվականի մարտի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի ապրիլի 2Լի դատավճռով ամբաստանյալ Արտուր Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը, ն Ա.Բադալյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրող Կ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճոաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26ի որոշմամբ

սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող որդ տոռվածի 8-րդ մասի` սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1ը գործող

4

5. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 62-րդ, 63-րդ, 70-րդ հոդվածների կանոնները: Մասնավորապես, Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, որն ազդել է գործով ճիշտ դատական ակտ կայացնելու վրա:

Ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս ստորադաս դատարանների համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից որնէ հիմնավորում չի ներկայացվել, թե դատական ակտերում մատնանշված հանգամանքները ողջամտորեն ինչ ազդեցություն են ունեցել արարքի բնութի ն հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար: Ավելին` դատարանների կողմից թեն արձանագրվել է պատիժը ն պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք` հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, սակայն Ա.Բադալյանի նկատմամբ պատիժ նշանակելիս այդ հանգամանքին չի տրվել պատշաճ կարնորություն, հատկապես այն մասով, թե որքանով է այդ հանգամանքը նպաստել հանցանքի կատարմանը ն որքանով է բնութագրում ամբաստանյալի անձը:

5.. Բողոքաբերը փաստել է նան, որ քրեական գործով, բացի ամբաստանյալի կողմից ներկայացված հանգամանքներից, այլ տվյալներ ձեռք չեն բերվել տուժողի կողմից ամբաստանյալի կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու մասին: Ամբաստանյալն ինքն է լարվածություն ստեղծել ն փորձել հարաբերություններ պարզել տուժողի հետ, վիճաբանություն հրահրել, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների կողմից արձանագրված

5

հանգամանքները չեն կարող դիտարկվել որպես մեղմացնող: Ըստ բողոքաբերի՝ Ա.Բադալյանի հոգեվիճակի վրա կարող էր ազդեցություն ունենալ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը՝ փոխելով իրադրության նկատմամբ հուզական արձագանքը:

5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել Ա.Բադալյանի կողմից դանակով 3 անգամ տուժողին ծանըր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, սակայն նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանը, Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` խախտելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:

Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը ն ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Արտուր Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) (Եա, 2020 թվականի հունվարի 26-ին՝ ժամի 2130-ի սահմաններում, իր հանգուցյալ մոր` Լյուդմիլա Ագզալոյի Բադալյանի ինքնահովի արարողության կապակցությամբ Սերգեյ Սիխանլի Սարգսյանի ն Միխաել Արվաշի Հայրապետյանի հեր միասին գտնվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրի 4րդ փողոց, տուն 44 հասցեում գտնվող առանձնավաւնը, որի ընթացքում լսել է վերջիններիս միջն իր կնոջ` Լիանա Կիմի Մելիքսեթյանի վերաբերյալ վարած անպարկեշվ խոսակցությունը, Սերգեյ Սարգսյանին կանչել է նշված առանձնավտաւնը հարակից ավտոտնակ, որտեղ պարզարանում է պահանջել Սերգեյ Սարգսյանից, իսկ վերջինս ժխտել է իր կողմից Լ.Մելիքսեթյանի վերաբերյալ անպարկեշտ խոսակցություն վարելու հանգամանքը, որից վրդովված Արտուր Բադալյանի վերցրել է ավտոտնակի սեղանի վրա դրված դանակը ն Սերգեյ Սարգսյանի առողջությանը

6

ծանր վնաս պավզճառելու դիտավորությաւմը, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ն որովայնի թավանցող վիրավորումների ձնով»շ:

7. Վարորդի սթափության վիճակի զննության թիվ 6 արձանագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 27-ին, ժամը 00:05-ին, Արտուր Բադալյանի մոտ արտաշնջչվող օդի հետազոտությամբ հայտնաբերվել է 0.34 մգ/լ ալկոհոր:

8. Դատահոգեբանական ն դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 20-0449 եզրակացության համաձայն՝ Արտուր Բադալյանի հոգեվիճակի վրա որոշակիորեն ազդեցություն կարող էր ունենա նան ԱԲադալյանի մոտ արտաշնչված օդի հետազոտությամբ հայտնաբերված ալկոհոլը փոխելով իրադրությունների նկատմամբ հուզական արձագանքը::

9. Դատաբժշկական փորձաքննության թիվ 013հ եզրակացության համաձայն՝ «Սերգեյ Սարգսյանի մարմնական վնասվածքները, ըստ համապատասխան հիվանդության պափմագրերի ն օրյեկտիվ ուսումնասիրության տվյալների` աջ սրունքի դրսային մակերեսի քերծվածքների: պարանոցի վերին երրորդականի ձախ կողմնային մակերեսի կտրած վերքերի ներկայումս սպիների/ ն ճանկովածքի /ճերկայումա գունազիկված տեղամասի: կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրաեւծ թափանցող վերքի, ուղեկցված ձախակողմյան հեմոպննմոթորաքսի: որովայնի աջ հարպորտային շրջանի ծակածկտրրած թափանցող վերքի, ուղեկցված բարակ աղու վնասումով, կղանքային պերիտոնիտի ձնով, աջ սրունքի դրսային մակերեսի քերծվածքները հասցվել են՝ բութ, կոշտ առարկայով /եռարկաներով/, իսկ պարանոցի վերին երրորդականի ձախ կողմնային մակերեսի կտրած վերքերը /ներկայումս սպիները/ ն ճանկովածքը /ներկայումս գունազիկված տեղամասը»: կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքը, ուղեկցված ձախակողմյան հեմոպննվոթորաքառվ, որովայնի աջ հարպորտային շիջանի ծակած-կտրած թափանցող վերքը, ուղեկցված բարակ աղու վնատւմով, կղանքային պերիփոնիտով հասցվել են` ծակող-կտրող գործիքով, ինչպիսին է նան դանակը, հնարավոր է՝ ի լրմամբ եշված ժամկետին ն հանգամանքներում, 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 226-231:

3 Տե՛ս քրեական զործ, հատոր 1, թերթեր 23-24:

«Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 192-207:

7

հնարավոր չէ` հասակի բարձրությունից վայր ընկնելու հետնանքով, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Քանի որ վնասվածքներն առաջացել են շամ. կարճ ժամանակահապտվածում, ուստի դրանց առաջացման հաջորդականությունը որոշել հնարավոր չէ: Սերգեյ Սարգսյանը տարածության մեջ կարող էր գտնվե նման վնասվածքների առաջացումը չրացառող ցանկացած հնարավոր դիրքում, վնասվածքների մակերեսներով ուղղվաւծ համապաւտասխանարար րութ, կոշտ. առալրկան /առարկաները/ ն ծակող- կտրող գործիքի ծայրը ն նման վնասվածքների պայմաններում Սերգեյ Սարգսյանը կարող էր կատարել որոշակի նպատակամղված գործողություններ, այդ թվում խոսել, շարժվել ն այլն, ինչպես նան նշված վնասվածքների, մասնավորապես վերքերի պայմաններում ելել են խնչպես արտաքին, այնպես էլ ներքին արյունահոսություն»5:

10. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «(...) Դավմարանը որպես ամբաստանյալ Արտուր Բադալյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում այն, որ.

- ամբասվտաւնյալի կողմից հանցագործության կատարումը պայմանավորվել է մտւժող Սերգեյ Սարգսյանի հակաբարոյական վարքագծով, մասնավորապես վերջինիս կողմից ամբատրանյալի կնոջ Լ.Մելիքսնթյանի մասին անպարկեշտ խոսակցություններ վարելով,

- կամովին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որով աջակցել է հանցագործության բացահայվմանը,

- առաջադրված մեղադրանքում ամիասվտանյալն իրեն մեղավոր է ճանաչել, նախաքննության ընթացքում տվել խոարովանական ցուցմունքնել, զղջացել է իր կատարած արարքի համար:

(-)

Դատարանը գտնում է, որ ալկոհոլի ազդեցությունը հանդիսացել է հանցանքը կատարելուն նպաարող պայման, հետնարար որպես ամբաստանյալ Ա.Բադալյանի պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկում ամիատարանյալի կողմից հանցանքն ալկոհոլի ազդեցության փակ կատարելը:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 256-258:

8

(-)

Դատարունն արձանագրում է, որ.

- ամբատրանյալը հանցանքը կավարել է դեպքի վայրից պավահական վերցված դանակով մոր ինքնահողի արարողության ժամանակ փուժողի հակարարոյական վարքագծով պայմանավորված,

- փանցագործությունը կատարել է լարված հոգեվիճակում, որը կարող էր որոշակիորեն ազդել նրա վարքի վրա՝ նվազեցնելով արեղծված իրավիճակում կառուցողական լուծումներ գտնելու կարողությունը,

- դեպքին նախորդող ժամանակահատվածում տուժողը ն ամբատրանյալը գտնվել են լավ փոխհարաբերությունների մեջ, տուժողը հայտնել է, ոլ: ոլչլնէ բողոք կամ պահանջ չունի Ա.Բաղդալյանի դեմ,

-` ամբաստանյալն, Օ ի սկզբանե, րնդունել է մեղքը, աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել կատարածի համար, որպիսի պայմաններում քրեական պատժի նպատակների իրացումի, այդ թվում պավպժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է (...),

- ամբասվաւնյալն ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխու:

Ամբաստանյալ Ա.Բադալյանի կատարած արարքի հարաբերականորեն

բարձր հանրային վտանգավորության մասին վկայող, ինչպես նան նրա պատասխանատվություւն ն պատիժը ծանրացնող հանգամանքների (..) համապեքատում (որոնք հաշվի են առնվել նան պատժի չափր որոշելիս) անգամ վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը Դատարանի մոտ ձնավորում է վարաւհություն ն համոզվածություն աո այն, որ ամրաարանյալ Արտուր Բաղալյաւնի նկատմամբ նշանակված պատժի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նան առանց այն փաստացի կրելու՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով (.-.)-:

1. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի ճ Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 54-59:

9

Ա2րդ հոդվածի Լին մասով ամբաատրանյալ Արտուր Բադալյանի նկատմամբ ազատազրկման Օձնեռվ պատիժ նշանակլիսԱ ն նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելիս՝ Առաջին ավյանի դատարանը թույլ չի փվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այդ թվում նան՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտում, կայացրել է հիմնավորված ն պատճառաբանված դափտաւկան ակտ, որը բեկանելու հիմքեր առկա չեն, ուարի Գեղարքունիքի մարզի դատախազի փեղակալ Կ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ավյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի թիվ ԳԴՕՕ14/01/21 դապավճիոր՝ թողնել անփոփոխ (...)7՛:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները:

Թ. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանըր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձլ է իր մի շարք նախադեպային որոշումներումձ:

14. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ

դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանքի համար պատիժ նշանակելիս ն այն կրելու նպատակահարմարության "Տես քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 114-129։

Ց Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գողգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգել Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴՉ/0026/01/19 որոշումները:

10

հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը ն այլն»:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Արտուր Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր հանգուցյալ մոր՝ Լյուդմիլա Բադալյանի ինքնահողի արարողության կապակցությամբ Սերգեյ) Մարգսյանի ն Միխաել Հայրապետյանի հետ միասին գտնվելով Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրի 4րդ փողոց, տուն 44 հասցեում գտնվող առանձնատանը, լսելով վերջիններիս միջն իր կնոջ՝ Լիանա Կիմի Մելիքսեթյանի վերաբերյալ վարած անպարկեշտ խոսակցությունը, Ս.Սարգսյանին կանչել է նշված առանձնատան հարակից ավտոտնակ, որտեղ պարզաբանում է պահանջել նրանից: Վերջինս ժխտել է իր կողմից Լ.Մելիքսեթյանի վերաբերյալ անպարկեշտ խոսակցություն վարելու հանգամանքը, որից վրդովված՝ Ա.Բադալյանը վերցրել է ավտոտնակի սեղանի վրա դրված դանակը ն Ս.Սարգսյանի առողջությանը ծանը վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ն որովայնի թափանցող վիրավորումների ձնով":

- Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի է առել կատարված արարքի բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությոնը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալը Տես Վճտարեկ դատարանի` Արմեն Գրիզորյանի զորոով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

օՏե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

11

հանցանքը կատարել է դեպքի վայրից պատահական վերցված դանակով` մոր ինքնահողի արարողության ժամանակ՝ տուժողի հակաբարոյական վարքագծով պայմանավորված, հանցագործություն, կատարել է լարված հոգեվիճակում, դեպքին նախորդող ժամանակահատվածում տուժողը ն ամբաստանյալը գտնվել են լավ փոխհարաբերությունների մեջ, տուժողը հայտնել է, որ որնէ բողոք կամ պահանջ չունի Ա.Բադալյանի դեմ, ամբաստանյալն ընդունել է մեղքը, աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել է կատարածի համար, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա՛:

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետնություններին, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112րդ հոդվածի Լին մասով ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով պատիժ նշանակելիս ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիմ՝ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այդ թվում նան՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտում, որի հիման վրա կայացվել է հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ'չ

16. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 101-րդ կետերում վկայակոչված ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, պատշաճ վերլուծության ն գնահատման չի ենթարկվել՝

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,

ռ Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

12

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի ն դրա

հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանրը վնաս, նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական պատճառական կապը,

- հանցագործության գործիքը, մասնավորապես` ամբատտանյալի կուլմից հանրորեն վրանգավոր արարքը դանակի գործադրմամբ կաղրարելը,

- հասցված մարմնական վնասվածքների բնույթը, տեղակայումն ու քանակը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ ԱԲադալյանը, ավտոտնակի սեղանի վրա դրված դանակով, Ս.Սարգսյանի առողջությանը ծանը վնաս պատճառելու դիտավորությամբ, 3 հարված է հասցրել տուժողի կենսական օրգաններին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ն որովայնի թափանցող վիրավորումների ձնով:

-` պատասխանատվություն, ծանրացնող հանգամանքի առկայությունը՝ հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

17. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տուժողի կենսական կարնոր օրգանների շրջանում դանակով հարված (սույն գործով 3 հարվածներ) հասցնելիս, հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետնանքների առաջացման անխուսափելիությունը, այլն գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանը վնաս, որը վտանգավոր է կյանքի համար ն անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ ն հստակ նախատեսում է իր արարքի ն վտանգավոր հետնանքների միջն առկա պատճառական կապը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետնանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորութան ն կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի

13

օբյեկտիվորեն պետք է գնահատվի ն հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

19. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարնորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթին, մարմնական վնասվածքների տեղակայմանը ն քանակին:

Ուստի նսման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից

ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, հանցագործության բացահայտմանն աջակցելը, կատարածի համար զղջալը, ամուսնացած լինելը, խնամքին մեկ անչափահաս երեխա ունենալը, դեպքին նախորդող ժամանակահատվածում տուժողի հետ լավ փոխհարաբերությունների մեջ գտնվելը, տուժողի կողմից բողոք կամ քաղաքացիական հայց չներկայացնելը, չեն նվազեցնում Ա.Բադալյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը ն բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս

դատարանները, ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումը:

14

օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի անհրաժեշտ է ԱքԲադալյան՝ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանլ ն փոփոխել| լ թստորադամ դատարանների դատական ակտերը, Ա.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.Լրդ, 418.Էրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտուր Սամվելի Բադալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի ապրիլի 21Լի դատավճիռը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանել ն փոփոխել: Արտուր Սամվելի Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել Արտուր Սամվելի Բադալյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով:

2. Պատժի կրման սկիզբը հաշվել Արտուր Սամվելի Բադալյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

15

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԳԴ1/0014/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել