ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 մարտի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան
1 մարտի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սերինե Ֆլջյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սերինե Ֆլջյանը 14.02.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 42-րդ հոդվածների պահանջներին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։ Դատական կազմը, ելնելով տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում է, որ անհատական դիմումը մասամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի առումով, ակնհայտ անհիմն է, քանի որ այդ դրույթի ենթադրյալ
հակասահմանադրականությունը դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի իմպերատիվ պահանջն է։
Բացի այդ, դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի սահմանադրականությունը չի կարող գնահատվել այլ դրույթներից մեկուսացած, հետևաբար այն պետք է դիտարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ դրույթների հետ համակարգային վերլուծության արդյունքում։ Հետևաբար, ելնելով վերոգրյալից դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթն իր բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում և առկա է այս առումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմք։
Դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի մասով անհատական դիմումը պետք է ընդունել քննության, քանի որ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական
դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա
սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի
իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Դատական կազմը գտնում է նաև, որ այս անհատական դիմումով գործը պետք է միավորել քաղաքացի Օգանեզովայի և այլոց անհատական դիմումի հետ և քննել միևնույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածների պահանջներից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Սերինե Ֆլջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի առումով, մերժել։
2. Նույն անհատական դիմումով գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի մասով, ընդունել քննության։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
1 մարտի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 մարտի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
