ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 126.4 — Գնդի (բրիգադի) սերժանտը պարտավոր է` - իր իրավասությունների սահմաններում իմանալ մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերը, ենթականերից պահանջել դրանց ճիշտ կատարումը, մասնակցել գնդի
Ամփոփում
Հոդված 126.4. Գնդի (բրիգադի) սերժանտը պարտավոր է` - իր իրավասությունների սահմաններում իմանալ մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերը, ենթականերից պահանջել դրանց ճիշտ կատարումը, մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում. - իրականացնել ստորաբաժանումների սերժանտների ծառայողական գործունեության արդյունքների ամենամսյա ամփոփում և գրավոր զեկուցել գնդի հրամանատարին. - գումար
Ամբողջ Տեքստ
Հոդված 126.4. Գնդի (բրիգադի) սերժանտը պարտավոր է` - իր իրավասությունների սահմաններում իմանալ մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերը, ենթականերից պահանջել դրանց ճիշտ կատարումը, մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում. - իրականացնել ստորաբաժանումների սերժանտների ծառայողական գործունեության արդյունքների ամենամսյա ամփոփում և գրավոր զեկուցել գնդի հրամանատարին. - գումարտակի և վաշտի սերժանտների հետ անցկացնել ցուցադրական (յուրաքանչյուր ուսումնական փուլում հիմնական առարկաներից մեկական), հրահանգչամեթոդական, գործնական և ստուգողական պարապմունքներ. - իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչև ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները. - իր իրավասությունների սահմաններում իմանալ գնդի սպառազինությունը, ռազմական և այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին. - ցուցաբերել օգնություն գումարտակների սերժանտներին մարտական պատրաստության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով և վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման նկատմամբ. - իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ. - օգնություն ցուցաբերել գնդում սերժանտական խորհուրդների ձևավորման և դրանց աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ. - իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն գումարտակներում և առանձին վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ. - պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի և ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գնդի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ. - պահանջել ստորաբաժանումների սերժանտներից և շարքային կազմի զինծառայողներից անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների և առօրյա աշխատանքների կատարման ժամանակ. - մասնակցել գնդում անցկացվող զանգվածային մարզական միջոցառումներին. - շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել գումարտակներում և առանձին վաշտերում անցկացվող առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը, - իրականացնել վերահսկողություն գնդի օրվա վերակարգում ներգրավված սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նախապատրաստման ու ծառայության կրման նկատմամբ, շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գնդի հրամանատարի ցուցումով ստուգել ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների կողմից ծառայության իրականացումը: (126.4-րդ հոդվածը լրաց. 1 1.06.15 ՀՕ-71-Ն) Ա ՌԱՆՁԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
