Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եղյան — ՎԴ/3731/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Եղյան — ՎԴ/3731/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/3731/05/2027 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ուստր Մամիկոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Բանկ՝ Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ, 89-րդ ն 89/1-րդ, Ղ. Փարպեցու փողոցի 22-րդ շենքի թիվ 7ա բնակարանի ն Մոլդովական փողոցի 43-րդ շենքի թիվ 43 ն թիվ 44 հասցեներում գտնվող գույքերի

Ամբողջ Տեքստ

Քե 227

24 ՓԱրա, ԱԱՊ

2 ՖՈՒ

Մ Հրվ 8

ՀՏՆ ՀԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3731/05/20

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3731/05/20

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդնյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2022 թվականի դեկտեմբերի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ուստր Մամիկոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Բանկ՝ Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ, 89-րդ ն 89/1-րդ, Ղ. Փարպեցու փողոցի 22-րդ շենքի թիվ 7ա բնակարանի ն Մոլդովական փողոցի 43-րդ շենքի թիվ 43 ն թիվ 44 հասցեներում գտնվող գույքերի նկատմամբ Բանկի իրավունքների պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է առոչինչ ճանաչել Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ, 89-րդ ն 89/1-րդ, Ղ. Փարպեցու փողոցի 22-րդ շենքի թիվ 7ա

2

բնակարանի ն Մոլդովական փողոցի 43-րդ շենքի թիվ 43 ն թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ Բանկի իրավունքների պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Ազրոյան) 30.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ բավարարվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Ազրոյան) 30.07.2020 թվականի որոշմամբ «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ» Բանկի միջնորդության քննարկումը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 14.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Բանկի միջնորդությունը բավարարվել է, ն 30.06.2020 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշմամբ Ընկերության Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 14.09.2020 թվականի «Կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը՝ Բանկի կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ վարչական դատարանի 30.06.2020 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցները՝ Ընկերության Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ, 89-րդ ն 89Ղ-րդ հասցեներում գտնվող գույքերի օգտագործման ն տիրապետման իրավունքը ժամանակավորապես պահպանելու, ինչպես նան՝ Ընկերության նույն գուքերն 6օգտագործեու ն տիրապետելու իրավունքին խոչընդոտելը, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի կամ այլ ծառայությունները դադարեցնելուն ուղղված գործողություններ կատարելը որնէ անձանց արգելելու մասերով վերացնելու մասով բավարարվել է ն այդ մասերով Դատարանի 30.06.2020 թվականի որոշումը վերացնելու մասերով վերացվել է, իսկ մնացած մասով որոշումը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Վ. Ջհանգիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 70-րդ ն 74-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ ն 93-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից թուլ տրված դատավարական ն նյութական իրավունքի նորմերի խախտումներն ազդել են գործի ելքի վրա, քանի որ Բանկը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի տիրապետման ն օգտագործման իրավունքից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը ոչ միայն սխալ է

Յ

մեկնաբանել իրավական նորմերը, այլ նան պատշաճ գնահատական չի տվել գործի փաստական հանգամանքներին՝ անտեսելով մի շարք առանցքային հանգամանքներ:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդումներին, որ Դատարանը, վերացնելով կիրառված հայցի ապահովման միջոցները, որնէ կերպ չի հիմնավորել, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցները նշված մասերով պահպանելու անհրաժեշտությունը, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Դատարանի 14.09.2020 թվականի որոշման ուսումնասիրությունից հետնում է, որ Դատարանը ոչ թե գտել է, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցները նշված մասերով պահպանելու անհրաժեշտությունը, այլ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքեր ի սկզբանե գոյություն չեն ունեցել, իսկ Դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը հիմնված է եղել բացառապես հայցվոր կողմի մատնանշած փաստերի վրա, որոնք, բնականաբար, միակողմանի են ն չեն արտահայտում օբյեկտիվ իրականությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, քննելով Բանկի միջնորդությունը, ն պարզելով, որ առկա են հայցվոր կողմի ներկայացրած տվյալները հերքող փաստեր, եկել է այն իրավաչափ եզրահանգման, որ սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելու որնէ հիմք առկա չէ, ինչի պատճառով վերացրել է այն:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նս շատ հստակ է այս հարցում. ՀՀ վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ պարտավոր է կիրառել հայցի ապահովման միջոց, եթե նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել| լ կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: Այսինքն՝ Դատարանը ոչ թե բոլոր դեպքերում պետք է կիրառի հայցի ապահովման միջոց, այլ միայն՝ երբ ապացուցվում է, որ հայցի ապահովման միջոց չկիրառելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասեակի' բավարարված մասով վերացնել թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վերաքենիչ վարչական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքենիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը»:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

4

Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերը:

Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է դատավարական օրենսգրքերով սահմանված հայցի ապահովման ինստիտուտը: Վերջինիս կարնորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով ապահովվում է արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ վերջնական դատական ակտերի կատարելիության սկզբունքի արդյունավետ իրացումը:

Այս ինստիտուտի գործառույթն ու բովանդակությունը բացահայտված են ՀՀ սահմանադրական դատարանի նե ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներում:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-Ղ561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանություն ։»ապահովելու ն երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ ն ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք ն բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները ն ազատությունները մինչն դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Միննույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության Ա արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:

ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ՝ հայցի ապահովման ինստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի

5

միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետնանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները ն օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն (տե'ս, Մհեր Ավետիսյանը ն այլոք ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի այպահովման ինստիտուտը հետապնդում է կայացվելիք վերջնական դատական ակտի կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու նպատակ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցի կիրառման նպատակն անձանց ենթադրյալ խախտված իրավունքների իրական ն ամբողջ ծավալով վերականգնումը երաշխավորելն է: Ըստ այդմ, հայցի ապահովման միջոց ձեռնարկելով՝ դատարանն ըստ էության կանխում է հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի անվերականգնելի դառնալու հավանականությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) «Հայցի ապահովումը» վերտառությամբ 15-րդ գլխով սահմանված են հայցի ապահովման հիմքերը, հայցի ապահովում կիրառելու, հայցի ապահովման մասին որոշման կատարման կարգը, ինչպես նան հայցի ապահովման միջոցը փոփոխելու, փոխարինելու ն վերացնելու իրավական հնարավորությունն ու կարգը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են՝ (...) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը. (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում:

Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:

Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը, այն է՝

-հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, կամ

-հայցի ապահովման միջոցը չկիրառելը կարող է դժվարացնել դատական ակտի կատարումը:

6

Հայցի ապահովման միջոցի կիրառման նշված հիմքերն ուղղակիորեն բխում են հայցի ապահովման ինստիտուտի գործառույթից ու նպատակից, ն չափանիշ են հայցի ապահովման կիրառման անհրաժեշտությունը գնահատելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետնանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները Ա օրինական շահերը: Ընդ որում, հայցի ապահովումը կիրառվում է համարժեք ն բավարար հիմքերի առկայության պայմաններում՝ մյուս կողմի իրավունքները ն ազատությունները մինչն դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն՝ հիմնավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք ն բավարար հիմքերի առկայությունը (տե՛ս, Արտավազդ Փարսադանյանը ն Նարիեե Փարսադանյանե ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը որպես կանոն ենթադրում է դատավարության մյուս մասնակցի (մասնակիցների) իրավունքների սահմանափակում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ հայցվորից պահանջվում է բավարար, համարժեք ն ամբողջական փաստարկների համակցությամբ հիմնավորել հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, իսկ դատարանի իմպերատիվ պարտականությունն է միջնորդությամբ ներկայացված փաստարկների բազմակողմանի ն օբյեկտիվ վերլուծության ու գնահատման արդյունքում հաստատել կամ հերքել նման անհրաժեշտության առկայությունը: Հայցի ապահովման միջոցը կիրառելու համար դատարանից պահանջվում է բավարար ն համարժեք փաստարկների համակցությամբ հիմնավորել, որ հայցի ապահովման տվյալ միջոցը չկիրառելու դեպքում կամ անհնարին կդառնա դատական ակտի կատարումը կամ կդժվարանա դրա կատարումը:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտին բնորոշ հետնյալ առանձնահատկությունները.

-հայցի ապահովում կիրառվում է պարտավորեցման հայցի (Օրենսգրքի 67-րդ հոդված), գործողության կատարման հայցի (Օրենսգրքի 68-րդ հոդված) Ա ճանաչման հայցի (Օրենսգրքի 69-րդ հոդված) հիման վրա հարուցված գործերով. բացառություն են հանդիսանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերը, որպիսի պարագայում օրենսդիրը որպես հայցվորի շահերի պաշտպանության ապահովման իրավական երաշխիք, նախատեսել է վիճարկվող վարչական ակտի կասեցման իրավական հնարավորությունը (Օրենսգրքի 83-րդ հոդված),

-հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշումը ենթակա չէ բողոքարկման, որպիսի պայմաններում դատավարության մյուս մասնակիցների շահերի պաշտպանության դատավարական միջոցն Օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված՝ հայցի ապահովման

7

մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու այն փոփոխելու կամ վերացնելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավական հնարավորությունն է. ընդ որում՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման (Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ),

-օրենսդիրը, ամրագրելով դատավարության մասնակցի միջնորդությամբ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու իրավական հնարավորություն, չի սահմանել հայցի ապահովման միջոցը վերացնելու կոնկրետ հիմքեր:

Վճռաբեկ դատարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքերն ու պայմաններն անհրաժեշտ է համարում հստակեցնել հայցի ապահովման ինստիտուտի վերը բացահայտված գործառույթի ու նպատակի լույսի ներքո ն հայցի ապահովման միջոցի կիրառման՝ Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի համատեքստում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո կարող են ի հայտ գալ նոր փաստեր, կարող է տեղի ունենա՝։ փաստական դրության այնպիսի փոփոխություն որ վերջիններիս առկայության պայմաններում վերանա կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը:։ Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցի ապահովման գործառույթն ու նպատակը, ինչպես նան հայցի ապահովում կիրառելու օրենքով սահմանված հիմքերը, արձանագրում է, որ նախ՝ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո տեղի ունեցած փաստական դրության փոփոխության ուժով վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այն է՝ հայցի ապահովման միջոց չկիրառելն այլնս չի կարող դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը: Այլ կերպ՝ կիրառված հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել այն դեպքում, երբ առկա է գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որպիսի պայմաններում հայցի ապահովումը այլնս չի ծառայում իր գործառույթին ու նպատակին ն դառնում է ինքնանպատակ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողի ներկայացրած փաստարկներ, փաստերն ու ապացույցները ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելիս հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի ն/կամ ապացույցի բացակայության պայմաններում, որին տիրապետելու պարագայում կմերժե՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել նան այն դեպքում, երբ հայցի ապահովման միջոցը կիրառելիս

8

դատարանի տրամադրության տակ չի գտնվել այնպիսի փաստ ն/կամ ապացույց, որի առկայության պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացնելիս դատավարության մասնակցից պահանջվում է ներկայացնել.

-կամ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստ ն/կամ ապացույց, փաստական դրության փոփոխություն՝ հիմնավորելով, որ վերջիններիս առկայության պայմաններում վերանում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը,

-կամ այնպիսի փաստ ն/կամ ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացնելիս՝ հիմնավորելով, որ այդ փաստին ն/կամ ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի:

Վերոհիշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող գտնվել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վիճարկելու տրամաբանության մեջ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու իրավունքի իրացումը չպետք է վերածվի հայցի ապահովում կիրառելու մասին որոշման քողարկված բողոքարկման, որպիսի իրավական հնարավորություն օրենսդիրը չի սահմանել: Ըստ այդմ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության քննարկման շրջանակներում չի կարող գնահատման առարկա դառնալ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման .հիմնավորվածություն ու իրավաչափությունը:

Ի ամփոփումն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել, եթե.

-հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ ներկայացված՝ հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստի ն/յկամ ապացույցի լուսի ներքո գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը՝ դատարանը եզրահանգում է, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքն՝ այլնս առկա չէ դատական ակտի կատարման անհնարինության կամ կատարումը դժվարանալու հավանականություն, կամ

- դատարանը գնահատելով հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չգտնված ն հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ վկայակոչված փաստը ն/կամ ապացույցը՝ եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը:

9

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության Կառավարչի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել է առոչինչ ճանաչել Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ, 89-րդ ն 89/1-րդ հասցեներում, Ղ. Փարպեցու փողոցի 22-րդ շենքի թիվ 7ա բնակարանի Ա Մոլդովական փողոցի 43-րդ շենքի թիվ 43 ն թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ Բանկի իրավունքների պետական գրանցումը:

Միննույն ժամանակ, հայցվորի կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն, որով հայցվորը խնդրել է ժամանակավոր պահպանել վիճելի հասցեներում գտնվող գույքերի նկատմամբ օգտագործման ն տիրապետման իրավունքը, ինչպես նան արգելել որնէ անձանց խոչընդոտել Ընկերության Ա երրորդ անձ գրավատուների նշված գույքերն օգտագործելու ն տիրապետելու իրավունքը, կատարելու էլեկտրաէներգիայի, ջրի, գազի կամ այլ ծառայությունները դադարեցնելուն, ինչպես նան նշված գույքի օտարմանը կամ գրավադրմանը ուղղված գործողություններ՝ բացառությամբ դատական կարգով կատարված գործողությունների:

ՀՀ վարչական դատարանի 30.06.2020 թվականի «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության Կառավարչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ, բավարարվել է. որոշվել է «Ժամանակավորապես պահպանել Հայցվորի ն երրորդ անձ գրավատուների Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79, 89 ն 89/1, Ղ. Փարպեցու փողոց 22 շենք, 7ա բնակարանի ն Երնան քաղաքի Մոլդովական փողոց 43 շենք 43 ն 44 հասցեներում գտեվող գույքերի օգտագործման ն տիրապետման իրավունքը:

Արգելել որնէ անձանց խոչընդոտել Հայցվորի ն երրորդ անձ գրավատուների նշված գույքերն օգտագործելու ն տիրապետելու իրավունքը, կատարելու էլեկտրաէներգիայի, ջրի, գազի կամ այլ ծառայությունները դադարեցնելուն, ինչպես նան նշված գույքերի օտարմանը կամ գրավադրմանն ուղղված գործողություններ»:

Բանկը 05.08.2020 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է վերացնել ՀՀ վարչական դատարանի 30.06.2020 թվականի «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը այն պատճառաբանությամբ, որ սույն գործով հայց ներկայացնելու իրավունք չունեցող սուբյեկտը ու հայց չներկայացնող անորոշ անձինք օժտվել են անխոչընդոտ ու անորոշ ժամկետով գույքերի տիրապետման ն օգտագործման իրավունքներով:

Դատարանը, 14.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը ն վերացրել է ձեռնարկված հայցի ապահովման միջոցը: Դատարանն արձանագրել է, որ Երեան քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի 22-րդ շենքի թիվ 7ա բնակարանի ն Մոլդովական փողոցի 43-րդ շենքի թիվ 43 ն թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը գրանցված չի

10

եղել, իսկ Ընկերության Կառավարիչը պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայացել դատական նիստին ն որնէ առարկություն չի հայտնել, նշված փաստը հերքող որնէ ապացույց կամ տեղեկություն չի ներկայացրել, հետնաբար Կառավարիչը չէր կարող Ընկերությանը չպատկանող գույքերի նկատմամբ իրականացնել որնէ գործողություն, ուստի ձեռնարկված հայցի ապահովման միջոցները ենթակա են վերացման:

Անդրադառնալով Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ, 89-րդ ն 89/-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերի մասով կիրառված հայցի այպլահովման միջոցներին՝ Դատարանը փաստել է, որ Երեան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ ն 89/1-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերը հողամասեր են, որոնք չեն կարող քանդվել, ոչնչացվել կամ այլ կերպ ձնափոխվել, իսկ Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 89-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ առկա չեն ռեալ սպառնալիքներ առ այն, որ սուն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը Դատարանի 30.06.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովումները վերացնելու պարագայում չի կարող մնալ անկատար:

Վերաքննիչ դատարանը 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշմամբ Ընկերության Կառավարչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել լէ մասնակի ն որոշել է. «(.) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով 14.09.2020 թվականի «Կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը' երրորդ անձ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված միջեորդությունը' Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 30.06.2020թ. որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցները՝ Հայցվորի Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79, 89 ն 89/1 հասցեներում գտնվող գույքերի օգտագործման ն տիրապետման իրավունքը ժամանակավորապես պահպանելու, ինչպես նան' Հայցվորի եույն գույքերե օգտագործելու ն տիրապետելու իրավունքին խոչընդոտելը, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի կամ այլ ծառայությունները դադարեցնելուն ուղղված գործողություններ կատարելը որնէ անձանց արգելելու մասերով վերացնելու մասով բավարարելու ն այդ մասերով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 30.06.2020թ. որոշումը վերացնելու մասերով վերացնել: Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ»:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79-րդ, 89-րդ ն 89/-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերի մասով կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին Դատարանի եզրահանգմանը, գտել է, որ երրորդ անձ՝ Բանկի ներկայացուցչի կողմից դատական նիստի ընթացքում կատարված բանավոր հայտարարությունը միայն չէր կարող բավարար հիմք հանդիսանալ նշված գույքի մասով Դատարանի կողմից 30.06.2020 թվականի կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու համար: Այսինքն, տվյալ մասերով Դատարանը, վերացնելով կիրառված հայցի ապահովման միջոցները, որնէ կերպ չի հիմնավորել, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցները նշված մասերով պահպանելու

11

անհրաժեշտությունը, հետնաբար այդ մասերով Դատարանի որոշումը հանդիսանում է որնէ կերպ չհիմնավորված:

Անդրադառնալով Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79 ն 89/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ գույքերի՝ բացառապես հողամասեր հանդիսանալու հանգամանքը միայն չէր կարող բավարար հիմք հանդիսանալ նշված գույքերի մասերով Դատարանի կողմից 30.06.2020 թվականի կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու համար: Այսինքն տվյալ մասերով Դատարանը, վերացնելով կիրառված հայցի ապահովման միջոցները, որնէ կերպ չի հիմնավորել, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցները նշված մասերով պահպանելու անհրաժեշտությունը, հետնաբար այդ մասերով նս Դատարանի որոշումը հանդիսանում է որնէ կերպ չհիմնավորված:

Վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ տվյալ դեպքում Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79, 89 Ա 89/1 հասցեներում գտնվող գույքերի մասով կիրառված հայցի ապահովման միջոցները՝ Ընկերության օգտագործման ն տիրապետման իրավունքը ժամանակավորապես պահպանելու, ինչպես նան՝ Ընկերության նույն գույքերն օգտագործելու ն տիրապետելու իրավունքին խոչընդոտելը, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի կամ այլ ծառայությունները դադարեցնելուն ուղղված գործողություններ կատարելը որնէ անձանց արգելելու մասերով վերացնելով, Դատարանը որնէ կերպ չի հիմնավորել, որ բացակայում է դրանք պահպանելու անհրաժեշտությունը, ն որ այլես առկա չէ կամ վերացել է Դատարանի կողմից 30.06.2020 թվականի որոշմամբ հիմնավոր համարված՝ դատական ակտն անկատար մնալու կամ դրա կատարումը դժվարացնելու վտանգը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Նախ՝ ՀՀ վարչական դատարանի կողմից 30.06.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու Բանկի 05.08.2020 թվականի միջնորդության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդության փաստարկները (Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79, 89 ն 89/1 հասցեներում գտնվող խնդրո առարկա գույքերի մասով) առավելապես ՀՀ վարչական դատարանի 30.06.2020 թվականի «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման ենթադրյալ ոչ հիմնավորվածության ու ոչ իրավաչափության վերաբերյալ փաստարկներ են, որոնք չեն առնչվում հայցի ապահովման միջոցը վերացնելու Վճռաբեկ դատարանի կողմից հստակեցված վերը նշված հիմքերին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի 05.08.2020 թվականի միջնորդությամբ Հրազդանի կիրճ 89 հասցեում գտնվող գույքի առնչությամբ չի ներկայացվել ն ըստ այդմ նան՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել որնէ փաստ, որը Դատարանին հայտնի չի եղել ն. հայտնի լինելու դեպքում Դատարանը չէր բավարարի հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը: Նշված գույքի առնչությամբ միջնորդությամբ չի ներկայացվել ն ըստ այդմ՝ Դատարանի կողմից քննարկման առարկա չի

12

դարձվել նան ՀՀ վարչական դատարանի 30.06.2020 թվականի «Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման ընդունումից հետո ի հայտ եկած որնէ նոր փաստ, փաստական դրության փոփոխություն, որպիսի պայմաններում վերացած կլիներ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է Հրազդանի կիրճ 79, 89/1 հասցեներում գտնվող գույքին, ապա վերջիններիս առնչությամբ Բանկի 05.08.2020 թվականի միջնորդությամբ ներկայացված Ա Դատարանի կողմից հիմք ընդունված փաստարկը հանգում է նրան, որ նշված հասցեներում գտնվող գույքերը հողամասեր են: Այս փաստարկի առնչությամբ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ իրավաչափորեն արձանագրել է. «Դատարանը նշված գույքերի մասով կիրառված հայցի ապահովման միջոցները վերացրել է բացառապես Բանկի ներկայացուցչի կողմից՝ 14.09.2020թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում բանավոր հայտնած այն տեղեկատվության հիման վրա, որ «Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79 ն 89/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերը հողմասեր են», որի հիման վրա էլ Դատարանը եկել է եզրահանգման, որ նշված անշարժ գույքերը հողամասեր են, որոնք չեն կարող քանդվել, ոչնչացվել կամ այլ կերպ ձնափոխվել:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տվյալ գույքերի՝ բացառապես հողամասեր հանդիսանալու հանգամանքը միայն չէր կարող բավարար հիմք հանդիսանալ նշված գույքերի մասերով ՀՀ վարչական դատարանի կողմից 30.06.2020թ. կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու համար, այսինքն, տվյալ մասերով Դատարանը վերացնելով կիրառված հայցի ապահովման միջոցները որնէ կերպ չի հիմնավորել, որ վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցները նշված մասերով պահպանելու անհրաժեշտությունը, հետնաբար այդ մասերով նս Դատարանի որոշումը հանդիսանում է որնէ կերպ չհիմնավորված:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նան այն, որ Բողոքաբերը, անդրադառնալով Դատարանի այն փաստարկին, որ ք. Երնան Հրազդանի կիրճ 79 Ա 89 հասցեներում գտնվող գույքը հանդիսանում է հողամաս, վերաքննիչ բողոքով ներկայացրել է հետնյալ հակափաստարկը, որ «թեկուզ ն նշված հասցեներով տարանջատված են գույքերը, այնուամենայնիվ բոլոր երեք հասցեները հանդիսանում են մի ամբողջություն, առանց ք. Երնան Հրազդանի կիրճ 79 ն 89/1 հասցեների գույքի ք. Երնան Հրազդանի կիրճ 89 հասցեում գտնվող ռեստորանային համալիրը հնարավոր չէ պատկերացնել»:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հրազդանի կիրճ 79, 89 ն 89/1 հասցեներում գտնվող գույքերի առնչությամբ կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու հիմքեր (բացառությամբ օտարման կամ արգելադրման գործողություններն արգելելու մասով) առկա չեն եղել, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու

13

համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն վերացնելով Դատարանի 14.09.2020 թվականի «Կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը ն պահպանելով Դատարանի 30.06.2020 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցները՝ Ընկերության` Երնան քաղաքի Հրազդանի կիրճ 79, 89 ն 89/1 հասցեներում գտնվող գույքերի օգտագործման ն տիրապետման իրավունքը ժամանակավորապես պահպանելու, ինչպես նան՝ Ընկերության նույն գույքերն օգտագործելու ն տիրապետելու իրավունքին խոչընդոտելու, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի կամ այլ ծառայությունները դադարեցնելուն ուղղված գործողություններ կատարելը որնէ անձանց արգելելու մասով, կայացրել է պատճառաբանված ն հիմնավորված դատական ակտ: Հետնաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու ն ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՕ Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/3731/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել