Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25 — Ստորերկրյա ջրերի օգտագործումը Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք: Այլ անձի սեփականություն հ
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25 — Ստորերկրյա ջրերի օգտագործումը Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք: Այլ անձի սեփականություն հ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 25. Ստորերկրյա ջրերի օգտագործումը Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք: Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի նկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջ գրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը: Եթե որևէ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորե

Ամբողջ Տեքստ

Հոդված 25. Ստորերկրյա ջրերի օգտագործումը Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք: Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի նկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջ գրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը: Եթե որևէ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից համարվում է անհրաժեշտություն, իսկ հողի սեփականատերը չի տալիս իր համաձայնությունը, ապա հողամասը սեփականատիրոջից օտարվում է օրենքի հիման վրա՝ դրա նախնական համարժեք փոխհատուցմամբ կամ օրենքով սահմանված կարգով հարկադիր սերվիտուտի կիրառմամբ: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է ստորերկրյա ջրային աղբյուրներից ջրառի առավելագույն սահմանաքանակը՝ հաշվի առնելով ազգային ջրային պաշարը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել