Աղաջանյան — ԼԴ/0221/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2022 թվականի հուլիսի 6-ին Էրիկ Ալբերտի Աղաջանյանը ձերբակալվել է: 2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՇ քրեական օրենսգրքի 44-405րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 71112122 քրեական վարույթը: 2022 թվականի հուլիսի 8-ին թիվ 71112122 քրեական վարույթը նախաձեռնելու արձանագրության մեջ կատարվել է փոփոխություն՝ ենթադրյալ հանցանքին տրված իրավական գնահատականը փոխելով ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի Լին մասով: 2022 թվականի հուլիսի 20ին Է.,
Ամբողջ Տեքստ
ԽՄ: Է ԼԴ/0221/01/23
/7 ՏԳԵՏ ջ
(լ Ե- ԱՋՆ)
ՄՈՏՈ
ՀՏՏՅղԻՆ Ր 7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Սեփխանյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Պապոյան
դատավորներ՝ Ա.Վարդանյան
Վ.Ռշտունի
18 օգոստոսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էրիկ Ալբերտի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2022 թվականի հուլիսի 6-ին Էրիկ Ալբերտի Աղաջանյանը ձերբակալվել է:
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-405րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 71112122 քրեական վարույթը:
2022 թվականի հուլիսի 8-ին թիվ 71112122 քրեական վարույթը նախաձեռնելու արձանագրության մեջ կատարվել է փոփոխություն՝ ենթադրյալ հանցանքին տրված իրավական գնահատականը փոխելով ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի Լին մասով:
2022 թվականի հուլիսի 20ին Է.,Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ն 2022 թվականի հուլիսի 2-ին նրան մեղադրանք է ներկայացվել:
2022 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
202 66լթվականի օգոստոսի 2-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով մեղադրյալ Է.Աղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցվել է Է.Աղաջանյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 1 (մեկ) օրը, ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ
3
հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:
3. Դատախազ Հ.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 19ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարելով իրավաչափ, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի սխալ կիրառում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն Օ։9չկիրառելի, ստորադամ դատարաննեը պատշաճ գնահատականի չեն արժանացրել նշանակված պատիժը կրելու
նպատակահարմարության համար էական նշանակություն ունեցող
հանգամանքները:
Ըստ բողոքաբերի մեղադրյալի նախկինում դատապարտված չլինելը, դրականորեն բնութագրվելը, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք չեն: Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես` երիտասարդ լինելուն, մեղքն ընդունելուն անկեղծորեն զղջալոն ն վատառողջ լինելուն, բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի ն
4
չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեի նե կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ:
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձնով՝ չորսից ութ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսնորվում է ուղղակի դիտավորությամբ:
Բողոքաբերն արձանագրել է նան, որ թեն տվյալ դեպքում թմրամիջոցը փաստացի եղել է զգալի չափերով, սակայն այն փաթեթավորված է եղել 21 առանձին փաթեթների մեջ ն նախատեսված է եղել իրացնել ոչ թե մեկ, այլ 21 տարբեր անձանց: Անդրադառնալով ստորադաս դատարանների այն հետնություններին, թե Էրիկ Աղաջանյանն ակտիվ դերակատարում չի ունեցել թմրամիջոցների ապօրինի իրացման գործընթացում, ապա դրանք չեն բխում քրեական վարույթի նյութերից, քանի որ մեղադրյալ Էրիկ Աղաջանյանը հանցավոր շղթայի վերջին օղակներից ամենակարնորն է եղել ն նրա կողմից «պատվիրատուների» մատնանշած տեղակայումներում թմրամիջոցների չափաբաժինների տեղադրման արդյունքում էր հնարավոր լինելու ավարտին հասցնելու շուրջ 2 տասնյակ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացման գործընթացը:
6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Էրիկ Աղաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել ն նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «/...) «Տելեգրամ» սոցիալական ցանցի «Դրա լավը» ալիքում ծանոթանալով վերջնական ձեռք բերողի համար թմրամիջոցներ թաքցնողի՝
5
«կլադմենի» աշխատանքի հայտարարությանը, նշված ալիքը վարող, ինքնությունը դեռես չպարզված անձի հետ ձեռք է բերել հանցավոր պայմանավորվածություն, րար որի՝ վերջինիս կողմից «Թմրամիջոցների ն հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի ԱԼ իդ հոդվածի 2րդ կերի պահանջների խախարմամիբ, այն է` րըժշկական նպատակներով կամ րժշկի նշանակմամբ թմրամիջոցնեի ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց պահելու ն իրացնելու թույլտվություն չունենալու պայմաններում այդպիսիք ապօրինի իրացնելու ուղղակի դիտավորությաւմը անձամի կամ այլ անձանց միջոցով Վանաձոր քաղաքի Արովյան փողոցում դրված աղբարկղերի մովակայքում ապօրինի պահված՝ թաքցված, ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի Խ 707-Ն որոշմամբ հաստատված «Շրջանառությունն Օ ՕՋարգելված թմրամիջոցներ, հոգեմետ, (հոգեներգործուն), խիար ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկում» ներառված զգալի չափերով՝ ընդհանուր 1153 գրամ հաստատուն քաշերով մարիխուանա փեսակի թմրամիջոցները 21 փաթեթներով, շահադիտական դրդումներով ապօրինի իրացնելու նպատակով վերջնական ապօրինի ձեռք բերողի համար առավե Թապահով վայրերում թաքցնելու կապակցությամի առկա խոչինդուրները վերացնելու դիտավորությամբ, շահադիտական դրդումներով` իր կողմից կատարվելիք արարքի դիմաց դրամական բնույթի վարձատրություն ստանալու նպատակով, 2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամի 19:0021:30-ն ընկած ժամանակահատվածում, նշված աղբարկղերի մոտի թաքարոցից վերցրել ու այդ փաթեթներից 7-ր պահել է Վանաձոր քաղաքի Արովյան ն Հակոբյան փողոցների տարբեր հատվածներու, սակայն դիտավորության մեջ ընդգրկված
հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, այն Լ՝ մյուս փաթեթները չի հասցրել տեղավորել թաքարոցներում, քանի որ այդ արարքը կատարելիս նույն օրը՝ ժամի 2133-ին, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում ձերբակալվել է, այնուհետն ժամր 22:27-23:40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի
6
բաժնում կազայրված նրա անձնական խուզարկությամը հայտնաբերվել ու վերցվել է դեռես չթաքցված մնացած 14 փաթեթը»:
8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Է.Աղաջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 44-46- 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, արձանագրել է հետնյալը. «/...) Դատարանն արձանագրում է, որ Էրիկ Աղաջանյանը մեղադրվում է ծանր հանցանքի օժանդակության մեջ, վերջինս, այդ արարքն ավարտին չի հասցրել, մեղադրյալը տվել է խոռարովանական ցուցմունքներ, աջակցել նախաքննական մարմնին, տրամադրել ամբողջական տեղեկություններ կատարողին հայտնաբերելու համար, զղջացել է կատարածի համար: Հիշյալ հանգամանքները համադրելով էրիկ Աղաջանյանի անձր բնութագրող մյուս հանգամանքների հեր՝ Դատարանը գտնում է, որ դրանք իրենց համակցությամբ հնարավորություն են փալիս հանգելու հենության, որ էրիկ Աղաջանյանի կողմից առանց պատիժը կրելու ն վերջինիս նկատմամբ ազատազիկման ձեռվ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին ն ապահովել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված արդարության,
պատասխանամտվությաւն ընդհանուր սկզբունքները:
Նման եզրահանգում կատարելու համար Դատարանը նան հաշվի է առնում այն հանգամանքը, որ մեղադրյալը երիտասարդ է՝ հանցանքը կատարել է 22 տարեկանում, ունի առողջական խնդիրներ` տառապել ն տառապում է հոգեկան հիվանդությամբ, ընտանիքի միակ կերակրողն է, եղբայրը, հայրը նույնպեա վատառողջ են, նախկինում դատապարտված կամ որնէ կերպ արատավորված չի եղել, Դատարանի գնահատմամբ ազատաւզիկում պատժատեսակի կրումը առցիալ- հոզերանական առումով կարող է բացասական ազդեցություն ունենալ մեղադրյալի վրա: Դատարանը հաշվի է առնում նան թմրանյութի տեսակը, դրաւ չափր, այն, որ մեղադրյալը հանցանքի կատարման մեջ չի ունեցել ակտիվ դեր, հանցանքը ավարտին չի հասցրել, ինչպես նան չեն արացվել այնպիսի տվյալներ, որ վերջինս ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 314-315:
7
նախկինում այլ անձանց իրացրել է թմրանյութ, ինչը վերջինիս անձի հանրային վտանգավորությունը դարձնում է առավել նվազ:
Դատարունն արձանագրում է, որ պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նան հանցավորի անձր բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարու, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նան որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով: Ընդ որում անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, պետք է նշանակություն ունենան նրա կողմից պատիժը կրելու հարցը որոշելուց:
Նման պայմաններում բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկելով հանցավորի անձի` տարիքը, նրա անձր բնութագրող տվյալների ամբողջական վերլուծության արդյունքում Դատարանը հանգում է եզրակացությաւն, որ Էրիկ Աղաջանյանի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու (--»-:
9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Անդրադառնալով սույն քրեական գործի փասպտեւկան հանգամանքներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հատկապես գնահատմուն է արժանի այն հանգամանքը, որ ըստ. Առաջին ատյանի դատարանի դատավճոի՝ մեղադրյալ Էրիկ Աղաջանյանն ընտանիքի միակ կերակրողն է, հայրն ու եղբայրը ես ունեն առողջական խնդիրներ, իսկ մեղադրյալի նկատմամի եշանակված պատիժը նրանց կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:
Ա) Անդրադառնալով սոյն քրեական գործի, "փարական
հանգամանքներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, ու մեղադրյալ էրիկ Աղաջանյանին մեղսագրվող հանցագործության Օ-առարկան «մարիխուանա» տեսակի թմրամիջոց Լ, ոլ, դատելով հանցանքի կատարման պահին գործող` ՀՀ կառավարության` «Թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 387-388:
8
զգալի, խոշոր ն առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն, խիար ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր ն առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր ն առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիսվ. ներգործող նյութերի ցանկը ն դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» 2018 թվականի հունիսի 27ի թիվ 707Ն որոշման թիվ 1 հավելվածի, համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է, քանի որ հարաբերականորեն ավելի մեծ քաշն է պատժելի համալրվում:
Վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ Էրիկ Աղաջանյանի անձի հասարակական վտանգավորության աստիճանը նվազ է ն երա ուղղվելը հնարավոր է առանց նրա, նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը կրելու, այսինքն` Էրիկ Աղաջանյանի նկատմամի հնարավոր Լ ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի կիրաոմամի պատիժը պայմանականորեն չկիրառել:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարաունր, անդրադառնալով
հանցագործությունից հերո մեղադրյալ Էրիկ Աղաջանյանի դրսնորած վարքագծին, հարկ է համարում արձանագրել, որ վերջինի կողմից այլ հանցավոր արարքներ կատարելու ն, չլինելով կալանավորված, քննությունից ու դատից խուսափելու վերաբերյալ տվյալներ քրեական գործի նյութերում առկա չեն, ն Վերաքննիչ դատարուն այդպիսի տվյալներ նույնպես չեն ներկայացվել:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մեղադրյալ Էրիկ Աղաջանյանի նկատմամբ պատժի տեսակը ն չափր որոշելիս, ինչպես նան ազավաւզրկման ձեով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը հաարատելիս, Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզրունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի անձր բնութագրող,
պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, որպիսի պայմաններում իրավացիորեն
9
վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պավմփժ, ինչը համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին, անհրաժեշտ: ն բավարար է նրան ուղղելու ն ապահովելու ՀՀ քրեական օրենսգիքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է՝ վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին ն կանխել հանցագործությունները (...»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում": Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսնճոճ5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:
12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական
դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածություն, ն վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի 3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 42-52:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10ի թիվ ԵԴ/0335/01/9, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչավորյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալաւվերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
10
օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործութան հանրային վտանգավորութան աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա:՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբեկտվ կողի ձնե նե տեսակ, ապատճառված վնասի չափը,
պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն::
ՀՀ քրեական օրենսգրքի 393րդ հոդվածի համաճայն՝ «մ. հրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաարուկ կամ դրանց համարժեք նյութ (աւնալոգ) կում դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրատրելի, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դիդմեւմբ՝ ներա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաարուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը՝ (-:)
2. Սույն հոդվածի Լին մասով նախավփեսված արարքը, որր կատարվել Լ՝
2/)շահադիտական դրդումներով,
Հ ՀՇանցազործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
ծ Տես Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն, Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաճնմվիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
1
(-:)
պավժվում է ազատազիկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
Թ. Մույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- մեղադրյալ Է. Աղաջանյանին մեղադրանք է ներկայացվել ն Առաջին ատյանի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար՛:
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Է.Աղաջանյանի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ն վերջինիս նկատմաբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը
պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնե 8, պատժի նպատակներին::
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետնությունների հետ::
14. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը ապայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Է.,Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Է.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
9 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
12
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի ն նրա կողմից կատարած հանցավոր արարքների բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութեի օրինական շրջանառութան դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ իրացնելու նպատակով,
բ) մեղադրյալի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանք, մասնավորապես արարքը շահադիտական դրդումներով կատարելը,
գ) հանցագործության առարկաները ն դրանց չափը, մասնավորապես այն, որ մեղադրյալին մեղսագրվում է զգալի չափերով՝ 11.53 գրամ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն՝ իրացնելու նպատակով, որն առավել մոտ է թմրամիջոցի տվյալ տեսակի զգալի չափի վերին շեմին,
դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալը, տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում դրված աղբարկղերի մոտակայքում, իրացնելու սպատակով, ապօրինի ձեռք է բերել, պահել ն տեղափոխել թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել ն վերցվել են վերջինիս անձնական խուզարկությամբ:
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների` մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը
3
պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել` ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Է.,Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Է.Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն Օ`այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Է.Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
Այսպիսով,։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս
դատարանները, Էրիկ Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար, անհրաժեշտ է Է.ՆԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական
14
դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385- 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Էրիկ Ալբերտի Աղաջանյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը փոփոխել:
2. Էրիկ Ալբերտի Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն վերջնական թողնել կրելու նրա նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Էրիկ Ալբերտի Աղաջանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՄԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏՕ), :.ՃԸԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԼԴ/0221/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
