Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 130 — Գումարտակի հրամանատարը մարտական պատրաստության և գումարտակում զինվորական դաստիարակության հիմնական կազմակերպիչն է: Գումարտակի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գումարտակի անձնակազմ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 130AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 130 — Գումարտակի հրամանատարը մարտական պատրաստության և գումարտակում զինվորական դաստիարակության հիմնական կազմակերպիչն է: Գումարտակի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գումարտակի անձնակազմ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 130. Գումարտակի հրամանատարը մարտական պատրաստության և գումարտակում զինվորական դաստիարակության հիմնական կազմակերպիչն է: Գումարտակի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գումարտակի անձնակազմի մարտական պատրաստությունն ու դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գումարտակը. - պարապմունքներ անցկացնել շտաբի և սպաների, ենթասպաների հետ, ինչպես նաև զորավարժություններ ու պարապմունքներ` գումարտակի ստորաբաժանումների հետ. - ղեկավարել գումարտակի մարտական պատրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 130. Գումարտակի հրամանատարը մարտական պատրաստության և գումարտակում զինվորական դաստիարակության հիմնական կազմակերպիչն է: Գումարտակի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գումարտակի անձնակազմի մարտական պատրաստությունն ու դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գումարտակը. - պարապմունքներ անցկացնել շտաբի և սպաների, ենթասպաների հետ, ինչպես նաև զորավարժություններ ու պարապմունքներ` գումարտակի ստորաբաժանումների հետ. - ղեկավարել գումարտակի մարտական պատրաստության պլանի մշակումն ու կատարումը. - գիտենալ գումարտակի յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի (ավագի) գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության ուղղությամբ. - զինվորական կոլեկտիվներում հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, զինծառայողների փոխադարձ վստահություն, ստորաբաժանումներում ստեղծել թերությունների, անտարբերության և պասիվության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ. - իրականացնել զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար թեկնածուների ընտրությունը. - ստուգել զինվորների, սերժանտների (ավագների) և ենթասպաների ընտրության ճշտությունը պաշտոնների նշանակելիս. - պահպանել ներքին կարգուկանոնը, կազմակերպել գումարտակի տեղաբաշխման պահպանությունը և ստուգել գումարտակի անձնակազմի պահակային և ներքին ծառայությունների կատարումը. - ամեն ամիս ամփոփել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին ու պահակային ծառայության վիճակը. - գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան և ռազմամթերքը, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն երեք ամիսը մեկ անգամ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումը. - կանխել աղետները, վթարները, ռազմական տեխնիկայի վնասվածքները, միջոցառումներ անցկացնել, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի հետ աշխատելիս պարապմունքների, հրաձգության զորավարժությունների և աշխատանքի անցկացման ժամանակ իրականացնել անվտանգության պահանջների կատարման հսկողությունը. - հետևել գումարտակին հատկացված բոլոր շենքերի և շինությունների վիճակին և ճիշտ շահագործմանը, տարածքի` գումարտակին կցված հատվածը, այդ թվում նաև հավաքակայանի տարածքի համապատասխան հատվածը մաքուր վիճակում պահելուն. - ղեկավարել գումարտակի տնտեսությունը: Գ ՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել