ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 703 — Ռիսկի բաշխումը կողմերի միջև 1.
Ամփոփում
Հոդված 703. Ռիսկի բաշխումը կողմերի միջև 1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ կապալի պայմանագրով, ապա` 1) նյութերի, սարքավորումների, մշակման (վերամշակման) հանձնված գույքի կամ պայմանագրի կատարման համար օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է դրանք տրամադրած կողմը. 2) կատարված աշխատանքի արդյունքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը` մինչև պատվիրատուի կողմից այն ընդունելը, կրում է կապալառուն:
Ամբողջ Տեքստ

2. Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու կետանցի դեպքում, սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ռիսկերը կրում է կետանց թույլ տված կողմը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ