ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 75 — Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 75. Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում 1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատիժը լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը: 2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, բացառությամբ ազատազրկման ձևով վերջնական պատժի, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների
Ամբողջ Տեքստ
Հոդված 75. Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում 1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատիժը լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:
2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, բացառությամբ ազատազրկման ձևով վերջնական պատժի, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը:
3. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կատարում է այնպիսի հանցագործություն, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում:
4. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից:
5. Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կանոններով:
6. Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ: (75-րդ հոդվածը փոփ.
09.06.22 ՀՕ-240-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
