ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 402.1 — Վերահսկվող գործարքի ծանուցման վերաբերյալ պարտականությունը չկատարելը 1.
Ամփոփում
Հոդված 402.1. Վերահսկվող գործարքի ծանուցման վերաբերյալ պարտականությունը չկատարելը 1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝ 1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ. 2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանվա
Ամբողջ Տեքստ
Հոդված 402.1. Վերահսկվող գործարքի ծանուցման վերաբերյալ պարտականությունը չկատարելը 1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝ 1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
3) 1 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ:
2. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ հարկային մարմնի կողմից ճշտված ծանուցում ներկայացնելու գրավոր պահանջ ստանալուց հետո սխալ կամ պակաս քանակությամբ տեղեկություններ ներկայացնելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր սխալի կամ պակաս լրացված գործարքի մասով 500 հազար դրամի չափով:
3. Օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հարկ վճարողի կողմից ճշտված ծանուցում չներկայացվելու կամ ներկայացված առարկությունները հիմնավորված չհամարվելու դեպքում հարկային մարմինը հաշվարկում և գանձման է առաջադրում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի գումարը: (402.1-ին հոդվածը լրաց.
23.03.22 ՀՕ-86-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
