Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան23 հոկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 23 հոկտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

23 հոկտեմբերի 2009թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ` Վ. Պողոսյան

Անդամներ՝

Կ. Բալայան

Վ. Հովհաննիսյան

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Նելլի Գրիգորյանի` 2009 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

•

Քաղաքացի Ն. Գրիգորյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով ամբողջությամբ հակասահմանադրական ճանաչել ՀՀ վճռաբեկ դատարանի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 24.07.2009թ. որոշումով կիրառված օրենքը։ Դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ եւ 234-րդ հոդվածները, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածը, չի պաշտպանում իր սեփականության իրավունքը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածին։

•

Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 01.10.2009թ:

Վերջնական դատական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, կայացվել է 2009թ. հուլիսի 24-ին։

Առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից` գտնում ենք, որ դիմումի քննությունը ենթակա է մերժման հետեւյալ պատճառաբանությամբ.

Խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականությունը հիմնավորելու փոխարեն դիմումում ավելի մանրամասն նկարագրված է գործի դատավարական նախապատմությունը։

ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի համար սահմանված պահանջներն ամրագրված են «Սահմանադրական դատարանի մասին» 33

օրենքում։ Այդ պահանջներից

t

նաեւ անհատական դիմումի

հիմնավորվածությունը։ Այն հանգամանքը, որ դիմողն ընդհանրապես չի վկայակոչել կոնկրետ վիճարկվող դրույթներ եւ ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածներ, որոնց դրանք կարող են հակասել, ակնհայտորեն վկայում է, որ դիմումում ապահովված չէ հիմնավորվածության պահանջը։

Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաեւ, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումն առնչվում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության, այլ այդ դրույթների կիրառման հետ: Դիմումում ձեւականորեն առաջադրելով վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը` դիմողն, ըստ էության, առաջ է քաշում համապատասխան դատական ակտի օրինականության եւ իրավաչափության խնդիր։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-680 որոշմամբ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. «...Դիմողը նորմի հակասահմանադրականության որեւէ փաստարկ չի ներկայացնում, այլ առաջ է քաշում այդ նորմի կիրառման պարագայում դատարանների վճիռների հիմնավորվածության խնդիրը, որի գնահատումը սահմանադրական դատարանի իրավասության մեջ չի մտնում։ Ընդհանուր իրավասության դատարանների իրավասության ենթակա քաղաքացիաիրավական վեճերը լուծելու հարցը չի կարող դառնալ սահմանադրական արդարադատության առարկա, որի միջոցները տվյալ համատեքստում չեն կարող համարժեք լինել դիմողի շահերի պաշտպանության համար»։ Հետեւաբար, այս կապակցությամբ գտնում ենք, որ դիմումն ակնհայտ անհիմն է։

Բացի վերը նշված հանգամանքից, առկա է դիմումի քննությունը մերժելու եւս մեկ հիմք. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 եւ 234 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ (ՍԴՈ-690, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-817), ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գործի քննությունը մերժելու հիմք է։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերով՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ, 234-րդ եւ 33

վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածների

33

Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Ն. Գրիգորյանի դիմումի քննության ընդունումը մերժել։

2.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի

6-րդ մասի համաձայն` դատական կազմի սույն որոշումն ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի անունից։

Նախագահող՝

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Անդամներ՝

Կ. ԲԱԼԱՅԱՆ

ՍԴԴԿՈ-

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒ ՈՒԹՅՈՒՆ

23 հոկտեմբերի 2009 թ.

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հոկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել