Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 136 — Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմ
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 136AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 136 — Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ (վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ (հոգաբարձու) չի նշանակվում։ Նրանց պարտակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ (վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ (հոգաբարձու) չի նշանակվում։ Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ հաստատությունների կամ կազմակերպությունների ղեկավարների վրա։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խնամակալը (հոգաբարձուն) իրավունք չունի խոչընդոտելու ծնողների և մերձավոր այլ ազգականների հետ երեխայի շփվելուն, բացառությամբ, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի լավագույն շահերին։

3. Խնամակալի (հոգաբարձուի) քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով:

4. Խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց։ (136-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ.

22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ԳԼՈՒԽ 20. (գլուխը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն) ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ (վերնագիրը խմբ.

21.12.17 ՀՕ-10-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել