ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հունվարի 16 - ին «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝ 1) առաջին պարբերությունը «Սույն» բառից առաջ լրացնել «1․» թվով, իսկ հասկացությունները համապատասխանաբար համարակալել 1-30 թվերով.
2) «առևտրի օբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1) առ և տրային ցանց ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտ.». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները և տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաև այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված իմաստով:»: Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ գլխով. « ԳԼՈՒԽ 4.4 ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ Հոդված 15.8. Առ և տրային ցանցի և մատակարարների հարաբերություններին ներկայացվող ընդհանուր պահանջները 1. Արգելվում են առևտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը և կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ եթե Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ առկա է ողջամիտ և օբյեկտիվ տարբերության հիմք՝ պայմանավորված նաև տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով: Հոդված 15.9. Առ և տրային ցանցի պաշտոնական կայքը 1. Առևտրային ցանցն ունի պաշտոնական կայք:
2. Առևտրային ցանցը պաշտոնական կայքում հրապարակում է՝ 1) հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները. 2) առևտրային ցանցի կողմից իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը. 3) առևտրային ցանցում ապրանքի ցուցադրման պայմանները. 4) մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը: Հոդված 15.10. Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները , նոր մատակարարների մուտքն առ և տրային ցանց 1. Առևտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ և սկզբունքներ: Նվազագույն պահանջները և սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին:
2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առևտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի գրավոր առևտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առևտրային ցանցի հրապարակած՝ մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները և սկզբունքները:
3. Առևտրային ցանցը գրավոր առևտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ մատակարարի ապրանքի ընտրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ (փորձաքննության իրականացում և այլն), ապա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առևտրային ցանցը գրավոր տեղեկացնում է առևտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին:
4. Առևտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր տեղեկացնում է առաջարկ ներկայացնողին՝ հիմնավորելով առևտրային ցանցի հրապարակած նվազագույն պահանջներին և սկզբունքներին չհամապատասխանելը:
5. Առևտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ՝ մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է: Հոդված 15.11. Առ և տրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները 1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Պայմանագիրն առնվազն պարունակում է՝ 1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը. 2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը. 3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև պայմանագրի դադարեցման և միակողմանի լուծման կարգը և հիմքերը. 4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում՝ դրանց վերադարձման կարգը:
3. Առևտրային ցանցը պաշտոնական կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը: Հոդված 15.12. Առ և տրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման պայմանները և կարգը 1. Առևտրային ցանցը մատակարարին վճարումը կատարում է ոչ ուշ, քան՝ 1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում. 2) ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է օրենքով և պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքի ընդունման և մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:
3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ: Հոդված 15.13. Ապրանքի ցուցադրման պայմաններն առ և տրային ցանցում 1. Առևտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ապրանքի գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքի առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները, այդ թվում՝ ցուցադրման տարբերակները և դրանց համար սահմանված վճարները:
2. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաև մատակարարման պայմանագրի մաս:
3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է՝ 1) ապրանքի ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները և ապրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները. 2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող՝ ցուցադրման պայմաններին առնչվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը. 3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը:»: Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «4.3-րդ գլխի» բառերից հետո լրացնել «, 4.4-րդ գլխի,» բառերով: Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 15.12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. փետրվարի 2 Երևան ՀՕ-30-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-30-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.05.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.01.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.02.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.05.2024 Հիմնական ակտ 16.01.2024, ՀՕ-30-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.11.2004, ՀՕ-134-Ն 24.11.2004, ՀՕ-134-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-30-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
