Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 78 — Հայցադիմումը վարույթ ընդունելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 78AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 78 — Հայցադիմումը վարույթ ընդունելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 78. Հայցադիմումը վարույթ ընդունելը 1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում։ 2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի

Ամբողջ Տեքստ

Հոդված 78. Հայցադիմումը վարույթ ընդունելը 1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում։

2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։

3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանն անդրադառնում է նաև փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք վարչական դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը և այն անհիմն համարելու դեպքում կարող է կայացնել սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված որոշումը։

4. Վարչական դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու, հայցադիմումը չվերադարձնելու կամ չվերահասցեագրելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մասին որոշում։

5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչական դատարանն այդ որոշումը ուղարկում է դատավարության մասնակիցներին։

6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս նախազգուշացնում է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և չներկայացնելու իրավական հետևանքների մասին։

7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ սոսկ ձևական սխալների հիմքով։ (78-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-99-Ն, 23.12.22 ՀՕ-583-Ն) ( 23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել