Այվազյան — ԵԱՔԴ/0441/06/17
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել է թիվ 58156117 քրեական գործը՝ 2003 թվականի 2 ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ն 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՞Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործը 2017 թվականի մայիսի 25-ին փոխանցվել է ՀՇ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչություն ն ընդունվել է ՀԿԳ ավագ քննիչ Գ.Աղաբաբյանի վարույթ: Նու
Ամբողջ Տեքստ
Ի: . աչ լ
Ս ԼՈՏ. Ն
38 ` լ ՛՛ ջ ԵԱՔԴ/0441/06/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
16 հունիսի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի ն 2018 թվականի հունվարի 31-ի որոշումների դեմ Արտակ Արարատի Այվազյանի պաշտպան Շ.Ալումյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել է թիվ 58156117 քրեական գործը՝ 2003 թվականի
2
ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ն 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
՞Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործը 2017 թվականի մայիսի 25-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչություն ն ընդունվել է ՀԿԳ ավագ քննիչ Գ.Աղաբաբյանի վարույթ: Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վ.Ջանազյանի որոշմամբ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբի:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի մայիսի 27ի որոշմամբ, Արտակ Արարատի Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով:
2. Երնանի Արաբկիր ն «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 27-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Կալանքի սկիզբը հաշվվել է նրան արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մայիսի 24-ից:
3. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամանակով՝ մինչն 2017 թվականի սեպտեմբերի 24-ը:
3.. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանի պաշտպան ՃՀ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ:
32. «Ը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15ի որոշման դեմ
3
մեղադրյալ Ա.Այվազյանի պաշտպան ՃՇ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
4. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամանակով՝ մինչն 2017 թվականի նոյեմբերի 24-ը:
4... ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ ԱՍԱյվազյանի՝ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
4.2. «Ը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունվարի 3Լի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Այվազյանի պաշտպան ՃՇ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
5. 208 թվականի փետրվարի 20ին Արտակ Այվազյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան):
6. 2018 թվականի մայիսի 15-ին Արտակ Այվազյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ն գտնվում է հիշյալ դատարանի վարույթում: Նույն դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Արտակ Այվազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է ն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով ն ստորագրություն չհեռանալու մասին::
7. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով ՀՀ Կառավարության միակողմանի 1Տե՛'ս քրեական գործ թիվ ԵԴ/0328/01/18, ՊոՈո.Օ4 62. Դատական տեղեկատվական համակարգ:
4
հայտարարությունը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին որոշում է կայացրել Արտակ Այվազյանի գանգատն իր կողմից քննվող գործերի ցանկից հանելու մասին»:
8. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Լեռեիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով ԵԴ/0328/01/18Ա վերաբերող մասով Եվրոպական դատարանի որոշումը` Արտակ Այվազյանի պաշտպան ՃՀ.Ալումյանը 2020 թվականի դեկտեմբերի 3-ին բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
9. 2021 թվական մարտի 11-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի ն 2018 թվականի հունվարի 31-ի որոշումների նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու ն պաշտպանի ներկայացրած բողոքները Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Պաշտպան ՃՀ-.Ալումյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասավփրյանն ընդդեմ Հայաարանի ն 8 այլ գանգատների գործով Արտակ Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի ն 2018 թվականի հունվարի 31-ի որոշումները, բեկանել Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի որոշումը, շ Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Ասատրյանմւ ընդդեմ Հայաականի ն 8 այլ գանգատների» գործով Արտակ Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, զանգատ թիվ 56724/12:
՛ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
5
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը, դրանք փոփոխել. նախաքննության մարմնի միջնորդությունները ճանաչել անհիմն ն մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
1. ց Մարդու իրավունքեր`՝ եվրոպական՝ դատարանում Հայաստանի Շանրապետության ներկայացուցչի 2020 թվականի փետրվարի 2Լի միակողմանի հայտարարության համաձայն` «Հայաստանի Հանրապեվության իշխանությունները այն գործի առնչությամի ընդունում են, որ տեղի է ունեցել դիմումափաւի՝ Կոնվենցիայի 5-իդ հոդվածի 5-րդ կարով ամրագրված իրավունքների խախտում ն առաջարկում են պարոն Արփակ Այվազյանին վճարել 800 (ութ. հարյուր) եվրո՝ իր կրած ցանկացած ն ամբողջ վնասի դիմաց:
Վերոնշյալ գումաւրն ազատված կլինի գանձման ենթակա ցանկացած հարկից ն կփոխարկվի Հայաարանի Հանրապետության դրամի վճարման օրր գործող փոխարժեքով՝ գործը իր քննվող գործերի ցանկից հանելու մասին Դատարանի որոշումը ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Վերը նշված եռամսյա, ժամկետի ավարտից հեվո՝ մինչն վճարման օրր, Կառավարությունը պարտավորվում է վերոնշյալ գումարների նկատմամի պարզ վտկոսադրույք հաշվարկել` չկատարման ժամանակահապտվածում Եվրոպական կենտրոնական բանկի սաւհմանաճ՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափտվ՝ գումարած երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում (...)»":
12. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Արտակ Այվազյանին ն մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր ն բավարար ՀՏե՛ս, նյութեր հատոր 4-րդ, թերթ 32:
6
հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման մասին ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունները, Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայատրանի ն Ց այ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է.
«(..) Կառավարությունն րնդունել է, որ խախտվել են դիմումատուների՝ Կոնվենցիայի 5»րդ հոդվածի 3րդ կեվտվ երաշխավորված իրավունքները: Այն առաջարկել է դիմումատուներին վճարել (..) ներկայացված գումարները ն Դատարանին առաջարկել է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Էին կետի «զ» ենթակետին համապավզաւսխաւն:
(--)
Դատարանը նշում է, որ 37րդ հոդվածի Էին կերի «գ» ենթակերը
հնարավորություւ է տալիս գործը քննվող գործերի ցուցակից հանելու, եթն՝ «(..) Դատարանի կողմից հիմք ընդունված որեէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»:
Այսպիսով Դավարանը կարող է 37-րդ հոդվածի Լին կեպի «զ» ենթակետի համաձայն գանգատները հանել գործերի ցուցակից՝ պատասխանող
Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուները ցանկություն են հայտնում, որ գործի քննությունը շարունակվի (տե՛ս, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի
(սախնական օառարկություննկյ)Ս ՄՊ) 1ոատո Ճա . աօ (քշնունաո) օեյ661օու) (ՇՇ// վճիոր, թիվ 26307/95, 85 75-77, ՄԻԵԴ 2003-71):
Դատարանը սահմանել է հարակ ն ծավալուն նախադեպային իրավունք այն բողոքների առնչությամի, որոնք վերաբերում են ներպետական դատարանների կողմից կալանքի համար համապատասխան նեն բավարար պատճառներ
չներկայացնելուն (տես, օրինակ, Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 629/11, 85 48 ն այլն, 2016 թվաւկաւնի հոկտեմբերի 20):
7
Հաշվի ատնելով «Կառավարության հայտարարությունների մեջ բեյված փաստարկների րնասյթի, ինչպես նան առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապափասխանում է համանման գործերով շնորհված գումարներին՝ Դատարանը համարում է, որ գանգատների քննությունը շարունակելն այլես արդարացված չէ (37-րդ հոդվածի Լին կերի «գ» ենթակեր):
Հաշվի առնելով վերոնշյալ դիփարկումները՝ Դատարանը բավարարված է համարում այն պայման, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով ն դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատների քննությունը (37-րդ հոդվածի Լին կար):
Ի վերջո, Դատարանն ընդգծում է, որ եթե Կառավարությունը չկատարի իր միակողմանի հայտարարությունների պայմանները, գանգատները կարող են վերարին ընդգրկվել քննվող գործերի ցուցակում` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2րդ կետին համապատասխան (փես, Յոսիպովիչն ընդդեմ Սերբիայի (ոլտշում) 1/051թ0516 5. Տ6էննն (666.)), թիվ 18369/07, 2008 թվաւկանի մարտի 42):
Հաշվի առնելով վելոտնշյալը՝ նպատակահարմար է գործերը հանել քննվող գործերի ցուցակից կապված կալանքի համար համապատասխան ն բավարար պատճառների րացակայության վերարերյալ Կոնվենցիայի 5-րդ հողվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքների հեվ (...)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
3. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՛ք Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի ն 20188 թվականի հունվարի 31-ի որոշումները նոր հանգամանքով վերանայելու համար:
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Ասատրյանմւ ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների» գործով Ա.Սյվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12:
8
14. Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատր հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝
ա. դիմողը մրադիր չէ հեվաւմուվ լինել իր գանգատին,
ի. վեճն արդեն կարգավորվել է,
գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որնէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:
Այդուհանդերձ, Դատաւրանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում: սույն Կոնվենցիայով ն նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:
2. Դավարանը կարող է որոշել գանգատը վերավին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա»:
14.1. Եվրոպական դատարանի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 62Ա' կանոնի համաճայն՝ «4. (Ա) Եթն գանգատաբերը մերժում է Դատարանի կանոնակարգի 62րդ կանոնով սահմանված բարեկամական կարգավորմեուն պայմանները, Բարձր պայմանավորվող կողմի կարող է Դատարան ուղարկել խնդրանք՝ քննության ենթակա, գործերի ցուցակից գանգատը հանելու վերաբերյալ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Էին կետի:
(Բ) Նման խնդրանքն ուղեկցվում է հայտարարությամի, որով պատասխանող պետությունը հարակ հասկանալի կերպով պետք է ընդունի, որ գանգատարբեր անձի գործով տեղի Լ ունեցել Կոնվենցիայի խախտում միաժամանակ իր վրա վերցնելով պարտականություն հատուցելու գանգատարբեր աւնձին պատմճաոռվաւծ վնասները, ն, եթե անհրաժեշտ է, նան ձեռնարկելու միջոցներ խախտման հետնանքները վերացնելու համար (...)»:
14.2. Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 37-րդ
9
հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն հետնյալ հանգամանքները՝
- գանգատի բնույթը,
- նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռների կատարման համատեքստում Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների բնույթը, շրջանակը ն դրանց ազդեցությունը խնդրո առարկա գործի վրա,
-` միակողմանի հայտարարությամբ զիջումների բնույթը, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի խախտման ճանաչումը ն նման խախտման համար համապատասխան փոխհատուցման վճարումը,
- խնդրի առնչությամբ համապատասխան կամ «հստակ ն ծավալուն»
նախադեպային իրավունքի առկայությունը, այլ կերպ՝ արդյոք բարձրացված հարցերը նույնական են Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռներով որոշված հարցերի հետ,
- այն եղանակը, որով Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել դիմումատուին, ն արդյոք դա հնարավոր է դարձնում վերացնել ենթադրյալ խախտման հետնանքները::
14.3. Վերջին հանգամանքի առնչությամբ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վճռով Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրելու դեպքում, պետությանը խախտումը վերացնելւն ն մինչե խախտումը եղած վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու սկզբունքը կիրառելի է նան միակողմանի հայտարարության դեպքում": Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ գործի վերաբացումը որոշակի հանգամանքներում մինչն խախտումը եղած վիճակը՝ 725Յնւօ ն. ջատ, վերականգնելու առավել արդյունավետ, եթե ոչ միակ միջոցն էծ: Այսինքն՝
2Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 7ռհչնւ «ոո». ՛Ուուօյ զործով 2003 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26307/95, կետեր 75-77:
7 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Օշ/ռլթ 110 Տ.ճ. մ Թ05ոռ ս. 3(օ1մօսգ գործով 2017 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատներ թիվ 24042/09 ն 3159/10, կետ 28: 8 Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռոտջժըս յ. Թաջառ գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, կետ 27, Դ/ոԼունւոտ .. Էնփառուռ գործով 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 10071/04, կետ 43, Քօքօ» ս. Թստտո զործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 263:
10
Եվրոպական դատարանը կարնոր է համարում, որ գործի վերաբացման առումով ներպետական օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունները Կառավարության միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին որոշման դեպքում համարժեք լինե վճռի կայացման Օդեպքում նախատեսված
հնարավորություններին:»:
14.4. Եվրոպական դատարանը որոշ դեպքերում չի ընդունել պետության միակողմանի հայտարարությունն Ձայն պատճառով, որ ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ներպետական մակարդակով գործի վերաբացման հնարավորություն: Այսպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնության դեմ գործերից մեկով կայացված վճռով Եվրոպական դատարանը չի հաստատել Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը իրավունքի խախտման փաստն ընդունելու ն արդարացի փոխհատուցում տրամադրելու մասին՝ նշելով, որ Կառավարությունը չի պարտավորվել վերաբացել գործի քննությունը ներպետական մակարդակում կամ երաշխավորել նոր դատավարություն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ապահովմամբ: Միննույն ժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով վկայակոչվող իրավունքի խախտման բնույթն այնպիսին է, որ դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտման հետնանքները չեն կարող վերացվել առանց գործի վերաբացման, իսկ ներպետական օրենքը հնարավորություն է տալիս գործի վերաբացում միայն դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում գտնելու դեպքում: Արդյունքում, Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը չի ընդունվել, քանի որ գանգատը քննման ենթակա գործերի ցանկից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշման հիմքով գործի վերաբացման վերաբերյալ կարգավորում ներպետական օրենքը չի նախատեսել":
145. Համանման կերպով, մի շարք գործերով Եվրոպական դատարանը չի հաստատել|Սր լ)քԿառավարության միակողմանի հայտարարությունը նշելով, որ
Տե'ս, /ոալոնտ տանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1ռոօս ճում 0Ա16ԻՏ ս. Թաջ զործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 42399/13 ն այլ, 26-րդ կետ:
6. Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Թօշին։ ». ատո զործով 201 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 50098/07, կետ 23։
11
ներպետական օրենսդրութամբ նախատեսված չէ գործի վերաբացման
հնարավորություն":
14.6. Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդունելի է համարում ոչ միայն ներպետական օրենքում բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարություն, Օ։Օ`հաստատելու մասին դատարանի որոշումը որպես գործի վերաբացման հիմք ուղղակի նախատեսելը շ, այ ճնավորված իրավակիրառ պրակտիկայում ներպետական օրենքի մեկնաբանությունը՝ այն հաշվով, որ հնարավոր լինի գործի վերաբացումը միակողմանի հայտարարության հիմքով:
147. Այսպես, օրինակ, Վրաստանի դեմ գործերից մեկով, Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի այն առարկությանը, որ Կառավարության միակողմանի հայտարարության դեպքում չի կարողանա պահանջել կրկնակի քննություն ն այդպիսով ամբողջական վերականգնել իր հեղինակությունը, նախ փաստել է, որ քրեական վարույթի վերաբացման համատեքստում ներպետական օրենքի համապատասխան դրույթը հստակ նախատեսում է, որ ոջ միայն դատարանի վճիռը, այլն Եվրոպական կոնվենցիայի դրույթի խախտման մասին եզրակացություն պարունակող որոշումը կարող է գործի վերաբացման հիմք լինել: Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նան Եվրոպական դատարանի կանոնակարգով սահմանված ընթացակարգերը՝ Եվրոպական դատարանն արդյունքում եզրահանգել է, որ միակ հնարավոր որոշումը, որը կարող է հղում պարունակել Եվրոպական ոՏես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 70/1Թ26:054 . ՏԱճխո գործով 2012 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 59102/08, 26-28-րդ կետեր, Սաո ս. 86առ գործով 2010 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 665/08, 29-րդ կետ, ճ)գ07 5. Թաջջլն գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, 3Է32-րդ կետեր: ռՏես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 17081: ճոմ զում չ. 1աճօչ գործով 2019 թվականի ապրիլի 2-ի որոշումը, գանգատ թիվ 6337/10:
5Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7ոծճաջաՂ չ. Օ60ջռ գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատներ թիվ 70820/10 ն 60870/11, Ց(/ոշճոնտիմ չ. Օ60ղան գործով 2014 թվականի հունվարի 24-ի որոշումը, գանգատ թիվ 19882/07, 7ճտի 1026 7. Օ60781ճ գործով 2014 թվականի հունվարի 28-ի որոշումը, գանգատ թիվ 41359/08, 4(ոռանճու ս. Օ60791ճ գործով 2016 թվականի մայիսի 3-ի որոշումը, գանգատ թիվ 49448/08:
12
կոնվենցիայի որնէ դրույթի խախտման Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գործը ցուցակից հանելու որոշումն է:
15. Վերոնշյալ կոնվենցիոնալ նորմի, Եվրոպական դատարանի կանոնակարգի 62Ա' կանոնի, ինչպես նան Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից բխում է, որ միակողմանի հայտարարությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ պետությունը հստակ ճանաչում է Եվրոպական կոնվենցիայի կոնկրետ դրույթի կամ դրույթների խախտումը ն պարտականություն է ստանձնում միջոցներ ձեռնարկել խախտման հետնանքները վերացնելու ն (կամ) մինչն խախտումը եղած վիճակը վերականգնելու համար: Ինչպես բխում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելու հիմքը, ի թիվս այլնի, պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման փաստի ճանաչումն է, ն այդ խախտման հետնանքները վերացնելու հանձնառություն ստանձնելը: Հետնաբար, Եվրոպական կոնվենցիայի որնէ դրույթի խախտման մասին հղում պարունակող, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվորպական դատարանի որոշումը, ինչպե ն վճռի պարագայում, հավասարապես պարտավորեցնում է պետությանը միջոցներ ձեռնարկել խախտման հետնանքները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ գործը վերաբացելու եղանակով, ուստի այդ որոշման հիման վրա գործի վերաբացման հնարավորության բացառումն անհամատեղելի կլինի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
16. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-ին հոդվածի համաձայն՝ «1. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտր:
2. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտր վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ ն վճռարեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:
ԹՏես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դոհա ս. Օծօոջլռ գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատ թիվ 46055/06, կետ 22:
13
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքների հետնանքով դատական ակտերը վերանայվում են հետնյալ դեպքերում.
(-.)
2) Հայաարանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճոով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախավեսված իրեաւվունքի խախտման փապրը. (...)»:
17 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի
վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքների հետնանքով դատական ակտերի վերանայման հիմք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով, այլ նան որոշմամբ հիմնավորված անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը: Սույն որոշման 14-15-րդ կետերում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը նս հիմք է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու համար:
18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաարանի ն 8 այլ գանգատների գործով Եվրոպական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի ն 2018 թվականի հունվարի 3Լի որոշումները նոր հանգամանքով վերանայելու համար:
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՛ք Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք է Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի ու 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումները ն դրանք օրինական ուժի
14
մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի ն 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումները բեկանելու համար:
20. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի Լին կետի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիոները ցանկացաւծ գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
2. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կռնվենցիայի 46-րդ հոդվածի Էին կետի իմատրով պետություններն ունեն հետեյալ պարպտավորությունները.
1 վճարել նշանակված փոխհատուցումը,
2. անհրաժեշտության դեպքում հօգուվ, դիմումատուի ձեռնարկել անհապտաւկաւն միջոցառումներ, այն է՝
- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետնանքների ներգործությունը,
- հնարավորինս վերականգնել մինչն խախտումը եղած իրավիճակը (ոօ51անօ ն. Աճում), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճոխի մեջ տեղ գված եզրակացությունների հետ. համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնաւծ պարվտավորությունների կատարումը,
3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ` կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»բ:
22. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված (վճիռների) հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հունվարի 19-ի թիվ Ք(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականի Լին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով 7258անօ մ. 16 հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
5Տես Վճտաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 3Լի թիվ ՎԲ-07/8 որոշման 24-րդ կետը:
15
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես՝ վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Եվրոպական կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
(6) տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ն
(1) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ.
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Եվրոպական կոնվենցիային,
բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որոնք լուրջ կասկածի տակ են դնում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
23 Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն՝ կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն:
Նշված չափանիշներից (7-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատն պատիժների ն դեռնս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Այդ չափանիշի բավարարման համար պերք է լինի ուվլխիլ պապտճառահերնանքային կապ՝ հայտնաբերված խախվտման ն փուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետնանքների միջն:
16
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (1) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարնոր է: Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված
հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսնորում:։ Ինչ վերաբերոմ է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ տուժող կողմը չի ունեցել ժամանակ ն հնարավորություն՝ կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել: Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպերական վարույթի արդյունքների վերաբերյալ":
24. ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «/Նոր երնան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված) վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփտվտխնը վերանայված դատական ակտի եզրափակիչ մասր, միայն եթե ծանրակշիո փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներին րար էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (..-»:
Թ Տի'ս Բաքնոձիօոյ տօուօւճոճսող, Շօսոօն օ1 Բսւօքօ, Ըօոռուն66 օէ Խնոլտէօոտ, Թ6օոուծոճճեօո Ք (20002 օո իծ օՕտուոճմծո օւ ոօօքծոքոց օէ Ը6Ւէոլո ԸՅ565 Յէ ՎօղոօտէՇ 16761 (ԹԱՕմոք յսձջօոոծու օք էհօ Քաւօքօոո Շօմւ օք Ւխոոճո Թյքինտ:
17
241. Վերոնշյալ իրավադրույթի կապակցութամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ. «(...) 1//րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախավպեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիվարկել ոչ թե իրավունք կամ սսբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադյրաւնք նման հնարավոր դեպքերում: ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումի նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ ն «ծանրակշիո փասվարկների մատնանշմամը հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հարակեցում, ինչն օրենադրի ն դատաւկան համարժեք նախադեպ ատեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ նման փատրարկների րացակայության պայմաններում: վերանայված դատական ակտի եզրավաւկիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության ակզբունքին նե իրավական պետության հիմնարար արժեքներին»:
25. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նան այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումն է: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը չպետք է միանշանակ կերպով դիտարկվի որպես գործերի վերաբացման անվերապահ հիմք: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք գործով կայացված վերջնական դատական ակտի բեկանումը 76581անօ Ս. 1ղլ6ջւտւ ապահովելու լավագույն միջոցն է:
26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
տան ՀՀ Սառմառադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3-ի թիվ ՍԴՌ-1099 որոշման 6-րդ տը:
18
- Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի՝ 2020 թվականի փետրվարի 2-ի միակողմանի հայտարարության համաձայն՝ Կառավարությունն ընդունել է, որ տեղի է ունեցել դիմումատուի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքների խախտում ն առաջարկել է Արտակ Այվազյանին վճարել 800 (ութ հարյուր) եվրո,
- Եվրոպական դատարանը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ հիմք ընդունելով Արտակ Այվազյանին ն մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր ն բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով «Մարդու իրավուննեի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեված խախտմա`՝ մասն «ՀՀ Կառավարութան միակողմանի
հայտարարությունները, որոշել է գանգատների այս մասը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Լին կետի «գ» ենթակետին համապատասխանհանել իր գործերի ցուցակից",
- Արտակ Այվազյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում ն նույն դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Ա.Այվազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է ն որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով ն ստորագրություն չհեռանալու մասինշ»։
27. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-25-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված որոշումները վերաբերել են Ա.Այվազյանի նախնական կալանքին, իսկ քրեական գործի դատական քննության ընթացքում, 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Ա.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է ն նա ազատ է արձակվել:
Թ Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
օ Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
19
Տվյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայասատանի ն 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշմամբ արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետնանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ԱնԱյվազյանի՝ նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր ն դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:
Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի՝ 1եռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայասրանի ն 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք չէ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի ու 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումները ն դրանք օրինական ուժի մեջ թողնելու մասին ՃՇՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի ն 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումները բեկանելու համար»:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ,։ 17Լրդ հոդվածներով, 0ՀՇՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361 Էրդ, 397-րդ, 398-րդ, 415.Լրդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ, 426.Լրդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ ն 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20ի ն 2018 թվականի հունվարի 31ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Համանման իրավիճակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չբեկանելու ն գործը չվերաբացելու իրավական հիմնավորման մասին տե՛ս նան Վճռաբեկ դատարանի` Գրիգոր Ոսկերչյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0190/06/08, Էդգար Դավթյանի գործով 2023 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԱՔԴ/0209/06/16 որոշումներում ն 7սմոոտ ուսմռոմլչ Եվրոպայի խորհրդի` Նախարարների կոմիտեի 2018 թվականի հունիսի 7-ի թիվ ՇԽՄՔ-ՏԾՒԼ2018)191 բանաձնում:
20
2. Վերանայման արդյունքում Արտակ Արարատի Այվազյանի պաշտպան
Շ.Ալումյանի վճռաբեկ բողոքները մերժել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն
ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0441/06/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
