ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 34 — Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, մշտապես գործող արբիտրաժային հաստատության և նոտարի կողմից 1.
Ամփոփում
Հոդված 34. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, մշտապես գործող արբիտրաժային հաստատության և նոտարի կողմից 1. Հայաստանի Հանրապետության օգտին դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ հարկադիր կատարման դիմումը, որով սույն օրենքի 6-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր իրավասու է հանդես գալու պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմինը, ներկայա
Ամբողջ Տեքստ
Հոդված 34. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, մշտապես գործող արբիտրաժային հաստատության և նոտարի կողմից 1. Հայաստանի Հանրապետության օգտին դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ հարկադիր կատարման դիմումը, որով սույն օրենքի 6-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր իրավասու է հանդես գալու պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմինը, ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
2. Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ընդունած կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման դիմում ներկայացնում են այդ մարմինները (դրանց աշխատակազմերը)։
3. Միջանկյալ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է այդ ակտը կայացրած դատարանը։
4. Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատական ակտերի, օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանների և միջազգային արբիտրաժների ակտերի հիման վրա հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է համապատասխանաբար արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային դատարանի դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու մասին դատական ակտը կայացրած դատարանը (իրավասու դատարանը) դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, բացառությամբ եթե պահանջատերն իրավասու դատարանին խնդրել է չներկայացնել հարկադիր կատարման դիմում: Իրավասու դատարանին նման խնդրանք ներկայացնելու դեպքում պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված կանոններով։
5. Դատարանը հարկադիր կատարման դիմում է ներկայացնում նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
6. Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի), դատարանի կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումը պարունակում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված՝ Կառավարության որոշմամբ նախատեսված տվյալները։
7. Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունն օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է հարկադիր կատարման դիմում՝ արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար։
8. Նոտարն օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է հարկադիր կատարման դիմում (էլեկտրոնային հաղորդագրություն)՝ գումարի բռնագանձման պահանջով իր արձակած կարգադրության հարկադիր կատարման համար, բացառությամբ եթե պահանջատերը նոտարին խնդրել է չներկայացնել հարկադիր կատարման դիմում։ Նոտարին նման խնդրանք ներկայացնելու դեպքում պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված կանոններով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
