Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48 — Զննումը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48 — Զննումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 48. Զննումը 1. Զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու ունակ) հատկանիշները հետազոտելու և բացահայտելու նպատակով` զննման օբյեկտը դատավորի նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են ներգրավվել նաև փորձագետներ և վկաներ։ 2. Զննումը, որպես կանոն, կատարվում է դատարանում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դր

Ամբողջ Տեքստ

Հոդված 48. Զննումը 1. Զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու ունակ) հատկանիշները հետազոտելու և բացահայտելու նպատակով` զննման օբյեկտը դատավորի նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են ներգրավվել նաև փորձագետներ և վկաներ։

2. Զննումը, որպես կանոն, կատարվում է դատարանում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա զննումը դատարանը կատարում է տեղում։

3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը։ Զննումը տեղում կատարելիս զննման ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցները ծանուցվում են, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար։

4. Զննման արդյունքները դատավորի խոսքից բառացի արձանագրվում են։ Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ կազմված կամ ստուգված պլաններ, գծագրեր, լուսանկարներ, փաստաթղթերի պատճեններ, զննման ժամանակ կատարված լուսանկարներ կամ տեսագրություններ, ինչպես նաև փորձագետի գրավոր եզրակացություն։ Զննման ժամանակ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն պահանջելու զննման արձանագրության մեջ ներառել իրենց դիտողությունները: Զննման արձանագրությունը գրավոր ապացույց է:

5. Եթե զննումը կատարել է նոտարը՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ապա դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հարցաքննելու նոտարին դատական նիստում։ Նոտարը հարցաքննվում է վկայի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Գ Լ ՈՒ Խ 8 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել