ՎԴ/3896/05/22
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 04.05.2022 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 2 0018-Ա ակտը ն «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0018-Ո-1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտե
Ամբողջ Տեքստ
թ. 7--.
/ Մր ի ԱՄն
ԱՂԻ ԱՆ
ԱՐ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3896/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3896/05/22
Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի ապրիլի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 04.05.2022 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ
2
0018-Ա ակտը ն «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0018-Ո-1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 04.05.2022 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0018-Ա ակտը ն «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0018-Ո-1 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 15.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.05.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Ալբերտ Արզումանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի Լին մասը, 27րդ հոդվածի Լին մասը, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ եան' ԵԱՏՄ) մաքսային օրենսգրքի 126-րդ ն 134-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
ՀՀ կառավարության 19.03.2020 թվականի թիվ 311-Ա որոշման համաձայն՝ Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները պետք է օգտագործվեն ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի ն համալրող այլ աքսեսուարների, եվրոդուռ- լուսամուտների ն գիպսակարտոնի պրոֆիլների արտադրության համար: Այսինքն` ՀՀ կառավարության 19.03.2020 թվականի թիվ 311-Ա որոշմամբ Ընկերությանը մաքսատուրքի արտոնությունը տրվել է պայմանով, որ ներմուծված հումքից ն նյութերից պետք է ստացվի վերջնական արտադրանք՝ առնվազն մետաղական տանիքի ծածկ: Մինչդեռ ըստ արտագնա ստուգման շրջանակներում ձեռք բերված ապացույցների՝ Ընկերությունը «սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղը՝ ներկված, պոլիմերային ծածկույթով գլանափաթեթով» հումքը վաճառել է հարթ վիճակում, առանց լրացուցիչ վերամշակման: Նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ընկերությունը հումքն իրացրել է առաջնային ձնով:
3
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Ընկերության կողմից ներմուծված հումքը չի իրացվել առաջնային ձնով. առնվազն կտրտվել է: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը հակասում է ՀՀ. կառավարության 19.03.2020 թվականի թիվ 311-Ա որոշման Կարգի 3-րդ կետով նախատեսված սահմանափակմանը, Աե կտրտման գործողություն, չի կարող դիտարկվել արտադրական գործընթաց: Մաքսատուրքի արտոնությամբ ներմուծված ապրանքների իրացումն առանց արտադրական գործընթացի իրականացման, համարվում է ապրանքների օգտագործման ն տնօրինման սահմանափակումների խախտում: Ըստ այդմ՝ վիճարկվող ակտով իրավաչափորեն հիմնավորվել է Ընկերության կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126-րդ ն 134-րդ հոդվածների պահանջների խախտումը, այն է՝ չի պահպանվել պայմանականորեն բաց թողնված ապրանքներին վերաբերող օտարման սահմանափակման պահանջը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վարչական մարմնի պնդումն առ այն, որ հումքն ուղղակի վաճառվել է, հիմնավոր չէ: Ընկերությունը ներմուծել է հումք Ա ըստ պատվերների պատրաստել թիթեղներ: Հարթ թիթեղ պատրաստելու համար հումքն անցնում է վերամշակում հաստոցի միջոցով, 4-5 աշխատողի մասնակցությամբ: Հարթ թիթեղների գնորդները դրանք գնել են որպես վերջնական արտադրանք, իրենց գործունեության մեջ օգտագործելու համար: Ներմուծված հումքը նախքան վաճառվելն առնվազն կտրտվել է, ինչը նշանակում է, որ Ընկերությունը չի իրացրել գլանափաթեթները դրանց ներմուծման առաջնային ձնով: Հետնաբար, խնդրո առարկա արտոնությունից օգտվելու համար սահմանված պայմանը Ընկերության կողմից պահպանվել է:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 19.03.2020 թվականի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու ն արտոնությունը կիրառելու մասին» թիվ 311-Ա որոշմամբ (այսուհետ նան՝ Թիվ 311-Ա որոշում), ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.09.2015 թվականի թիվ 1118-Ն որոշման պահանջներով, ՀՀ. կառավարությունը բավարարել է Ընկերության կողմից ներկայացված
4
հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար ն սահմանված կարգով կիրառել է համապատասխան արտոնությունը՝ համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ն (կամ) նյութերի նկատմամբ:
Թիվ 31-Ա որոշման հավելվածի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվող հումքն է սն մետաղյա ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, չներկված՝ առանց պոլիմերային ծածկույթի, Ա սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, ներկված՝ պոլիմերային ծածկույթով (հատոր 1, գ. թ. 17-18):
2) Թիվ 3-Ա որոշմամբ տրամադրված արտոնության շրջանակներում Ընկերությունը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել սն մետաղյա ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, չներկված՝ առանց պոլիմերային ծածկույթի, ն սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, ներկված՝ պոլիմերային ծածկույթով (հատոր 1, գ. թ. 19-20):
3) Մաքսային մարմնի ղեկավարի 24.02.2022 թիվ 0018 կարգադրագրով, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 333-րդ ն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 133-րդ հոդվածներով, կարգադրվել է Ընկերության մոտ նշանակել արտապլանային արտագնա մաքսային ստուգում: Կարգադրագրով Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչությանը հանձնարարվել է ստուգել 01.03.2019 թվականից ԵԱՏՄ ԱՏԳ 7210708000 ծածկագրով հայտարարագրված ապրանքներին վերաբերող, ԵԱՏՄ ն ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ճշտությունը (հատոր 1, գ. թ. 21):
4) Արտագնա մաքսային ստուգման ընթացքում Ընկերության տնօրենի կողմից 26.04.2022 թվականին տրվել է հայտարարություն առ այն, որ Թիվ 311-Ա որոշման հիման վրա «ՀՀ են ներմուծվել վերամշակման նպատակով, սակայն՝ ցինկապատ հարթ թիթեղներ, հումքը որոշակի մասը կոմպլեկտավորման արդյունքում ձնավոր վերամշակում չի անցել, ըստ պատվիրված չափերի կտրտվել ն վաճառվել է հարթ վիճակում (հատոր 1, գ. թ. 24):
5) Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 04.05.2022 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0018-Ա ակտով արձանագրվել է. «Մաքսային ստուգման ընթացքում` ընկերության հաշվապահական հաշվառման ծրագրից ն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 316 հոդվածի 1ին կետի, 1-ին ենթակետի համաձայն ներկայացված փաստաթղթերից պարզվեց, որ ընկերությունը իրականացնում է նան հումքի ն նյութերի մանրածախ ն մեծածախ վաճառք: Մաքսատուրքի արտոնությամբ ներմուծված ապրանքների շարժի վերաբերյալ ընկերության կողմից ներկայացվել է 07.03.2022թ. տեղեկանքը ն 26.04.2022թ. հայտարարությունը, համաձայն որի ընկերության կողմից կոմպլեկտավորման արդյունքում, վաճառվել են նան մաքսատուրքի արտոնությամբ ներմուծված «Սն մետաղյա
5
երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ՝ ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքատեսակը հարթ վիճակում, առանց լրացուցիչ վերամշակման: Քանի որ մաքսատուրքի արտոնությամբ ներմուծված ապրանքների իրացումն առանց արտադրական գործընթացի իրականացման համարվում է ապրանքների օգտագործման Ա տնօրինման սահմանափակումների խախտում, ուստի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126 ն 134 հոդվածների պահանջների համաձայն՝ պայմանականորեն բաց թողնված ն. մաքսատուրքի արտոնությամբ ձնակերպված ն ուղղակի վաճառված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ձնակերպման օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի գումարին համարժեք չափով, որոնք չեն վճարվել ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելիս՝ կապված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ: (...) Այսպիսով ընկերության կողմից խախտվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126 ն 134 հոդվածների պահանջները՝ չի պահպանվել պայմանականորեն բաց թողնված ապրանքներին վերաբերվող սահմանափակումների պահանջը» (հատոր 1, գ. թ. 27-30):
6) 04.05.2022 թվականին կազմվել է «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0018-Ո- որոշումը, որով Ընկերությանը պարտավորեցվել է հայտարարագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ վճարելով պակաս հաշվարկված մաքսային վճարները ն տույժերը՝ 2.150.205 ՀՀ դրամ (հատոր 1, գ. թ. 31):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քնեության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առեչությամբ ներմուծման մաքսատուրքերի արտոնության կիրառման հետ կապված' այդ ապրանքների օգտագործման ն (կամ) փեօրինման սահմանափակումներին:
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» վերտառությամբ արձանագրության (Հավելված
6) (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ կետի համաձայն` ներմուծման մաքսատուրքի
6
վճարումից ազատելու հնարավորություն նախատեսող սակագնային արտոնությունները տրվում են երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) հետնյալ ապրանքների դեպքում՝
3) ապրանքներ՝ որպես օտարերկրա հիմնադրի ներդրում կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում) այդ կապիտալի (ֆոնդի) ձնավորման համար հիմնադիր փաստաթղթերում նախատեսված ժամկետների սահմաններում: (...)
2) ապրանքներ, որոնք ներմուծվում են տիեզերական տարածքի հետազոտման ն օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկի համաձայն.
3) լ6անդամ պետությունների նավերի, ինչպես նան անդամ պետությունների իրավաբանական ն ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (վարձված) նավերի՝ խորջրյա գոտիներում արդյունագործական ձկնորսության արտադրանք.
4) անդամ պետությունների արժույթ, երրորդ երկրների արժույթ (բացառությամբ դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթի), ինչպես նան արժեթղթերի արժույթ՝ անդամ պետությունների օրենսդրության համաձայն.
5) մարդասիրական օգնության շրջանակներում ն (կամ) տարերային աղետների, վթարների ն աղետների հետնանքները վերացնելու նպատակով ներմուծվող ապրանքներ.
6) երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով ներմուծվող նե (կամ) անդամ պետությունների օրենսդրություններին համապատասխան որպես անհատույց օգնություն (աջակցություն), այդ թվում տեխնիկական օգնություն (աջակցություն) ճանաչվող ապրանքներ բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառությամբ թեթն մարդատար մեքենաների, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակների համար):
Արձանագրության 4-րդ կետի համաձայն՝ երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ կարող են տրվել նան «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ դեպքերում:
Արձանագրությունը, սահմանելով երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնց տրվում են ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու հնարավորություն նախատեսող սակագնային արտոնություններ (3-րդ կետ), միաժամանակ 4-րդ կետով նման արտոնությունների կիրառումը հնարավոր է համարում նան «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով, երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերով, Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ դեպքերում:
7
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձնով սակագնային արտոնությունները սահմանվում են Միության մասին պայմանագրի 6-րդ հավելվածին համապատասխան: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն Կառավարությունը (կարող է սահմանել սակագնային առանձին արտոնությունների կիրառության կարգ՝ Հանձնաժողովի սահմանած դեպքերում, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կողմից մինչն 2015 թվականի հունվարի 1-ը կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված արտոնությունների կիրառման համար:
Վերը նշված կարգավորումների «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 6-րդ գհավելվածի 6«Միասնական սակագնային 1կարգավորման» արձանագրության 4-րդ կետի ն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ ն 8-րդ մասերի իրավական հիմքով ՀՀ կառավարությունը 17.09.2015 թվականին ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ն (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու ն լիազոր մարմին ճանաչելու մասին» թիվ 1118-Ն որոշումը (այսուհետ նան՝ (Թիվ 1118-Ն որոշում): (Թիվ 1118-Ն որոշման 1-ին կետով սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ն նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով, կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին: (Թիվ 1118-Ն որոշման 3-րդ կետով հաստատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ն (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը (այսուհետ՝ Կարգ):
Կարգի 2-րդ կետը սահմանում է դրանում կիրառվող հիմնական հասկացությունների բովանդակությունը. ըստ Կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի` ներդրումային ծրագիրը արտադրական, տրանսպորտային ն (կամ) ինժեներական ենթակառուցվածքի առկա օբյեկտների վերազինմանը (արդիականացման, վերակառուցման) կամ նոր օբյեկտների ստեղծմանն ուղղված ներդրումներ նախատեսող միջոցառումների համալիր է, որն իրականացվում է նույն կարգով սահմանված (տնտեսության ոլորտների) գործունեության
8
գերակա ոլորտներում: Ըստ Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի՝ գործառնական (արտադրական Ա այլ) գործունեությունն ընկերության (կազմակերպության) ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվող գործունեության տեսակ է: Նպատակային օգտագործումը գործառնական գործունեության իրականացման նպատակով օգտագործումն է: Կարգի 3-րդ կետը սահմանում է գերակա համարվող ոլորտների ցանկը:
Կարգի 4-րդ կետը սահմանում է. «Մաքսատուրքից ազատելու արտոնությունը կիրառվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ն համալրող մասերի, հումքի ն (կամ) նյութերի (այդ թվում՝ լիզինգով ձեռք բերված) նկատմամբ, որոնք չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով), կամ ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրվող նմանատիպ ապրանքները չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին»:
Կարգի 5-րդ կետի համաձայն` Կարգի 4-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ն համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը պետք է օգտագործվեն նպատակային (ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում) ե բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:
Վերը նշված կարգավորումներից բխում է, որ (Թիվ 1118-Ն որոշմամբ տրամադրվող մաքսային արտոնությունը դրսնորվում է մաքսատուրքից ազատելու ձնով: Մաքսատուրքից ազատվում են Հայաստանի 0Հանրապետություն ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն նյութերը: Նշված արտոնության կիրառման անհրաժեշտ պայմաններն են.
- ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն նյութերը բացառապես պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում,
- ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն նյութերը բացառապես պետք է օգտագործվեն (Թիվ 1118-Ն որոշմամբ սահմանված գերակա համարվող ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում,
- ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով, կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:
Կարգի 7-րդ կետի համաձայն՝ նույն Կարգի 4-րդ կետով սահմանված արտոնությամբ ներմուծված՝
9
1) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ն համալրող մասերն անձը չի կարող օտարել առնվազն մինչն ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը.
2) հումքը ն (կամ) նյութերն անձը չի կարող օտարել ներմուծված առաջնային ձնով մինչն ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը, (առաջնային ձն է համարվում, եթե ծրագրով նախատեսված գործունեությամբ որնէ փոփոխության չի ենթարկվել).(...):
Կարգի 13-րդ կետի համաձայն՝ մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հայտ՝ նույն Կարգի 14-րդ կետին համապատասխան: Հայտը, ի թիվս այլնի, պետք է ներառի ներդրումային ծրագիրը (Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետ): Վերջինս իր հերթին պետք է բովանդակի ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագր նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները ն քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը ն այլն):
Կարգի 16-րդ կետի համաձայն՝ հայտը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում (..) ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է մաքսատուրքի արտոնության տրամադրման ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ (...):
Կարգի 31-րդ կետը սահմանում է արտոնությունը դադարեցնելու հիմքերը: Դրանցից մի քանիսը բխում են արտոնության կիրառման պայմաններից ն Կարգով սահմանված արգելքներից: Այն է՝ արտոնությունը դադարեցվում է, եթե ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ն համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը չեն օգտագործվել (Թիվ 1118-Ն որոշման իմաստով գերակա ոլորտում (ոլորտներում) (Կարգի 31-րդ կետի 1-ին ենթակետ), ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ն համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը չեն օգտագործվել նպատակային (ներդրումային ծրագրի իրականացման նպատակով) նե բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում (Կարգի 31-րդ կետի 2-րդ ենթակետ), հումքը ն (կամ) նյութերն անձն օտարել է ներմուծված առաջնային ձնով մինչն ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը (Կարգի 31-րդ կետի 3-րդ ենթակետ):
Կարգի 34-րդ կետը սահմանում է. «Ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ն համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքից ազատման արտոնություն, համարվում են պայմանական բաց թողնված մինչն ներդրումային ծրագրի ավարտը կամ սույն
10
կարգով նախատեսված դեպքերում դադարեցումը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը:
Եթե սույն կարգով նախատեսված դեպքերում դադարեցումը տեղի է ունեցել ավելի շուտ, քան պայմանական բաց թողնված ապրանքի կարգավիճակ ունենալու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը, ապա դրանք համարվում են պայմանական բաց թողնված՝ մինչն օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Այդ ապրանքներն օրենսդրության պահանջների խախտմամբ օգտագործելու դեպքում անձը կրում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է պայմանականորեն բաց թողնված ապրանքների շրջանակը: Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձնակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման Ա (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առնչությամբ պետք է պահպանվեն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները, ինչպես նան այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման մասով սահմանափակումները:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառվող այն մաքսային ընթացակարգն է, որին համապատասխան ապրանքները Միության մաքսային տարածքում գտնվում ն օգտագործվում են առանց օտարերկրյա ապրանքների առնչությամբ՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ն ակտերով նախատեսված՝ տիրապետման, օգտագործման ն (կամ) տնօրինման սահմանափակումների, եթե այլ բան սահմանված չէ նույն Օրենսգրքով:
Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության (Թիվ 1118-Ն որոշմամբ սահմանված մաքսային արտոնությունից օգտվելու համար ոչ միայն անհրաժեշտ է բավարարել այդ որոշմամբ սահմանված պայմանները, այլ նան արտոնությունից օգտվող տնտեսվարող սուբյեկտից պահանջվում է պահպանել արտոնությամբ ներմուծված ապրանքների՝ Թիվ 1118-Ն որոշմամբ սահմանված օգտագործման ն տնօրինման սահմանափակումները: Այդ սահմանափակումների խախտման իրավական հետնանքն արտոնության դադարեցումն է: (Թիվ 1118-Ն որոշմամբ տրամադրված արտոնությամբ ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ն համալրող մասերի, հումքի ն նյութերի տնօրինման սահմանափակումն ամրագրված է Կարգի
11
7-րդ կետում: Մասնավորապես, արտոնությամբ ներմուծված հումքը ն (կամ) նյութերն անձը չի կարող օտարել ներմուծված առաջնային ձնով մինչն ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի ավարտը կամ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելը: Ներմուծված հումքի ն նյութերի օտարման նման սահմանափակումը միտված է ներդրումային ծրագրի իրագործումը, ներմուծված հումքի ու նյութերի նպատակային օգտագործումը երաշխավորելուն:
Միաժամանակ, Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում հստակեցված է «առաջնային ձն» հասկացության բովանդակությունը: Այն է՝ հումքը ն (կամ) նյութն իր առաջնային ձնով է, եթե ծրագրով նախատեսված գործունեությամբ որնէ փոփոխության չի ենթարկվել: Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «առաջնային ձն» հասկացության բովանդակությունից բխում է, որ փոփոխության ոչ բոլոր դրսնորումներն են հանգեցնում հումքի ն (կամ) նյութի առաջնային ձնի կորստի: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում շեշտադրումը կատարված է այն փոփոխության (փոփոխությունների) վրա, որոնք տեղի են ունենում ծրագրով նախատեսված գործունեության արդյունքում: Այսինքն՝ արտոնությամբ ներմուծված հումքը ն (կամ) նյութը կորցնում է իր առաջնային ձնը, դադարում է առաջնային ձնով գոյություն ունենալուց միայն այն փոփոխության (փոփոխությունների) ուժով, որը կատարվել է ներդրումային ծրագրով նախատեսված գործունեության արդյունքում:
Ըստ այդմ հաշվի առնելով Կարգի 2-րդ կետում «ներդրումային ծրագիր», «գործառնական գործունեություն», «նպատակային օգտագործում» հասկացությունների բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (Թիվ 1118-Ն որոշմամբ սահմանված մաքսային արտոնությամբ ներմուծված հումքը ն (կամ) նյութերը մինչն ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը կարող են օտարվել միայն այն դեպքում, երբ փոփոխության են ենթարկվել ծրագրով նախատեսված գործունեության արդյունքում: Այլ կերպ՝ օտարումն իրավաչափ է ոչ ցանկացած փոփոխության դեպքում. էական է, որ այդ փոփոխությունը կատարված լինի ծրագրով նախատեսված գործունեության արդյունքում:
Հետնաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշելու համար՝ արդյո՞ք ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին համապատասխան պահպանվել է Թիվ 118-Ն որոշմամբ սահմանված մաքսային արտոնությամբ ներմուծված հումքի ն (կամ) նյութերի՝ Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված օտարման սահմանափակումը, նախնառաջ անհրաժեշտ է ուսումնասիրության առարկա դարձնել մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձի ներկայացրած հայտում նկարագրված ներդրումային ծրագիրը: Ներդրումային ծրագրի ուսումնասիրությամբ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք կատարված փոփոխությունը տեղի է ունեցել ներդրումային ծրագրով նախատեսված գործունեության արդյունքում:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության (Թիվ 1118-Ն որոշման շրջանակներում ներմուծված հումքի ն (կամ) նյութերի
12
օտարման դեպքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը պահպանված կարող է համարվել, եթե օտարված հումքը ն (կամ) նյութերը ենթարկվել են այնպիսի փոփոխության, որոնք արդյունք են մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձի ներկայացրած հայտում նկարագրված ներդրումային ծրագրով նախատեսված գործունեության:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 04.05.2022 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0018-Ա ակտը ն «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0018-Ո-1 որոշումը:
Դատարանը 15.02.2023 թվականի վճռով հայցը բավարարել |րլ)3է այն պատճառաբանությամբ, որ. «(...) Դատավարության մասնակիցների վեճը վերաբերում է այն հանգամանքիե' արդյոք Հայցվորի կողմից պահպանվել է պայմանականորեն բաց թողեված ապրանքներին վերաբերող սահմանափակումների պահանջը, թե ոչ:
(-.) վիճարկվող վարչական ակտերի կայացմամբ արձանագրվել է, որ Հայցվորը հումքն իրացրել է առաջնային ձնով:
Միաժամանակ, Պատասխանող վարչական մարմիեը եման եզրահանգման համար հիմք է ընդունե բացառապես 07.03.2022 թվականի տեղեկանքը, 26.04.2022 թվականի հայտարարությունը, ինչպե նան հաշվապահական հաշվառման փաստաղթերը:
(-) ինչպես տեղեկանքով, այնպես էլ հարկային հաշիվներով մատակարարված ապրանքների նկարագրությունը տարբերվւմ է ապրանքի առաջնային ձնի նկարագրությունից, այն է' «սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով»: Այսինքն, առաջնային ձն գլանապատված է, մատակարարված ձնե ըստ այդ փաստաթղթերի' ոչ:
Անդրադառնալով 26.04.2022 թվականի հայտարարությանը, հարկ է նշել, որ դրանով «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ ներմուծված հումքի որոշակի մասը կոմպլեկտավորման արդյունքում ձնավոր վերամշակում չի աեցել, ըստ պատվիրված չափերի կտփրտվել ն վաճառվել է հարթ վիճակում: Այսինքն, տեօրենի հայտարարությունից առնվազն ակնհայտ է, որ ներմուծված ապրանքը կտրտվել է:
Ամփոփելով վիճարկվող վարչական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած եշված փաստաթղթերի ուսումեասիրությունը' կարելի է հանգել մեկ ընդհանուր հետնության, որ ներմուծված ապրանքները չեն իրացվել առաջնային ձնով՝ առեվազե կտրտվել են: Միաժամանակ, նշված փաստաթղթերը բավարար չեն պարզելու' արդյոք Հայցվորը ներմուծված ապրանքնե օգտագործել է եպատակայիե' եերդրումային ծրագրի իրականացման շրջանակներում, որպես տանիքի ծածկ, թե ոչ:
13
Միեչդեռ Պատասխանող մարմինը եշված հանգամանքը քննության առարկա չի դարձրել, բազմակողմանի քենություն չի իրականացրել' պարզելու՝ արդյոք «սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքային տեսքից ստացված «գունավոր թիթեղ հարթ» ն «ցինկապատ թիթեղ հարթ» ապրանքային տեսքը տանիքի ծածկ է, թե ոչ, ձեռք չի բերել լրացուցիչ ` ապացույցեեհ նե բավարարվել թերի ապացույցների կազմով: Այսինքն, Պատասխանողը, չունենալով Հայցվորի կողմից ներդրումային ծարգրով ներմուծված ապրանքները նպատակային օգտագործված չլինելու փաստը հավաստող բավարար ապացույցեեր, իրականացված Տթերի վարչարարության արդյունքում Հայցվորին պատասխանատվության է ենթարկել:
(.. Պատասխանողի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի խախտումը հանգեցրել է նույն օրենքի 55-րդ ն 57-րդ հոդվածների պահանջների խախտման:
Մասնավորապես, (...) Պատասխանողի կողմից քննության առարկա չի դարձվել առաեցքային այն հարցը' արդյոք «սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ՝ ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքային տեսքից ստացված «գունավոր թիթեղ հարթ» ն «ցինկապատ թիթեղ հարթ» ապրանքային տեսքը փանիքի ծածկ է, թե ոչ:
Նշված թերության հետնանքով Պատասխանողը վիճարկվող վարչական ակտերում որպես փաստական հիմեավորում նշել է միայն, որ Հայցվորի կողմից կոմպլեկտավորման արդյունքում վաճառվել են նան մաքսատուրքի արտոնությամբ ներմուծված «Սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքատեսակը հարթ վիճակում, առաեց լրացուցիչ վերամշակման:
Միեչդեռ առկա չէ որնէ նշում առ այե, թե «սն մետաղյա երկկողմանի տաք ցիենկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքի ն վաճառված «գունավոր թիթեղ հարթ» ն «ցինկապատ թիթեղ հարթ» ապրանքի մեջ իեչ տարբերություններ կան, ինչպիսի մշակման, հղկման արդյունքում է ստացվում հարթ թիթեղը ն արդյոք այն հանդիսանում է տանիքի ծածկ, թե ոչ:(...)»:
Վերաքննիչ դատարանը 22.05.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է ն Դատարանի 15.02.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ. «(.) ԽԻնչպես պարզվում է վիճարկվող ակտերի բովանդակությունից, դրանցով արձանագրվել է, որ հայցվոր ընկերությունը հումքն իրացրել է առաջնային ձնով, որպիսի եզրահանգման համար վարչական մարմինը հիմք է ընդունել բացառապես 07.03.2022 թվականի տեղեկանքը, 26.04.2022 թվականի հայտարարությունը, ինչպես նան հաշվպահական հաշվառման փաստաղթերը:
Ուսումեասիրելով 17.03.2022 թվականի պտեղեկանքը' Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ դրանում, որպես ձեռքբերված ն իրացված ապրանքի անվանում, նշված է
14
«ցինկապատ թիթեղ ներկված», այսինքե' ձեռքբերված ն իրացված ապրանքի անվանումը նույնանում են: Իսկ վիճարկվող վարչական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած հարկային հաշիվներում ընկերության կողմից մատակարարված ապրանքի անվանումը եշված է' «գունավոր թիթեղ հարթ» ն «ցինկապատ թիթեղ հարթ»:
Վերաքննիչ դատարաեը նս եկատում է, որ ինչպես տեղեկանքով, այեպես էլ հարկային հաշիվներով մատակարարված ապրանքների եկարագրությունը տարբերվում է ապրանքի առաջնային ձնի նկարագրությունից, այն է' «սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով»: Այսիեքե' առաջնային ձն գլանապատված է, մատակարարված ձնե, ըստ այդ փաստաթղթերի, ոչ:
Հաջորդիվ, անդրադառնալով 26.04.2022 թվականի հայտարարությանը, որով «Սթիլ Կոնցեռն» ՍՊ ընկերության տեօրենը հայտնել է, որ ներմուծված հումքի որոշակի մասը կոմպլեկտավորման արդյունքում ձնավոր վերամշակում չի աեցել, ըստ պատվիրված չափերի' կտրտվել ն վաճառվել է հարթ վիճակում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված հայտարարությունից առեվազն հետնում է, որ ներմուծված ապրանքը կտրտվել է:
Այսինքն" նշված փաստաթղթերից, որոնք հիմք են հանդիսացել վիճարկվող ակտերի կայացման համար, հետնում է, որ ընկերության կողմից ներմուծված ապրանքները չեն իրացվել առաջեային ձնով' առնվազն կտրտվել են:
(..) վեճի առարկա ակտերի կայացման համար հիմք ընդունված 07.03.2022 թվականի տեղեկանքը, 26.04.2022 թվականի հայտարարությունը, ինչպես նան հաշվապահական հաշվառման փաստաղթերը բավարար չեն պարզելու եան' արդյոք հայցվոր ընկերության կողմից ներմուծված ապրանքնե օգտագործվել է եպատակային' ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում որպես տանիքի ծածկ, թե' ոչ:
Իսկ պատասխանողը եշված հանգամանքը քենութան առարկա չի դարձրել, բազմակողմանի քենություն չի իրականացրել' պարզելու արդյոք սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով ապրանքային տեսքից ստացված «գունավոր թիթեղ հարթ» ն «ցինկապատ թիթեղ հարթ» ապրանքային տեսքը տանիքի ծածկ է, թե' ոչ, ձեռք չի բերել լրացուցիչ ապացույցներ:
(-) սոյն դեպքում պատասխանողի կողմից քննության առարկա չի դարձվել առանցքային եշանակություն ունեցող այն հարցը' արդյոք «սն մետաղյա երկկողմանի տաք ցիեկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքային տեսքից ստացված «գունավոր թիթեղ հարթ» ն «ցինկապատ թիթեղ հարթ» ապրանքային տեսքը տանիքի ծածկ է, թե' ոչ: Փոխարենը վիճարկվող վարչական ակտերում, որպես փաստական հիմեավորում, նշվել է միայն, որ ընկերության կողմից կոմպլեկտավորման արդյունքում վաճառվել են նան մաքսատուրքի արտոնությամբ ներմուծված «Սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ' ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքատեսակը հարթ վիճակում, առաեց լրացուցիչ վերամշակման:
15
Միեչդեռ վեճի առարկա վարչական ակտերում առկա չէ որնէ եշում առ այն, թե «սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատված հարթ թիթեղ՝ ներկած, պոլիմերային ծածկույթով, գլանափաթեթներով» ապրանքի ն վաճառված «գունավոր թիթեղ հարթ» ն «ցինկապատ թիթեղ հարթ» ապրանքի մեջ ինչ յրարբերություններ կան, ինչպիսի մշակման, հղկման արդյունքում է ստացվում հարթ թիթեղը ն արդյոք այն հանդիսանում է տանիքի ծածկ, թե' ոչ:(...)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների
հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ. կառավարության կողմից 19.03.2020 թվականին ընդունվել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու ն արտոնությունը կիրառելու մասին» թիվ 311-Ա որոշումը, որով բավարարվել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, Ա սահմանված կարգով կիրառվել է համապատասխան արտոնությունը՝ համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ն (կամ) նյութերի նկատմամբ:
Թիվ 31-Ա որոշման հավելվածի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվող հումքն է՝ սն մետաղյա ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, չներկված՝ առանց պոլիմերային ծածկույթի, նե սն մետաղյա երկկողմանի տաք ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, ներկված՝ պոլիմերային ծածկույթով:
Ըստ Թիվ 31-Ա որոշմամբ բավարարված՝
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/3896/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
