Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 254 — Փորձաքննության համար նմուշ ստանալը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 254AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 254 — Փորձաքննության համար նմուշ ստանալը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 254. Փորձաքննության համար նմուշ ստանալը 1. Մինչև փորձաքննություն նշանակելը կամ դրա կատարման ընթացքում քննիչը կամ նրա հանձնարարությամբ փորձագետը, սույն օրենսգրքի 28-րդ գլխի վերաբերելի պահանջների պահպանմամբ, իրավասու է վերցնելու մարդու, դիակի, կենդանու, նյութի կամ այլ օբյեկտի հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանք անհրաժեշտ են փորձաքննության կատարման համար: 2. Նմուշ կարող են լինել` 1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքն

Ամբողջ Տեքստ

Հոդված 254. Փորձաքննության համար նմուշ ստանալը 1. Մինչև փորձաքննություն նշանակելը կամ դրա կատարման ընթացքում քննիչը կամ նրա հանձնարարությամբ փորձագետը, սույն օրենսգրքի 28-րդ գլխի վերաբերելի պահանջների պահպանմամբ, իրավասու է վերցնելու մարդու, դիակի, կենդանու, նյութի կամ այլ օբյեկտի հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանք անհրաժեշտ են փորձաքննության կատարման համար:

2. Նմուշ կարող են լինել` 1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները. 2) թուքը, քրտինքը և այլ արտաթորանքներ. 3) մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների և վերջավորությունների կաղապարները. 4) ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր. 5) ձայնագրությունը. 6) պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները. 7) զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը. 8) այլ նյութեր և առարկաներ:

3. Փորձաքննության համար նմուշ ստանալու մասին որոշումը կայացնում է քննիչը: Այդ որոշման մեջ պետք է նշվեն` 1) նմուշ ստացող անձի անունը, ազգանունը և պաշտոնը. 2) եթե նմուշն ստացվում է անձից, ապա նրա անունը, ազգանունը և կարգավիճակը. 3) եթե նմուշը ստացվում է նյութից կամ այլ օբյեկտից, ապա դրա գտնվելու վայրը և դրա մասին այլ վերաբերելի տվյալներ. 4) ստացման ենթակա նմուշի տեսակը, չափը կամ քանակը. 5) եթե նմուշն ստացվում է անձից, ապա նմուշ հանձնելու համար նրա ներկայանալու տեղը և ժամանակը. 6) նմուշը ստանալու նպատակը:

4. Քննիչը սույն օրենսգրքով սահմանված կարգով անձին հրավիրում է իր մոտ կամ վերջինիս ներկայանալու անհնարինության դեպքում գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը և բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները:

5. Նմուշի ստացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները քննիչը կատարում է համապատասխան բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ:

6. Բացառությամբ մարդուց ստացվող նմուշների, քննիչը կարող է փորձաքննության համար նմուշ ստանալ նաև քննչական գործողության ընթացքում:

7. Փորձաքննության համար նմուշ ստանալու մասին արձանագրությունում, սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված տվյալները նշելուց բացի, քննիչը կամ փորձագետը նկարագրում է նաև ստացված նմուշները: Ստացված նմուշները պատշաճ փաթեթավորվում են, կնքվում և կցվում են արձանագրությանը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել