Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Սահմանել, որ Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Սահմանել, որ Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Սահմանել, որ Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված ավանդների դիմաց փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա` յուրաքանչյուր տարվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Սահմանել, որ Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված ավանդների դիմաց փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա` յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով առանձին տողով նախատեսվող բյուջետային հատկացումների սահմաններում: Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հիմք ընդունելով սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու 2006 թվականի տարեկան ծրագիրը, մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը` 1) սահմանել նշված փոխհատուցման տրամադրման կարգը. 2) ճշտել նշված փոխհատուցումն ստանալու առաջնահերթ իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել