Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100 — Կարգը դատական նիստում 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100 — Կարգը դատական նիստում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 100. Կարգը դատական նիստում 1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը։ 2. Դատավարության մասնակիցները և այլ անձինք դատարանին դիմում են «պատվարժան դատարան» արտահայտությամբ, դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահողը թույլատրում է հաղորդակցվել նստած։ 3. Դատական նիստն անցկաց

Ամբողջ Տեքստ

Հոդված 100. Կարգը դատական նիստում 1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը։

2. Դատավարության մասնակիցները և այլ անձինք դատարանին դիմում են «պատվարժան դատարան» արտահայտությամբ, դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահողը թույլատրում է հաղորդակցվել նստած։

3. Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դահլիճում ներկաների անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը։

4. Դատավարության մասնակիցները և դռնբաց դատական նիստին ներկաներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն։

5. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, հեռարձակումը։

6. Դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այս դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ: (100-րդ հոդվածը փոփ., լրաց.

21.03.18 ՀՕ-182-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել