ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 15 1 -րդ հոդվածում՝ ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Կառավարությունը և կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:». բ) 2-րդ կետի «գ» ենթակետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով: Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝ ա) 2-րդ կետի «բ 1 » ենթակետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով. բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Պետական բյուջեի արտարժութային մուտքերի և ծախսերի հաշվարկման համար որպես փոխարժեք սահմանվում է պետական բյուջեի նախագիծը կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:». գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ՝ «5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով կենտրոնական բանկին առաջադրվում է գնաճի սահող թիրախ, այն է՝ տարվա ընթացքում որոշումների կայացման համար գնաճի նպատակային մակարդակը և դրանից շեղումների թույլատրելի չափը: Տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս կենտրոնական բանկը առաջնորդվում է որոշման կայացման օրվան հաջորդող 12-ամսյա ժամկետի համար գնաճի նպատակային մակարդակին հասնելու տրամաբանությամբ:»: Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը «հարցերի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնաճի միջնաժամկետ կանխատեսումների» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հունվարի 16 Երևան ՀՕ-37-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-37-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2008-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.99 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.12.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.01.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2008 Հիմնական ակտ 25.12.2006, ՀՕ-37-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.06.1997, ՀՕ-137 24.06.1997, ՀՕ-137 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-37-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
