Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62 — Ջրային հողերի օգտագործման իրավունքը Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողե
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62 — Ջրային հողերի օգտագործման իրավունքը Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողե

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 62. Ջրային հողերի օգտագործման իրավունքը Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողերն օգտագործման տրամադրել այլ անձանց՝ սանիտարական և ջրապահպան գոտիների համար՝ ջրօգտագործման թույլտվություններով և (կամ) Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողը գետերի ող

Ամբողջ Տեքստ

Հոդված 62. Ջրային հողերի օգտագործման իրավունքը Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողերն օգտագործման տրամադրել այլ անձանց՝ սանիտարական և ջրապահպան գոտիների համար՝ ջրօգտագործման թույլտվություններով և (կամ) Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողը գետերի ողողահուների ու ջրային հողերի օգտագործման պայմանագիր այլ անձանց հետ կարող է կնքել ոչ ավելի, քան ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով նախատեսված ժամկետը: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ գետերի ողողահուների ու ջրային ֆոնդի հողերի օգտագործման պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար: Ջրային հողերի օգտագործումը ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով կարող է սահմանափակվել կամ արգելվել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: (62-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Գ Լ ՈՒ Խ 6.1 (գլուխը լրաց.

02.03.18 ՀՕ-126-Ն) ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել