ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 1 դեկտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
01 դեկտեմբերի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ՝ Զ.Ղուկասյանի և Կ. Բալայանի
Քննության առնելով դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի ներկայացուցիչ` Պարգև Օհանյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Պարգև Օհանյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434 հոդվածի
սահմանադրականությունը։
1-hu
մասի
Դիմումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Պարգև Օհանյանը դիմումը ներկայացրել է դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի անունից։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են ներկայացուցչի լիազորագիրը կամ նրա լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերը Սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ և (կամ) ներկայացուցիչների միջոցով, Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք՝ պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով: Դիմումին կից ներկայացված լիազորագրում թվարկված են այն կոնկրետ դատարանների անվանումները, որտեղ Պ. Օհանյանը կարող է ներկայացնել Մ. Բոջոլյանի շահերը։ Նշված ցանկում բացակայում է ՀՀ սահմանադրական դատարանի անվանումը։ Նկատի ունենալով այդ հանգամանքը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետի պահանջը, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի ներկայացուցիչ՝ Պարգև Օհանյանի դիմումը մերժել:
Նախագահող՝
Անդամներ՝
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
.
n
ՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏ Ա Կ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
