Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-235 ապրիլի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 ապրիլի 2016թ. ՍԴԱՈ - 23 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Նախագահի դիմումի ուսումնասիրման արդյունքների հիման վրա լսելով սահմանադրական դատարանի անդամ Ա. Խաչատրյանի հաղորդումը, ՈՐՈՇԵՑ. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ին ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի գործի դատաքննությունն սկսել 2016 թվականի ապրիլի 26-ին, ժամը 15.00-ին։ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասիգործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Ա. Խաչատրյանին։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասին և 40-րդ հոդվածին համապատասխան սույն գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանից պահանջել տասնօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել. ա/ վարկային համաձայնագրի 9.7, 9.8, 9.12, 9.13, 9.14, 10.9, 12.1. է), ժ), 12.2, 14.2, 14.4, 14.5, 14.9. բ), 16.1 և 16.2-րդ կետերով ստանձնված պարտավորությունների վերաբերյալ առանձին-առանձին իրավական հիմնավորումներ հատկապես անդրադառնալով այն սահմանադրաիրավական հիմքերին, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նման իրավական պարտավորություններ, բ/ հիմնավորումներ տվյալ վարկային ծրագրի տնտեսական արդյունավետության վերաբերյալ,

գ/ պարզաբանումներ Համաձայնագրի տեքստի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիտողությունները հաշվի առնելու առնչությամբ, դ/ հիմնավորումներ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից վարկի մարման հետ չկապված տարբեր վճարատեսակների ու պատժատեսակների սահմանման վերաբերյալ /մասնավորապես 2.8, 3.4, 4.7, 5.1, 5.3, 7.3 և 8.2-րդ կետեր/, ե/ պարզաբանումներ Գնումների ուղեցույցի պարտադիր լինելու հանգամանքի վերաբերյալ ներկայացնելով նաև տվյալ ուղեցույցի պաշտոնական թարգմանությամբ հայերեն տեքստը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 ապրիլի 2016 թվականի

ՍԴԱՈ-23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 ապրիլի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել