ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մարտի 3 - ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 244 ․ 2-րդ հոդվածում «169 18 » թվերը փոխարինել «169.18» թվերով, իսկ «վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը» բառերը՝ «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 246.1-ին հոդվածով. « Հոդված 246.1. Հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները 1. Սույն օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա հոդվածներով հարկ վճարողների պաշտոնատար անձանց կատարած իրավախախտումների գործերով վարույթները հարուցվում և վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով:
2. Սույն հոդվածի շրջանակներում վարչական իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձն է:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գործերով իրավախախտման հատկանիշներն արարքի հատկանիշների հետ համապատասխանելու դեպքում իրավախախտման սուբյեկտն էլեկտրոնային եղանակով ծանուցվում է հարկային մարմնի կողմից:
4. Ծանուցմամբ իրավախախտման սուբյեկտին իրազեկվում են վարչական իրավախախտման կատարման ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, գործի քննության իրականացման վայրը և ժամը, խախտողի կողմից բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու ժամկետները և կարգը:
5. Իրավախախտման վարույթի վերաբերյալ իրավախախտման սուբյեկտը ծանուցումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
6. Գործի քննությանն իրավախախտման սուբյեկտը կարող է մասնակցել ինքնուրույն, իր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ:
7. Վարչական իրավախախտման գործը կարող է քննվել իրավախախտման սուբյեկտի բացակայությամբ՝ ծանուցագրում նշված օրը գործի քննությանը չներկայանալու դեպքում, եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
8. Սույն հոդվածով սահմանված վարույթի դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
9. Վարույթ իրականացնող պաշտոնատար անձը գործի քննության արդյունքներով ընդունում է սույն օրենսգրքով սահմանված վարչական ակտ:
10. Սույն հոդվածով նախատեսված վարույթի շրջանակներում վարչական ակտն ընդունվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ ընդունված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևին՝ էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:
11. Վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն իրավախախտման սուբյեկտին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով:
12. Էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն մասով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:
13. Փաստաթղթերին, ծանուցագրերին և վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:
14. Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո՝ հինգերորդ օրը:
15. Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:
16. Եթե սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն հոդվածի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»: (2-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-20-Ն) Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «և 257 հոդվածով» բառերը փոխարինել «, 246.1 և 257 հոդվածներով» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից, և մինչև էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված վարույթներն իրականացվում են թղթային եղանակով: (4-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-20-Ն) Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մարտի 18 Երևան ՀՕ-87-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-87-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.02.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.03.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.03.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.03.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.02.2024 Հիմնական ակտ 03.03.2021, ՀՕ-87-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 16.01.2024, ՀՕ-20-Ն 03.03.2021, ՀՕ-87-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-87-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
