ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 366 — Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելը 1.
Ամփոփում
Հոդված 366. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելը 1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով առաջացել է շրջակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 366. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելը 1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
