Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կյուրեղյան — ԵԿԴ/0190/02/13
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Կյուրեղյան — ԵԿԴ/0190/02/13

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0190/02/1326 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ «Մասիսավան Բրենչ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2020 թվականի որոշման դեմ Վարուջ Կյուրեղյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Վարուջ Կյուրեղյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 242.610 ԱՄՆ դոլար՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետնանք, 177.809 ԱՄՆ դոլար որպես պատճառված վնասի հատուցո

Ամբողջ Տեքստ

ՆԵ:

Աա 1222

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0190/02/13 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0190/02/13

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ «Մասիսավան Բրենչ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2020 թվականի որոշման դեմ Վարուջ Կյուրեղյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարուջ Կյուրեղյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 242.610 ԱՄՆ դոլար՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետնանք, 177.809 ԱՄՆ դոլար որպես պատճառված վնասի հատուցում, բանկային տոկոսների հաշվարկը շարունակել մինչն դրամային պարտավորության փաստացի կատարումը, ինչպես

2

նան որպես հայցի ապահովում` 420.419 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել Ընկերության գույքի կամ դրամական միջոցների վրա:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վավեր ճանաչել Երնանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 4-րդ բնակարանի, Երնանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 19-րդ օժանդակ տարածքի ն Երնանի Վերին Անտառային փողոցի թիվ 1271 շենքի 4-րդ ավտոհանգրվանի վերաբերյալ Վարուջ Կյուրեղյանի ու Ընկերության միջն կնքված առուվաճառքի պայմանագիրը:

Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի հայցը մերժվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը՝ բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2013 թվականի որոշմամբ Վարուջ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշմամբ Վարուջ Կյուրեղյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է. «Վարուջ Կյուրեղյանի ներկայացուցիչ Գնորգ Չաքմիշյանի վերաքնեիչ բողոքը բավարարել մասնակի: Երնան քաղաքի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015թ. վճիռը մասեակի բեկանել ն փոփոխել' որպես առոչիեչ գործարքի անվավերության հետնանք «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 242610 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Մասիսավան Բրենչ» ՍՊ ըեկերության հակըեդդեմ հայցը ընդդեմ Վարուջ Կյուրեղյանի առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել: 2 Բռնագանձել «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերութունից 242610 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 5 տոկոսը հօգուր պետական բյուջեի" որպես առաջին ատյանի ն Վերաքեեիչ դատարանի համար նախատեսված պետական տուրքի գումար: 3. Որպես պատճառված վնասի հատուցում 177.809 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի մասով վճիռը բեկանել ն ուղարկել առաջին ատյանի դատարան այդ մասով նոր քննության, իսկ այդ մասով դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քենության արդյունքում կայացվելիք դատական ակտով: 4. «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերությունից բռնագանձել 5334.27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես գույքային պահանջի համար ն 10.000 ՀՀ դրամ ոչ գույքային պահանջի համար Վերաքնեիչ դատարանի կողմից հերաձգված պետական տուրքի գումար: (...):»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Աո վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.08.2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 476918 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար,

3

Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.488,3:6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2020 թվականի որոշմամբ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին գործի վարույթը կարճվել է, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 8.490,1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

Ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, որոշվել է՝ «Լ «Մասիսավան Բրենչ» սահմանափակ պատասխանամվությամբ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած գդիմումըբ բավարարել: 2 «Մասիսավան Բրենեչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերադարձնել լԵրնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով 02.08.2019 թվականին կայացված վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ»:

Վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուջ Կյուրեղյանը (ներկայացուցիչ Գնորգ Չաքմիշյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնեվեեցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6րդ հոդվածի Լին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Լին հոդվածը, 36-րդ հոդվածի Լին մասի 14րդ կետն ու 380-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին ն 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված չէ վերջինիս կողմից դատական ակտի կատարման շրջադարձի դիմում քննելու լիազորություն ն գործել է որպես դիմումն ըստ էության քննող ատյան՝ առանց դրա համար այդպիսի դատավարական լիազորություն ունենալու:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն առերնույթ խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար դրույթները, մասնավորապես` արդար դատաքննության իրավունքը, քանի որ ակնհայտորեն խախտվել է իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը՝ դրա

4

իրավական որոշակիության իմաստով, որի պատճառով խախտվել է իր իրավունքներն ու ազատությունները: Ավելին Վերաքննիչ դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի հարցը լուծել է առանց դրա համար կիրառելի իրավանորմերի գոյության, քննել է ն որոշում է կայացրել մի պահանջի վերաբերյալ՝ առանց դրա համար օրենքով սահմանված լիազորությունն ու իրավունքն ունենալու, որի արդյունքում իր համար սահմանել է կոնկրետ պարտավորություններ:

Վերաքննիչ դատարանն իր կողմի բոլոր առարկությունները մերժել է, դրանք պատճառաբանել է «հակառակ տրամաբանության» ն նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանության կանոններին հակասող մեկնաբանություններով, ինչն իրավական որոշակիության, հետնաբար նան՝ իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքի խախտում է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2020 թվականի որոշումը ն գործի վարույթը կարճել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննութան համար էական նշանակություն ունեն հետնյալ դատավարական փաստերը՝

3) Դատարանի 02.08.2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.769,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար (հատոր 10-րդ, գ.թ. 43-50).

2) Դատարանի 02.08.2019 թվականի վճռի կատարման համար Դատարանի կողմից 01.11.2019 թվականին տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե 1.488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջով: Դատարանի 02.08.2019 թվականի վճռի կատարման համար Դատարանի կողմից 01.11.2019 թվականին տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով (հատոր 10-րդ, գ.թ. 61, 62).

3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնանի քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ բաժնի պետի 15.11.2019 թվականի թիվ 23792/02 գրությամբ հայտնվել է հետնյալը. «(...) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ բաժնում 05.112019թ.-ին հարուցվել է թիվ 05543850 ն 05543836 կատարողական վարույթները: ` Կատարողական գործողություների ընթացքում բռնագանձում է տարածվել պարտապանի գույքի ն դրամական միջոցեերի վրա, որի արդյունքում բռնագանձվել է 37.350:454 ՀՀ դրամ ն 747.008 ՀՀ դրամ գումար, որը գտնվում է Հարկադիր կատարումե ապահովող ծառայության դեպոզիր հաշվեհամարին: Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 05543850 կատարողականեն վարույթը 14.11.2019 թվականին հետաձգվել է երկշաբաթյա ժամկետով իսկ թիվ 05543836 կատարողական վարույթը 13.112019թ.-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի Լին մասի Լին կետով կարճվել է» (հատոր 13-րդ, գ.թ. 6).

5

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2020 թվականի որոշմամբ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, Ա ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 11-րդ, գ.թ. 175-182).

5) Ընկերության ներկայացուցիչը 28.09.2020 թվականին վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարանում, որով խնդրել է՝ թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով կատարել վճռի շրջադարձ՝ կայացնել դատական ակտ պարտապան Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի նե ՀՀ պետական բյուջեի բռնագանձված գույքը՝ համապատասխանաբար 37.350.454 ՀՀ դրամն ու 747.008 ՀՀ դրամը վերադարձնել Ընկերությանը (հատոր 13-րդ, գթ. 4-5).

6) Վերաքննիչ դատարանը 03.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարել է, Ընկերությանը վերադարձրել է Դատարանի 02.08.2019 թվականին կայացրած վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ (հատոր 13-րդ, գթ. 47-56):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի ու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի խախտում, որպիսի հիմքերի առկայությունը, սակայն հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքենիչ դատարանի կողմից վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննություն իրականացնելու ն համապատասխան դատական ակտ կայացնելու լիազորության իրավական հարցին:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է ն կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է

6

առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ՝ գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին՝ նոր դատական ակտին համապատասխան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:

Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը ն պարտապանը: (...): Պարտապանն այն քաղաքացի կամ իրավաբանական անձն է, «Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (....):

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճռի կատարման շրջադարձի մասին որոշում կայացնելու համար պարտադիր է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝

1) գործով կայացված վճիռն ի կատար է ածվել,

2) ի կատար ածված վճիռը բեկանվել է, ն կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:

Ընդ որում, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու ն հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության՝ նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (ոօտմխեօ ո ութցոսո): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տես Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի (Քճքճուօհճօքօքսսօտ ս. ՇՐօօօ) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34):

ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-102 որոշմամբ արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ կապված դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին պատճառված նյութական վնասի վերականգնման (հատուցման) հետ: Նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի

7

դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու օրենքով նախատեսված հիմքեր, հետնաբար՝ նան այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետնանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի) նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն՝ դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար ն արդյունավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը՝ գույքային իրավունքն է ն դրանով պայմանավորված կողմերի միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման իրավաչափությունը՝ քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում: Այսինքն՝ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ պետությունը, ի դեմս իրավասու դատարանի, նպատակ ունի կատարելու անձանց սեփականությունը պաշտպանելու (այդ թվում՝ այլոց ապօրինի գործողություններից) իր պոզիտիվ պարտականությունը, որը նան արդարադատության իրականացման հիմնական խնդիրներից է: Դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կարնոր երաշխիք է Սահմանադրության ինչպես 8-րդ, 18-րդ ն 19-րդ, այնպես էլ այլ հոդվածներին համապատասխան անձանց իրավունքնեի ու ազատությունների պաշտպանության առումով: (...):

Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության համաձայն՝ դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե՝

1. առկա է դատարանի ի կատար ածված վճիո, ն

2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, ն կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:

Վճոի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքները Ա օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ՝ հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է՝ վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետնանքները՝ վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը ն գործի հանգամանքներով պայմանավորված՝ վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս ըստ Նինա Չալտիկյանի դիմումի' ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ 2-4247/2004թ. որոշումը):

Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչ, բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է: Այսինքն՝ բոլոր դեպքերում խոսք է գնում բեկանված դատական ակտով որոշված, սահմանված ն տրամադրված իրավունքների Ա պարտականությունների մասին, որոնք վերացվել են դատական ակտի

8

բեկանմամբ (տե՛ս Արսեն Չիչյանե ըեդդեմ ՍերուիԻ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի ն մյուսների' թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու ն հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության՝ նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա (տես Շմավոն Համբարձումյանն ըեդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայեքի թիվ ԿԴԼՕ244/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.10.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հատկապես հարկ է համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վճռի կատարման շրջադարձը կարգավորող իրավական նորմերն ամրագրվել են 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխում, իսկ այդ ժամանակահատվածում գործած 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած ն 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահել էր գործի կրկնակի քննության արդյունքներով վճիռ կայացնելու իրավասությունը: Ուստի, ուսումնասիրելով երկու իրավական ակտերի կարգավորումների տրամանաբանությունը, ակնհայտ է, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում օգտագործելով «վճիռ» եզրույթը, չի սահմանափակվել միայն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռներով, այլ նան առերնույթ նկատի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերի՝ վճիռների կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումները քննելու Ա համապատասխան որոշումներ կայացնելու իրավասությունը: Այլ կերպ ասած, նման եզրույթի կիրառումը ոլորտը կարգավորող նորմերում, համահունչ է վճռի կատարման շրջադարձի տրամաբանությանը, անկախ այն հանգամանքից, որ օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահվել է որոշումներ կայացնելու իրավասությունը:

Համակարգային վերլուծության ենթարկելով վճռի կատարման շրջադարձի ինստիտուտին վերաբերելի իրավական նորմերը ն դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ այն նս մեկ երաշխիք է անձի արդար դատաքննության իրավունքն ապահովելու համար ու եթե արդեն իսկ կայացված դատական ակտով չի լուծվել վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա շահագրգիռ անձի կողմից ներկայացված վճռի կատարման շրջադարձի դիմումը ենթակա է քննության այն դատարանի կողմից, որը քննության է առել ու կոնկրետ գործով կայացրել է վերջնական կամ նոր դատական ակտը: Ավելին՝ օրենսդրի «նոր դատական ակտ կայացրած դատարան» ձնակերպումից առերնույթ բխում է, որ «նոր դատական ակտ կայացրած դատարանն» այն դատարանն է, որը տվյալ գործով կայացրել է վերջնական եզրափակիչ դատական ակտը, որպիսին կարելի է դիտարկել ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերը:

9

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02.08.2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձվել է 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Դատարանի 02.08.2019 թվականի վճռի կատարման համար 01112019. 6թվականին տրվել է կատարողական թերթ: Կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձում է տարածվել պարտապանի գույքի ն դրամական միջոցների վրա, որի արդյունքում բռնագանձվել է 37.350.454 ՀՀ դրամ ն 747.008 ՀՀ դրամ գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2020 թվականի որոշմամբ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, նե քաղաքացիական գործի վարույթն ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, կարճվել է:

Ընկերության ներկայացուցիչը 28.09.2020 թվականին վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որով խնդրել է՝ թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով կատարել վճռի շրջադարձ՝ կայացնել դատական ակտ պարտապան Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի ն ՀՀ պետական բյուջեի բոնագանձված գույքը՝ համապատասխանաբար 37.350454 ՀՀ դրամն ու 747.008 ՀՀ դրամը վերադարձնել Ընկերությանը:

Վերաքննիչ դատարանը 03.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարել է: Ընկերությանը վերադարձվել է Դատարանի 02.08.2019 թվականին կայացրած վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ, պատճառաբանելով, որ. «(-:.) դատական ակտի բողոքարկման ն Վերաքենիչ դատարանի կողմից իր լիազորությունների շրջանակներում դատական ակտը փոփոխելու կամ քաղաքացիական գործի վարույթը կարճելու, առանց քննության թողնելու դեպքերում, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտը կայացրած դատարանը: Որպես նոր դատական ակտ կայացրած դատարան վերոնշյալ դեպքերում հանդես է գալիս Վերաքենիչ դատարանը, որն էլ պետք է լուծի նան վճռի կատարման շրջադարձի հարցը»:

Սույն գործով բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի դիմում քննելու դատավարական լիազորություն չունի ն գործել է որպես դիմումն ըստ էության քննող ատյան: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «նոր դատական ակտ» եզրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն վերաբերվի բացառապես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռին, քանի որ նորմերի բովանդակությունների տրամաբանությունից բխում է, որ այն ընդգրկում է նան վերաքննիչ դատարանի, որպես նոր դատական ակտ կայացրած դատարանի դատական ակտերին, հիմք ընդունելով այն, որ «դատական ակտ» եզրույթի ներքո հասկանալի է նան նշված դատարանների կողմից կայացված որոշումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացնելով գործով վերջին՝ «նոր դատական ակտը»՝ 05.03.2020 թվականի որոշումը, չի անդրադարձել վճռի կատարման շրջադարձի հարցին: Նման պայմաններում, Ընկերությունն օրենքով սահմանված կարգով իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան

10

նախքան վճռի կատարումը եղած իրավական վիճակը վերականգնելու համար: Վերաքննիչ դատարանը, գործելով իրեն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ ն 27-րդ հոդվածների գործող իրավակարգավորումը հիմք ընդունելով, որպես «նոր դատական ակտ կայացրած դատարան» իրավացիորեն բավարարել է դիմումը, վերացնելով Ընկերության համար օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի կատարմամբ առաջացած բացասական հետնանքներն ու հնարավորինս վերականգնելով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը:

Նկատի ունենալով, որ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վերաքննիչ դատարանում ներկայացված վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը գործող իրավակարգավորումների համատեքստում ենթակա է եղել Վերաքննիչ դատարանի կողմից քննության Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է քննության առել Ընկերության՝ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմումը ն բավարարել այն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 03.11.2020 թվականի որոշումը բեկանելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են. (...) ֆիզիկական անձինք՝ (.) դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով:

Նույն հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նան դատարանի վճիռների ն որոշումների դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՝Վարուջ Կյուրեղյանն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով ազատված է եղել հայցադիմումի, վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից, պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

11

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՕՍ, Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԿԴ/0190/02/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել