Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 484 — Ապրանքների տեսականու վերաբերյալ պայմանը խախտելու հետևանքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 484AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 484 — Ապրանքների տեսականու վերաբերյալ պայմանը խախտելու հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 484. Ապրանքների տեսականու վերաբերյալ պայմանը խախտելու հետևանքները 1. Վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրով նախատեսված տեսականուն չհամապատասխանող ապրանքներ հանձնելու դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և դրանց համար վճարելուց, իսկ եթե վճարել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը: 2. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրին համապատասխան, տեսականու ապրանքների հետ գնորդին հանձնել է տեսականու մասին պայմանի խախտմամբ ապրան

Ամբողջ Տեքստ

Հոդված 484. Ապրանքների տեսականու վերաբերյալ պայմանը խախտելու հետևանքները 1. Վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրով նախատեսված տեսականուն չհամապատասխանող ապրանքներ հանձնելու դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և դրանց համար վճարելուց, իսկ եթե վճարել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

2. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրին համապատասխան, տեսականու ապրանքների հետ գնորդին հանձնել է տեսականու մասին պայմանի խախտմամբ ապրանքներ, գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ` 1) ընդունել տեսականու վերաբերյալ պայմանին համապատասխանող ապրանքները և հրաժարվել մնացած ապրանքներից. 2) հրաժարվել հանձնված բոլոր ապրանքներից. 3) պահանջել տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքների փոխարինում պայմանագրով նախատեսված տեսականուն համապատասխան ապրանքներով. 4) ընդունել հանձնված բոլոր ապրանքները:

3. Ապրանքներից, որոնց տեսականին չի համապատասխանում առուվաճառքի պայմանագրի պայմանին, հրաժարվելու կամ տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքները փոխարինելու մասին պահանջ ներկայացնելու դեպքում, գնորդն իրավունք ունի նաև հրաժարվել այդ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե վճարվել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

4. Տեսականու մասին առուվաճառքի պայմանագրի պայմանին չհամապատասխանող ապրանքները համարվում են ընդունված, եթե գնորդը դրանք ստանալուց հետո ողջամիտ ժամկետում վաճառողին չի հայտնել ապրանքներից հրաժարվելու մասին:

5. Եթե գնորդը չի հրաժարվել առուվաճառքի պայմանագրով որոշված տեսականուն չհամապատասխանող ապրանքներից, նա պարտավոր է դրանց համար վճարել վաճառողի հետ համաձայնեցված գնով: Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գինը համաձայնեցնելու համար, ապա գնորդն ապրանքների համար վճարում է այն գնով, որը պայմանագիրը կնքելու պահին համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

6. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել