Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մաթևոսյան — ՎԴ/4735/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մաթևոսյան — ՎԴ/4735/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/4735/05/2225 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնաանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2024 թվականի որոշման դեմ` վարչական 2 գործով ըստ հայցի Ե. Մ-ի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի «Ե. Մ.-իշ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 1166-Ա հրամանն անվավեր ճանածչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դ

Ամբողջ Տեքստ

222 Տան

Աաաա ն)

ԱԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4735/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4735/05/22

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Հ. Խաչատրյան

Մ. Մելքումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնաանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.07.2024 թվականի որոշման դեմ` վարչական

2

գործով ըստ հայցի Ե. Մ-ի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի «Ե. Մ.-իշ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 1166-Ա հրամանն անվավեր ճանածչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ե. Մ-ն: պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի «Ե. Մ.-ի՛ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 1166-Ա հրամանը, պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին իրեն վերականգնել նախկին աշխատանքում ն վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 30.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի անվավեր է ճանաչվել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի «Ե. Մ.-ի՞ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 1166-Ա հրամանը, Ա Երեանի քաղաքապետարանը պարտավորեցվել է Ե. Մ.-ինծ վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, Ա նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասնապատիկի չափով. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.07.2024 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 30.06.2023 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Նարիմանյան):

' Հանդիսանում է անձնական տվյալ:

7 Հանդիսանում է անձնական տվյալ:

3 Հանդիսանում է անձնական տվյալ:

4 Հանդիսանում է անձնական տվյալ:

5 Հանդիսանում է անձնական տվյալ:

6 Հանդիսանում է անձնական տվյալ:

3

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ե. Մ.-ն՛:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ, 26-27-րդ, 124-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ, 265-րդ հոդվածները, ՀՀ. կառավարության 13.07.2006 թվականի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կեքելու կարգը հաստատելու մասին» թիվ 1002-Ն որոշումը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Հանրային ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված աշխատանքային հարաբերություններն ունեն 6առանձնահատուկ կարգավորումներ: .,»Համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունների հատուկ կարգավորումներ են սահմանված համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ: Սույն դեպքում կիրառելի են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հատուկ կարգավորումները, ն կիրառելի չեն Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերը:

Հայցվոր Ե. Մ.-ի հետ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվել է պայմանով, որ վերջինս տվյալ պաշտոնը պետք է զբաղեցներ մինչն համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: Մինչդեռ, տվյալ թափուր պաշտոնը կառուցվածքային փոփոխության արդյունքում վերացել է, հետնապես վերացել է տվյալ համայնքային ծառայության պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հիմքը, որպիսի պայմաններում վերացել է նան այն նախադրյալը, որով պայմանավորված՝ պատասխանողի ն հայցվորի միջն կնքվել էր թափուր պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիրը: Հետնում է, որ թափուր պաշտոնը վերանալու արդյունքում դադարել է նան պատասխանողի ն հայցվորի միջն ժամկետային աշխատանքային պայմանագրի հիմքով ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ բավարարված մասով հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

7 Հանդիսանում է անձնական տվյալ:

8 Հանդիսանում է անձնական տվյալ:

4

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի՝ հաստիքների կրճատումը նս հիմք է անորոշ ն որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, որպիսի դեպքում գործատուն պարտականություն է կրում աշխատողին առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, եթե նրա մոտ առկա է համապատասխան հնարավորություն:

Պատասխանողի վճռաբեկ բողոքում առկա 6փաստարկն Օ:առ այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերը սույն դեպքում սխալ են կիրառվել, ակնհայտ անհիմն է:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 09.04.2021 թվականի 823-Ա հրամանով որոշվել է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-552) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Ե. Մ.-ի: հետ 12.04.2021 թվականից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր (գ. թ. 54):

2) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ն Ե. Մ-իօց միջն 12.04.2021 թվականին կնքվել է թիվ 82 ժամկետային աշխատանքային պայմանագիրը, որի 1-ին կետով գործատուն հանձնարարում է, իսկ պաշտոնակատարը ապահովում է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-552) պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ ն ժամանակին կատարումը, իսկ 8-րդ կետի համաձայն պայմանագիրը գործում է ստորագրման պահից՝ մինչն համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը (գ. թ. 55-56):

3) Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի «Ե. Մ.-ի' հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 166Ա հրամանով Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-552) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը 5 Հանդիսանում է անձնական տվյալ:

5 Հանդիսանում է անձնական տվյալ:

տ Հանդիսանում է անձնական տվյալ:

5

զբաղեցնող Ե. Մ-իչ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը 03.06.2022 թվականից լուծվել է (գ. թ. 57):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էություն, նե որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ համայնքային ծառայողի հետ կնքված այն ժամկետային պայմանագիրը լուծելու առանձնահատկություններին, որի գործողության ժամկետը մինչն տվյալ թափուր պաշտոնը մրցույթում հաղթած անձի կողմից զբաղեցնելն է:

Հանրային ծառայության ոլորտը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ըստ տեսակային հատկանիշների տարբերակվել է պետական ծառայության, համայնքային ծառայության ն հանրային պաշտոնների («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս): «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության 6առանձնահատկություննեըը սահմանվում են համապատասխան օրենքներով:

Համայնքային ծառայությունը՝ որպես մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով նե համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մաս), կարգավորվում է ոլորտային առանձին օրենքով՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով ն դրա հետ կապված ն փոխլրացնող այլ իրավական ակտերով:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2րդ մասի համաձայն՝ համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, եթե համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ չեն սահմանված:

ռ Հանդիսանում է անձնական տվյալ:

6

Իրավահարաբերութան ծագման պահին գործած .խմբագրութամբ ՀՀ

աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «Հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպե նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ-»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ն Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով համայնքային ծառայության ոլորտում ծագող աշխատանքային հարաբերությունները կարող են կարգավորվել նան աշխատանքային իրավունքի նորմերով, սակայն միայն այն դեպքում, երբ համայնքային ծառայությանը վերաբերող օրենսդրությամբ տվյալ հարաբերությունն սպառիչ կերպով կարգավորված չէ: Այլ կերպ՝ այն դեպքում, երբ համայնքային ծառայության ոլորտում աշխատանքային հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված են տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, վերջինիս կարգավորումներն 6աշխատանքային օրենսդրության նկատմամբ ստանում են առաջնահերթ կիրառելիություն, իսկ :աշխատանքային օրենսդրության դրույթներն այդ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սուբսիդիարության կարգով:

Հաշվի առնելով, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանված են համայնքային ծառայության առանձնահատկությունների, այդ ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի ն գործառույթների առանձնահատկությունների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը հանդիսանում է հանրային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված չեն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (6. Տքօօիտ մ6րօջոէ |Թցյ ցճոքճի) սկզբունքից:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքն սպառիչ կերպով սահմանում է համայնքային ծառայության պաշտոն ստանձնելու կարգը: Մասնավորապես, Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցվում է մրցույթով (բացառություն են Օրենքի 14.1-րդ, 18-րդ հոդվածներով ն 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերը):

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հղիության ն ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչն համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության,

7

նույն Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նան օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից մինչն վեց ամիս ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերութան ն երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ինչպե նան վեց ամիսը գերազանցող ժամկետով նույն Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի:

Փոխարինող համայնքային ծառայողի կողմից զբաղեցնելու ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ նուն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունով նախատեսված մյուս դեպքերում ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաշվի առնելով նույն Օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի ն 34րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: (..):

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Սուն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ՀՀ կառավարության կողմից 13.07.2006 թվականին ընդունվել է «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» թիվ 1002-Ն որոշումը, որով հաստատված «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով» (այսուհետ` Կարգ) սահմանվում են համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին համահունչ Կարգի 2-րդ կետը սահմանում է այն դեպքերը, երբ համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր: Այն է՝ համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետնյալ դեպքերում՝

9 հղիության, ծննդաբերության ն մինչե երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

3 մասնագիտական գիտելիքների ն 6աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով՝ սահմանված կարգով համայնքային ծառայողի գործուղման.

4) մինչե համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելու.

5) համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

8

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Կարգի 3-րդ կետի համաձայն՝ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոեը նույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել՝

1) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից.

2) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող համայնքային ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցված անձի կողմից` իր համաձայնությամբ.

3) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից՝ իր համաձայնությամբ:

Կարգի 6-րդ կետը սահմանում է. «Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող՝ կադրերի ռեզերվում գրանցված անձի, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձի կողմից կարող է զբաղեցվել՝

1) սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ն 5-րդ ենթակետերով, ինչպես նան սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետով գործուղման դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ համաձայն ձնի, կնքելով.

2) սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փոխարինման ժամկետի ավարտից հետո համայնքային ծառայության տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանալու հիմքը չվերանալու կամ փոխարինողի բացակայության դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից՝ նրա հետ պայմանագիր կնքելով.

3) սույն կարգի 2-րդ կետի 1-ին Ա 2-րդ ենթակետերով, ինչպես նան սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման ն օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից՝ նրա հետ պայմանագիր կնքելով:»:

Կարգի 21-րդ կետը սահմանում է ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը: Այն է՝ պայմանագիրը լուծվում է՝

1) համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում՝ անկախ պայմանագրի գործողության ժամկետից.

2) օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «ե», «թ», «ժդ», «Ժթ» ն «իբ» կետերով) նախատեսված դեպքերում.

3) սույն կարգի խախտմամբ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

4) տվյալ պաշտոնը պայմանագրով զբաղեցնող անձի կողմից նուն ,պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում:

9

Վերոհիշյալ 0իրավակարգավորումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում ն Կարգի 3-րդ կետում նշված անձինք Օրենքի նույն հոդվածի ն Կարգի 2-րդ կետում նշված դեպքերում համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնում են ժամկետային աշխատանքային պայմանագրի հիման վրա: Այդ անձանց ժամանակավոր ներգրավումը համայնքային ծառայության մեջ նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության պատշաճ իրականացումն այն ժամանակահատվածում, երբ համայնքային ծառայության տվյալ պաշտոնը անորոշ ժամկետով զբաղեցնող անձը որոշակի պատճառներով պայմանավորված ժամանակավորապես չի կարող կատարել իր աշխատանքային պարտականությունները կամ տվյալ թափուր պաշտոնը դեռնս չի զբաղեցվել օրենքով սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքով: Ըստ այդմ` այդ անձանց ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողությունը սահմանափակվում է այն ժամանակահատվածով, երբ անհրաժեշտ է իրացնել նշված նպատակը: Տեղական ինքնակառավարման մարմինը նշված անձանց հետ ժամանակավորապես աշխատանքային հարաբերությունների մեջ է մտնում այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է համայնքային ծառայության տվյալ պաշտոնում համապատասխան լիազորությունների, աշխատանքային պարտականությունների կատարում անորոշ ժամկետով տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողի բացակայության պայմաններում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված Հէ,

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե նույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

Օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչն որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչն որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը:

Աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը սահմանված են Օրենսգրքի 109-րդ հոդվածով: Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝

10

(...) 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

(...) 4) գործատուի նախաձեռնությամբ (...):

Օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում նույն հոդվածով սահմանված կարգով, ն աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրերին, արձանագրել է. գործատուի ն աշխատողի միջն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելիս նրանց միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սկզբից ն տնում մինչ, դրա գործողության ժամկետի ավարտը: Աշխատանքային իրավահարաբերությունները՝ որպես կամային հասարակական հարաբերություններ, ծագում, փոփոխվում Ա դադարում են աշխատանքային իրավունքի սուբյեկտների կամքի ազատ արտահայտության արդյունքում: Եթե աշխատանքային պայմանագրի կողմերն օրենքին համապատասխան որոշում են կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, ապա նրանք կամովին իրենց աշխատանքային հարաբերությունները սահմանափակում են պայմանագրով որոշված ժամկետով: (. ..) ընդհանուր կանոեն այն է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո գործատուի Ա աշխատողի միջն աշխատանքային հարաբերությունները դադարում են: (...) որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման կա՛մ գործատուի (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն), կա՛մ աշխատողի (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն) կողմից՝ այդ մասին մյուս կողմին ծանուցելով առնվազն տասն օր առաջ (տե՛ս, Խորեն Նասիբյանեն ընդդեմ «Իետերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան. Աշխատանքային պայմանագրում դրա գործողության կոնկրետ ժամկետ սահմանելն էական նշանակություն ունի աշխատանքային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից այն առումով, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, եթե բացակայում է պայմանագիրը անորոշ ժամկետով կնքված համարելու ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ հոդվածով սահմանված պայմանը, աշխատողը արդեն իսկ պետք է կանխատեսի այդ փաստի ուժով ակնկալվող բացասական հետնանքը, այն է՝ գործատուի իրավունքը՝ լուծելու պայմանագիրը դրա գործողության ժամկետն ավարտվելու հիմքով: Այսինքն՝ աշխատանքային պայմանագիրը դրա գործողության ժամկետը լրանալու հիմքով գործատուի կողմից լուծելու իրավական հնարավորությունը հստակ ամրագրված է օրենքով:

11

Հետնաբար, եթե աշխատանքային պայմանագրում կողմերը ՀՀ օրենսդրությանը համապատասխան նախատեսել են այն կնքել որոշակի ժամկետով, ապա կողմերից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ աշխատանքային պայմանագիրը դրանում նշված ժամկետն ավարտվելու հիմքով (եթե առկա չէ աշխատանքային հարաբերությունները շարունակելու կողմերի միասնական կամքը) կարղ է լուծվել (տես, Արմեն Աղաջանյանն ընդդեմ «էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1913/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02. 09. 2022 թվականի որոշումը):

Աշխատանքային պայմանագիրը (ինչպես անորոշ ժամկետով, այնպես էլ որոշակի ժամկետով կնքված) լուծելու օրենքով նախատեսված հիմք է նան գործատուի նախաձեռնությունը (Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Ըստ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ (...) 2) արտադրության ծավալների ն (կամ) տնտեսական ն (կամ) տեխնոլոգիական ն (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման ն (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների քանակի ն (կամ) հաստիքների կրճատման դեպքում (...):: Օրենսդիրը նախատեսել է աշխատողի շահերի պաշտպանության որոշակի իրավական երաշխիքներ՝ նշված հիմքով «գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս: »Մասնավորապես, արտադրության ծավալների Ա (կամ) տնտեսական ն (կամ) տեխնոլոգիական ն (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման ն (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների քանակի ն (կամ) հաստիքների կրճատման դեպքում աշխատողի շահերի պաշտպանության իրավական երաշխիք է ամրագրում Օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը: Այն է՝ նշված հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից (այս իրավական երաշխիքը գործում է նան Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ն 4-րդ կետերով նախատեսված դեպքերում պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելիս):

Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները դադարում են այն պահից սկսած, երբ լրանում է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, այն է՝ երբ սպառվում է այն ժամանակահատվածը, որը պայմանագրով սահմանված է որպես ՛`պլայմանագրի գործողության ժամկետ, կամ վրա է հասնում այն օրը, որը պայմանագրով որոշվել է որպես պայմանագրի գործողության վերջնակետ կամ տեղի է ունենում, փոփոխվում կամ ավարտվում է այն իրադարձությունը, որի հետ պայմանավորվում է պայմանագրի գործողությունը: Ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի՝ ժամկետը լրանալու

12

հիմքով լուծվելու դեպքում գործատուն որնէ պարտավորություն չունի աշխատողի հանդեպ, այդ թվում՝ չունի վերջինիս իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու պարտականություն: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս Օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված այս պարտականությունը գործատուն կրում է միայն այն դեպքում, երբ ժամկետով կնքված պայմանագիրը լուծում է մինչն պայմանագրով նախատեսված ժամկետի լրանալը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքային ծառայողի հետ մինչն թափուր պաշտոնը մրցույթով զբաղեցնելը կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետային պայմանագիր է, որի գործողության ժամկետը սահմանված է մինչն որոշակի իրադարձություն տեղի ունենալը, այն է՝ մինչն թափուր պաշտոնը մրցույթում հաղթողի կողմից զբաղեցնելը: Համայնքային ծառայողի հետ կնքված այս ժամկետային պայմանագրի նպատակն է ապահովել թափուր պաշտոնում համապատասխան լիազորությունների կատարումն այնքան ժամանակ, քանի դեռ այդ պաշտոնը չի զբաղեցվել մրցույթում հաղթած անձի կողմից: Այսինքն՝ այդ պայմանագրի գործողությունը պայմանավորված է նշված նպատակով: Ըստ այդմ՝ այդ ժամկետային պայմանագրի գործողությունը դադարում է այն ժամանակ, երբ այլնս նշված նպատակն առկա չէ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ համայնքային ծառայողի հետ մինչն թափուր պաշտոնը մրցույթում հաղթողի կողմից զբաղեցնելը ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու նշված նպատակը դադարում է գոյություն ունենալ ոչ միայն այն պահից սկսած, երբ տվյալ պաշտոնը զբաղեցվում է մրցույթում հաղթած համայնքային ծառայողի կողմից, այլ նան այն դեպքում, երբ տվյալ մրցույթն այլնս օբյեկտիվորեն տեղի ունենալ չի կարող՝ հաստիքի կրճատման պատճառով: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքային ծառայողի հետ մինչն թափուր պաշտոնը մրցույթով զբաղեցնելը կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած է համարվում ոչ միայն այն դեպքում, երբ փաստացի տվյալ թափուր պաշտոնը զբաղեցվում է մրցույթը հաղթած համայնքային ծառայողի կողմից, այլ նան այն դեպքում, երբ տվյալ հաստիքի կրճատման արդյունքում օբյեկտիվորեն նշված իրադարձությունը՝ մրցույթում հաղթողի կողմից պաշտոնը զբաղեցնելը, այլնս տեղի ունենալ չի կարող:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչ, թափուր պաշտոնը մրցույթում հաղթողի կողմից զբաղեցնելը ժամկետային պայմանագրով աշխատողի հանդեպ տեղական ինքնակառավարման մարմինը տվյալ հաստիքը կրճատվելու դեպքում չի կրում իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու պարտականություն, քանզի նշված իրավիճակում ժամկետային պայմանագիրը ոչ թե լուծվում է մինչե պայմանագրի ժամկետի լրանալը, այլ լրանում է այդ պայմանագրի գործողության ժամկետը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ նշված իրավական դիրքորոշման տրամաբանությունն է արտահայտված նան «Համայնքային ծառայության

13

մասին» ՀՀ օրենքի 42-րդ ն 44-րդ հոդվածներում: Մասնավորապես, Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Աշխատակազմերի՝ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերով աշխատողները:»: Մինչդեռ, այլ կարգավորում է սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար: Ըստ Օրենքի 44-րդ հոդվածի՝ «Աշխատակազմերում ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իններորդ ամսվա 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:»: Այսինքն՝ եթե նոր հաստիքացուցակի հաստատումից կամ փոփոխումից հետո անորոշ ժամկետով տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմերում աշխատած անձինք պետք է նշանակվեն

համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում, ապա ժամկետային պայմանագրով աշխատած անձանց հետ կնքված ժամկետային պայմանագրերը համարվում են լուծված:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ե. Մ.-իտ հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի «Ե. Մ.-ի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 1166-Ա հրամանը, պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին իրեն վերականգնել նախկին աշխատանքում ն վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Դատարանը 30.06.2023 թվականի վճռով հայցը մասնակի բավարարել է հետնյալ պատճառաբանությամբ. «(...) Դատարանը, հետազոտելով ն գնահատելով սույն գործում առկա ապացույցները, գտնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի «Ե. Մ.-ի» հետ կնքված ժամկետային աշխատանքային պայամանագիրը լուծելու մասին» թիվ 1166-Ա հրամանը ոչ իրավաչափ է, քանի որ այն ընդունվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի նորմերի խախտմամբ:

5 Հանդիսանում է անձնական տվյալ:

Ք Հանդիսանում է անձնական տվյալ:

5 Հանդիսանում է անձնական տվյալ:

14

Մասեավորապես՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի (գործատու) ն Ե. Մ.-իտ միջն 12.04.2021 թվականին կեքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր, ապա Երնան քաղաքի ավագանու 15.03.2022 թվականի «Երնան քաղաքի ավագանու 29.10.2018 թվականի թիվ 10-Ա որոշման մեջ փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ 547-Ա որոշման հիմքով հայցվորի զբաղեցրած հաստիքը կրճատվել է (տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ), որից հերո Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 03.06.2022 թվականի թիվ 1166-Ա հրամանով հայցվորի հետ կեքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվել է, սակայն գործում առկա չէ որնէ ապացույց այն մասին, որ գործատուն իր մոր առկա հեարավորությունների սահմաններում հայցվորին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից, կամ որ գործատուի մոտ առկա չեն եղել համապատասխան հնարավորություններ:

Միեչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով նույն հոդվածի Լին մասի 2-րդ կետով, որը կիրառվել է հայցվորի եկատմամբ, նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոր առկա հեարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է երա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից, իսկ գործատուի մոր համապատասխան հնեարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու, որպիսի հանգամանքների առկայությունն էլ չի հիմեավորել պատասխանողը, ինչից հետնում է, որ պատասպանողի կողմից վիճարկվող հրամանն ընդունելիս չեն պահպանվել հիշյալ նորմով սահմանված աշխատանքային պայմանագիրը գործատուի եախաձեռնեության լուծելու անհրաժեշտ բոլոր պայմանները, որպիսի դեպքում վիճարկվող հրամանը ոչ իրավաչափ է ն այն ենթակա է անվավեր ճանաչման:»:

Վերաքննիչ դատարանը 04.07.2024 թվականի որոշմամբ Երնանի

քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է Ա Դատարանի 30.06.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ. «(...) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից, նախ, հետնում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նան ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագիր կեքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սակայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում բացակայում են անորոշ կամ ժամկետով /5 Հանդիսանում է անձնական տվյալ:

15

կեքված ` աշխատանքային ` պայմանագրերի լուծման գդեպքում աշխատողների աշխապանքային հարաբերությունները կարգավորող դրույթները:

Մասնավորապես, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը վերաբերում է համայնքային ծառայողի ժամանակավոր ` թափուր պաշտոն զբաղեցնելուն, իսկ 29-րդ հոդվածը' համայնքային ծառայողի իրավական վիճակին' համապատասխան աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ: ՆԱվեի կոնկրետ, նույն օրենքի 29-րդ հոդվածը կարգավորում է համայնքային ծառայության պաշտոնների մինեույն խմբի մինեոււն ենթախմբի մեկից ավելի պաշտոններ ունեցող աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման նշված հաստիքնեերից մեկի կամ մի քանիսի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը ինչպես նան աշխատակազմի վերակազմակեպման կամ կառուցվածքային փոփոխության հետնանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր ապաշտրոնեերն անվանացանկում փոփոխություններ կատարելուց հերո մեկամսյա ժամկետում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ համալրվելը: Ստացվում է, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29րդ ն մյուս հոդվածներով, ինչպե նեան ՀՀ կառավարության 13 հուլիսի 2006 թվականի թիվ 1002-Ն որոշամբ չե կարգավորվում ` աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռեությամբ լուծելու ընթացակարգային հարաբերությունները, որոնց կանոնակարգումը տեղ է գտել արդեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում: Ստեղծված իրողության :պայմանեերում լրացուցիչ կարգով ենթակա եե Օ-կիրառման ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած ընդհանուր իրավական կարգավորումները:

(-) գործատուն իրավուք ուի աշխատողի հետ լուծելու անորոշ

ժամկերով կեքված աշխատանքային պայմանագիրը, փինեչպե նան որոշակի ժամկետով կեքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանաը նեան հաստիքեերի կրճատման պարագայում, որպիսի իրավական հիմքը եախատեսված է եան ««Համայեքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նան ՀՀ կառավարության 13 հուլիսի 2006 թվականի թիվ 1002- Ն որոշման մեջ Ընդ որում, տվյալ դեպքում գործատուն պարտականություն է կրում աշխատողին առաջարկել ներա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այ աշխատանք, եթե երա մոր առկա է համապատասխան հեարավորություն,, իսկ դրա բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց այ 6աշխատանք առաջարկելու: Համադրելով նշյալ իրողությունը սուն գործով փաստական հանգամանքների հեր' Վերաքենիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում գործատուն' Երնանի քաղաքապետարանը, ի սպառ չի կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ

16

հոդվածի 3-րդ մասից բխող իր պարտականությունը" աշխատողին չի առաջարկել երա մասեագիրական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակն համապատասխան այ աշխատան, եթե նրա մտ առկա է

համապատասխան հեարավորություն:լ(..)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի ն Ե. Մ.-ի՛ միջն 12.04.2021 թվականին կնքվել է թիվ 82 ժամկետային աշխատանքային պայմանագիրը, որի 8-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը գործում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/4735/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել