Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Սեփականաշնորհման և ապապետականացման գործըն
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Սեփականաշնորհման և ապապետականացման գործըն

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Ս ԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները նախապատրաստելու նպատակով սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր այն միջոցառումների պլանը

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Ս ԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները նախապատրաստելու նպատակով սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր այն միջոցառումների պլանը, որն իրականացնում են նրա կողմից նշանակված հանձնաժողովները կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները, ընդ որում` - վերստուգվում են սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունները հիմնական և շրջանառու ֆոնդերի նախնական գույքագրման արդյունքները. - սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող և սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունների ֆինանսական վիճակի մասին տալիս են տեղեկություններ, ինչպես նաև այն կարգավորելու կամ ձեռնարկությունը լուծարելու մասին առաջարկություններ. - կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է լուծարման ենթակա ձեռնարկությունների վնասաբերության պատճառների բացահայտումը. - անհրաժեշտության դեպքում ձևավորվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, և նրանց միջոցով հանձնարարականներ են մշակվում տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ձեռնարկությունները վերակազմավորելու (բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ձեռնարկության կազմից առանձնացնելու), ինչպես նաև ձեռնարկություններում զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ. - սահմանված կարգով վերագնահատվում են սեփականաշնորհվող և ապապետականացվող պետական ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, որոշվում է դրանց վաճառքի գինը, ընդ որում` «փոքր» օբյեկտների գույքի վերագնահատման և տարածքի արժեքների հաշվարկման աշխատանքները` սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից մշակված գրաֆիկի (ժամանակացույցի) համաձայն. - նախապես հաստատված ուղղիչ գործակիցների միջոցով հաշվարկվում են «փոքր» օբյեկտների վերագնահատման ու տարածքի արժեքի չափերը. - հաստատվում են սեփականաշնորհվող պետական ձեռնարկության անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաև «փոքր» օբյեկտների ձեռքբերման արժեքի տարաժամկետ վճարումների ձևերն ու պայմանները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել