ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 142 — Վաշտի հրամանատարը վաշտի անձնակազմի ուսուցման և ամենօրյա դաստիարակության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է` - վաշտում կազմակերպել մարտական պատրաստությունը, կազմել շաբաթական պա
Ամփոփում
Հոդված 142. Վաշտի հրամանատարը վաշտի անձնակազմի ուսուցման և ամենօրյա դաստիարակության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է` - վաշտում կազմակերպել մարտական պատրաստությունը, կազմել շաբաթական պարապմունքների դասացուցակը, պարապմունքներ անցկացնել սպաների, ենթասպաների և սերժանտների, ինչպես նաև վաշտի անձնակազմի հետ, մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել վաշտը. - ստուգել վաշտի զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների գիտելիքներ
Ամբողջ Տեքստ
Հոդված 142. Վաշտի հրամանատարը վաշտի անձնակազմի ուսուցման և ամենօրյա դաստիարակության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է` - վաշտում կազմակերպել մարտական պատրաստությունը, կազմել շաբաթական պարապմունքների դասացուցակը, պարապմունքներ անցկացնել սպաների, ենթասպաների և սերժանտների, ինչպես նաև վաշտի անձնակազմի հետ, մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել վաշտը. - ստուգել վաշտի զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների գիտելիքները և գործնական հմտությունները. - գիտենալ վաշտի յուրաքանչյուր զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը կամ մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես նրանց հետ անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության գծով. - իրականացնել զինվորական ծառայության ընդունվելու կամ զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար թեկնածուների ընտրությունը. - զինվորներին և սերժանտներին ներկայացնել հերթական զինվորական կոչմանը, արժանիներին առաջ քաշել զբաղեցնելու թափուր պաշտոնները. - կազմակերպել անձնակազմի տեղավորումը, վաշտում պահպանել ներքին կարգուկանոնը և զինվորական կարգապահությունը, հետևել իրեն ենթակա զինծառայողների արտաքին տեսքին և կեցվածքին, զինվորական համազգեստ կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը. - կազմակերպել վաշտից նշանակվող օրվա վերակարգի անձնակազմի նախապատրաստումը, վերահսկել նրանց ծառայության կատարումը. - ամեն շաբաթ ամփոփել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը. - պարբերաբար ներկա գտնվել վաշտի վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին). - իմանալ վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը և շահագործման կանոնները. - կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ճիշտ շահագործումն ու նորոգումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը, վիճակը և հաշվառումը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի զննման (ստուգման) արդյունքները գրանցել սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի զննման (ստուգման) գրքում (Հավելված 12). - ամեն անգամ զորավարժությունների դուրս գալիս կամ պարապմունքներից առաջ ստուգել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց առկայությունը զորավարժություններից կամ պարապմունքներից վերադառնալուց հետո, միջոցներ ձեռնարկել աղետները, վթարները, սպառազինության և ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, ապահովել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգության, զորավարժությունների և աշխատանքների անցկացման ժամանակ. - վաշտի ժամկետային ծառայության զինծառայողներին ժամանակին ապահովել հասանելիք պարենավորումով, հոգ տանել ենթակաների կենցաղի մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, հետևել նրանց անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը. - հետևել վաշտին հատկացված բոլոր շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, վաշտին կցված տարածքը մաքուր պահելուն, ինչպես նաև վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը. - վարել վաշտի անձնակազմի հաշվառումը, միշտ ճշգրտորեն գիտենալ նրա քանակական կազմն ըստ ցուցակի, առկա և բացակա քանակները, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, ամիսը մեկ անգամ համեմատել վաշտի անձնակազմի և նյութական միջոցների հաշվառման տվյալները գնդի հաշվառման տվյալների հետ. - ղեկավարել վաշտի տնտեսությունը: (142-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն) Վ ԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
