Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Փափազյան — ԵԴ1/1264/06/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Փափազյան — ԵԴ1/1264/06/24

Վճռաբեկ դատարանԵԴ1/1264/06/245 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2024 թվականի հուլիսի 4-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 09-0487-24 քրեական վարույթը: 2024 թվականի հուլիսի 23-ին թիվ 09-54-24 ու 09048724 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, ն նախաքննությունը շարունակվել է 09- 0487-24 համարով: Երնան քաղաքի Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանի դատախազ

Ամբողջ Տեքստ

Ի: է: ւ ԵԴԼ/1264/06/24

(85 ԵՐԻՆ լ 5

7. ՀՏ

ԹԸ |

ՊՈպՔ ԱՆ

աա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ ԳԳասպարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Լ.Ալավերդյան

5 սեպտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ

դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ՀԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Նարեկ Լնոնի Փափազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ 2024 թվականի հուլիսի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 09-0487-24 քրեական վարույթը:

2024 թվականի հուլիսի 23-ին թիվ 09-54-24 ու 09048724 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, ն նախաքննությունը շարունակվել է 09- 0487-24 համարով:

Երնան քաղաքի Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Վ.Շամբարձումյանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Նարեկ Լնոնի Փափազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով, ն նույն թվականի հուլիսի 25-ին նրան մեղադրանք է ներկայացվել:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Փափազյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 23-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է

Յ

վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Այսպես, ըստ բողոքաբերի՝ առնանգման հանցակազմի օբյեկտիվ կողմին սույն վարույթով նեղ մեկնաբանություն է տրվել. Ն.Փափազյանի արարքում առնանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը պետք է դիտարկվեր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի համատեքստում Սուրեն Սարգսյանի ն Հարություն Դանոյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո, համաձայն որի՝ առնանգումն առկա է նան այն դեպքում, երբ այն կատարվել է խաբեության եղանակով անձի կամքն անտեսելով:

Վերոգրյալի հաշվառմամբ գնահատելով սույն վարույթի փաստական հանգամանքները, բողոք ներկայացրած անձն արձանագրել է, որ Ն.Փափազյանը, խաբեությամբ, այն է՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն հայտնելով, տուժողներին տեղափոխել է իր կողմից ընտրված վայը՝ կտրելով նրանց իրենց միկրոսոցիալական միջավայրից:

Այս համատեքստում բողոքի հեղինակը նան փաստարկել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննելիս սույն վարույթով քննարկման առարկա է դարձել այնպիսի հարց, որը դուրս էր այդ պահին դատարանի առջն դրված խնդիրների շրջանակից:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 23ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

4

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նարեկ Փափազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(.) /Հ/անդիսանալով «ՀԻՑ» ՓԲ ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի պեվփ, ի պաշտոնն տեղյակ լինելով, որ «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի օրվա պատասխանավու օպերատիվ խմբի կազմում ընդգրկված են ավագ կարգավար ԱԱ-ն ն էլմանտյորներ՝ ԱԵ-ն, ՍԱՎ-ե, Վ.Զ-ն ն ԳԱ-ն, նպատակ ունենալով վերջինների կամքն անտեսելով նրանց տեղափոխել այլ վայր` 2024 թվականի հուլիսի 03-ին՝ ժամի 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահավպվածում զանգահարել է նույն ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի ավազ կարգավար ԱԱ-ին ն դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով՝ վերջինին հայտնել է Երնան քաղաքի Ռուբինյանց 27/109 հասցեում զործող «Հայաավտանի էլեկտրական ցանցեր» ՓԲ րնկերության թիվ 1637 ենթակայանում պայթյուն լինելու վերաբերյալ իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ ն ԱԱ-ի միջոցով հրահանգել է օրվա պատասխանավաւ օպերատիվ խմբին մեկնել հիշյալ վայր:

Այնուհետն, ԱԵ-ի, ԱՎ-ի, Վ.Զ-ի ն ԳԱ-ի կողմից հիշյալ վայր ժամանելուց հետո, 2024 թվականի հուլիսի 03-ին՝ առավոտյան տեղի ունեցած միջադեպի շուրջ հաշվեհարդար տեսնելու նպատակով՝ նույն օրր՝ ժամի 23:05ի սահմաններում քննությամբ ինքնությունները դեռես չպարզված անձանց հեվ հիշյալ վայր են եկել ԱԴ-ն, Վ.-ն, Վ.Ղ.-ն ն ՀԴ-ե, որտեղ վերջինն իր մոտ գտնվող զենքի գործադրման սպառնալիքով ն հայհոյանքներ հնչեցնելով՝ ԱԵ-ին, ԱՎ-ին, Վ.Զ-ին ն ԳԱ-ին հրահանգել է չշարժվել, որից հետո խմբի մյուս անդամները զենքի ն իրենց մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու հաւմար նախապես պատրաստված ն հարմարեցված միջոցների գործադրմամը, ինչպես նան ձեռքերով ն որքերով հարվածնեն են հասցրել ԱԵ-ին, Օ ՍՎ-ին ն ՎՋԶ-ին, որի ընթացքում հասարակության նկատմամը անհարգալից, իրավական ն բարոյական նորմերի նկատմամի բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցարերելով` հնչեցրել են հայհոյանքներ նե անպարկեշտ արփահայտություններ, ինչպես նան

5

համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամի խախտել են դեպքի վայրին հարակից բնակվող մարդկանց անդորրը»:

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.) /Վ/արույթն իրականացնող մարմնի կողմից (-) ներկայացված նյութերում առկա են տեղեկությունն, փաարեր ն ապացույցներ, որոնք ուղղակիորեն մատնանշում են մեղադրյալ Ն.Փափազյանի առնչությունը մեղադրանքի ձնակերպման մեջ նկարագրված գործողություններին, սակայն վերջինիս կատարած արարքի ՀՀ քրեական օրենսգրքի 19Էրդ հոդվածի Էին մասով նախատեսված արարքին համապատասխանելու վերաբերյալ բավարար

փաստական տվյալներ չեն ներկայացվել:

Ներկայացված նյութերում առկա չեն այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն այն մասին, որ ՆՓափազյանը կատարել է իրեն մեղսագրվող ն ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի Էին մասով սահմանված արարքը, քանի որ վերոնշյալ հոդվածի դիսպոզիցիայում նշվում է, որ մարդուն առնանգելը՝ դա իր կամքին հակառակ կամ երա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելն է, մինչդեռ ներկայացված նյութերից ն մեղադրանքի ձնակերպումից ակնհայտ է դառնում, որ մեղադրյալը որնէ մեկին վվյալ վայր չի տեղավտխկ, ինչը կննթադրեր որնէ կերպ ֆիզիկական միջամտություն մեկ վայրից մեկ այլ վայր անձանց տեղափոխվելու գործընթացին (օրինակ՝ իր կողմից անձամի, կամ համակատարողների կուլմից՝ այդ թվում իր կազմակերպմամբ, անձանց տեղափոխելն ինչ-որ տրանսպորտային միջոցով, իսկ իր կողմից տնօրինվող կազմակերպության աշխատակիցներին մեկ այլ վայր գնալ ուղղորդելը չի կարող մեկնաբանվել վերոնշյալ դիսպոզիցիայի շրջանակներում: Ուղղորդել ն տեղափոխել եզրույթները նույնականացնելու դեպքում անձին առնանգելու հանցակազմը կարող է չափազանց լայն մեկնաբանհվել՝ ինչն ակնհայտորեն չի ըխումնշված հանցակազմի սահմանելու օրենադրի նպատակից:

Այլ կերպ՝ դեպքը, որի կատարման մեջ անձր կասկածվում է, առերնույթ չի համբնկնում ՀՀ քրեական օրենսգիքի 19Լրդ հոդվածի Էին մասով նախատեսված ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 15-16:

6

հանցակազմի հատկանիշներին, իսկ ներկայացված փատրական տվյալների ծավալի շրջանակներում մեղադրանքի ձնակերպման մեջ նկարագրված արարքի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի, այդ թվում ենթադրյալ խուլիգանության հանցակցության հատկանիշներին հնարավոր համընկման մասին դատողություններ կամ հանցակազմի ձնակերպում կատարելու դեպքում (Առաջին Օ ատյանի դատարանը դուր կգա մինչդատական

վերահսկողության ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շիջանակներից, քանի որ նշված դավտղությունների համար կպահանջվի մեղադրանքի ավելի խորը վերլուծություն, ինչն (Առաջին ատյանի դատարանը չի կարող կատարել վարույթի այս փուլում»:

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին::

10. 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել թիվ ԵԴԼ/2966/01/24 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ ՝Ն.Փափազյանի ն մյուսների. նախնական դատալսումների ընթացքում Ն.Փափազյանեի՝ նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ գրավի չափ սահմանվելով 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը":

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ Ն.Փափազյանի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության առերնույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է:

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 45-60:

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 37-50:

ի Տոն Կա նեմօճո Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴԼ/2966/01/24 քրեական

7

12 ՀՀ Սահմանադրության 27րդ հոդվածի Լին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով

(:-.)4) անձին իրավասու մարմին ներկայացնելունպավզակով, երը առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հերո անձի փախուստը կանխելու նպատակով (..)»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «4. Յուրաքանչյուր ոք ունի ազատության ն անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սաւհմանված կարգով.

(:-.) գյ անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում երա կողմից հանցագործության կատարումը կաւմ այն կատարելուց հեվտ նրա փախուստը կանխելու համար (...)»:

3. Վերահաստատելով ն զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գնորգյանի, Հարություն Խաչատրյանիծ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Խյգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն 5 Տես Վճռաբեկ դատարանի` Վահրամ Գնորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 2023:

5 Տես Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի զործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 ն 15:

8

պատճառաբանված ն, միննույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ:

Վճոաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետնյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն Օ-ապացուցող հիմնավոր կասկածից վեր ։ատպացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն,

այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունն ն դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերնույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնություններըը պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջն դրված խնդիրների շրջանակից", ուստին հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայություն, Օկամ բացակայությունը: Միննույն ժամանակ, հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը, իսկ արարքի փաստական կողմն առերնութ վկայի արարքին տրված իրավական ՛ Տես Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

ՑՏե՛ւ, ոաւնՏ ոառոմՏ Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴՎ/0003/11/08 որոշումը:

9

որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին»:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Նարեկ Փափազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի Լին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի պետ, ի պաշտոնե տեղյակ լինելով, որ օրվա պատասխանատու օպերատիվ խմբի կազմում ընդգրկված են ավագ կարգավար ՄԱ.ն, էլմանտյորներ՝ Ե-ն, ԱՎ-ն, ՎՋ-ն ն ԳԱ-ն, ունենալով վերջինների կամքն անտեսելով նրանց այլ վայր տեղափոխելու նպատակ, 2024 թվականի հուլիսի 3-ին ժամը 22ից 23ն ընկած ժամանակահատվածում զանգահարել է ՄՍԱ-ին ու նրա միջոցով՝ իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով ն կեղծ տվյալներ ներկայացնելով, թե իբրն Երնան քաղաքի Ռուբինյանց 27/109 հասցեում գտնվող թիվ 1637 ենթակայանում պայթյուն է եղել, օպերատիվ խմբին հրահանգել է մեկնել նշված վայը: Արդյունքում Ս.Ե.-ն, Ս.Վ.-ն, Վ.Ջ.-ն ն ԳԱ-ն մեկնել են վերոհիշյալ տեղանք, որտեղ Ս.Ե.-ն, ՍՎ.-ն ն Վ.-ն մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնությանճ,

- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ

Ն.Փափազյանի առնչությունը մեղադրանքում ձնակերպված ենթադրյալ դեպքին, սակայն գտել է, որ իրավական գնահատականը չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին: Մասնավորապես, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ առնանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշը՝ «այլ վայր տեղափոխելը» ենթադրում է ֆիզիկական միջամտություն մեկ վայրից մեկ այլ վայր անձին տեղափոխելու գործընթացին: Տվյալ դեպքում, մեղադրյալը որնէ մեկին մեղադրանքում նշված վայր չի տեղափոխել, իսկ այնտեղ մեկնելու հարցում ուղղորդելը չի կարող մեկնաբանվել որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսնորման հնարավոր ձն: «Ուղղորդլ» ն «տեղափոխել» եզրույթները » Տեն Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10

նույնականացնելու պարագայում առնանգման հանցակազմը չափազանց լայն մեկնաբանության կենթարկվի, ինչը, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ չի բխելու հանցակազմը սահմանելու օրենսդրի նպատակներից",

- Վերաքննի դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին»,

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առնանգման հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսնորման ձնի առնչությամբ ստորադաս դատարանների ձնավորած դատողությունը հիմնավոր չէ:

Այսպես, Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում ստորադաս դատարանների պնդումն առ այն, որ առնանգումը ենթադրում է բացառապես ֆիզիկական միջամտության արդյունքում մի վայրից մեկ այլ վայր անձին տեղափոխելը: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված առնանգման հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսնորվում է մարդուն այլ վայր տեղափոխելով, այսինքն՝ հանցակազմն ավարտված է համարվում տուժողին իր բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելուն այլ վայր տեղափոխելու պահից: Ընդ որում, օրենսդիրը ձեռնպահ է մնացել հանցագործության եղանակների սպառիչ թվարկումից՝ ընդգծելով, որ առնանգումն առկա է, եթե, ի թիվս այլնի, այն կատարվել է անձի կամքն անտեսելով: Նշված դեպքում տուժողի կամքը հաշվի չի առնվում ն վերջինս առնանգվում է, օրինակ, խաբեության միջոցով, որը դրսնորվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով կամ որոշակի փաստեր, հանգամանքներ, իրադարձություններ թաքցնելով նպատակ հետապնդելով տուժողին ապակողմնորոշելու, ներգործելու իր գտնվելու վայրն ընտրելու ազատ ս Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

ռ Տես սույն որոշման 9-րդ կետը:

Ց Տեն, տաքողչ տաքտոզտ, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Խալաֆյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0470/01/21 որոշումը, կետ 14։

1

կամարտահայտության վրա` այդ կերպ նան խուսափելով նրա հնարավոր դիմադրությունից":

Տվյալ դեպքում, գնահատելով տուժողների ն մեղադրյալի ունեցած փոխհարաբերության, առնանգմանն անմիջապես նախորդող հանգամանքների, իրենց գտնվելու վայրից մեղադրյալի կողմից ընտրված վայր տուժողներին հասցնելու եղանակի, վերջիններիս հայտնված՝ իրականությանը

չհամապատասխանող տեղեկատվության վերաբերյալ մեղադրանքում

ձնակերպված տվյալների համակցությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության տվյալ փուլում այդպիսիք բավարար են ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արաբկիր» շահագործման շրջանի օպերատիվ խմբի կազմում ընդգրկված Մ.Ե--ին, Ս.Վ.-ին, ՎԶ.-ին ն ԳԱ-ին իր կողմից ընտրված՝ թիվ 1637 ենթակայանի տարածք է տեղափոխել խաբեության արդյունքում՝ իրականություն, Օ։»դիտավորությամբ կխեղաթյուլրլոէ` ն կեղծ տվյալներ ներկայացնելով, թե հիշյալ ենթակայանում պայթյուն է եղել: Այսինքն՝ մեղադրյալ Ն.Փափազյանին վերագրված արարքն առերնույթ բովանդակում է ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդված Լին մասով նախատեսված հանցակազմի

հատկանիշներ:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ն.Փափազյանի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության առերնույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավոր չէ:

16. Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի պնդմանն առ այն, որ հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի, թե դեպքը, իրադարձությունն արդյո՞ք համընկնում է Կ Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սուրեն Սարգսյանի ն Հարություն Դանոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0042/01/16 որոշումը, կետ 131:

12

այն հանցանքին, որի առերնույթ կատարման մեջ անձը մեղադրվում է, արարքին տրված իրավական որակումն արդյոք համապատասխանում է արարքի փաստական նկարագրությանը»:

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի ն այն անփոփող թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 23ի դատական ակտերը բեկանելու համար:

Սակայն, հաշվի առնելով, որ սույն վարույթով մինչդատական վարույթն ավարտվել է, ն Ն.Փափազյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախնական դատալսումների ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է որոշում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

» Տես Վճռաբեկ դատարանի՝ Իյգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

13

ՈՐՈՇԵՑ

Մեղադրյալ Նարեկ Լնոնի Փափազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 23-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/1264/06/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել