Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10 — Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ 1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջ
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10 — Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ 1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ 1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները. 2) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը և պահպանությունը. 3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետ

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ 1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները. 2) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը և պահպանությունը. 3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները և նորմերը. 4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի. 5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը և վերահսկում է դրանց կիրառումը. 6) սահմանում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները և ջրօգտագործման թույլտվությամբ էկոլոգիական թողքերը, ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափաքանակները. 7) հաստատում է մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները. 8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը և դրանց իրականացումը. 9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է ջրօգտագործման թույլտվության հայտերը. 10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները. 11) հաստատում է ջրային համակարգերում կորուստների նորմատիվները. 12) կազմակերպում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացումը. 13) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում ապահովում է միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման գործընթացը. 14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները. 15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները և մշակում է միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար. 16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը և հասարակայնության ծանուցումը. 17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի համար. 18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը. 19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝ չափաքանակների և սահմանափակումների կատարման նկատմամբ.

20) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք. 21) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն) 22) մշակում և հաստատում է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան: 23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգը և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագիր (այսուհետ՝ Ամփոփագիր) կազմելը և սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցագրի հետ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայացնելը, որը Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է: Ամփոփագրի ձևը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը.

24) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք. 25) համակարգում է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները։ Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված և ապակենտրոնացված կառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են ջրավազանային կառավարման մարմիններ: (10-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ.

17.11.17 ՀՕ-208-Ն, լրաց.

21.03.18 ՀՕ-187-Ն, փոփ.

13.11.19 ՀՕ-211-Ն, լրաց.

07.07.22 ՀՕ-316-Ն , խմբ., փոփ.

13.11.25 ՀՕ-380-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել