Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59 — Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59 — Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 59. Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների 1. Ցածր անվտանգային գոտում պատիժ են կրում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած դատապարտյալները։ 2. Միջին անվտանգային գոտում պատիժ են կրում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած և 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում: 3. Բարձր անվտանգային գոտում պատիժ են կրում

Ամբողջ Տեքստ

Հոդված 59. Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների 1. Ցածր անվտանգային գոտում պատիժ են կրում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած դատապարտյալները։

2. Միջին անվտանգային գոտում պատիժ են կրում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած և 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում:

3. Բարձր անվտանգային գոտում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում։

4. Բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է տվյալ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը: (59-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-305-Ն , խմբ.

25.03.26 ՀՕ-117-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել