ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 400 — Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1.
Ամփոփում
Հոդված 400. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ. 2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ. 3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 400. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ. 2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ. 3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
2. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը: Դատական ակտը ողջամիտ ժամկետում ուղարկվում է դատական վարույթի մասնակիցներին ու համապատասխան ստորադաս դատարան:
3. Եթե Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայումն իրականացվում է ստորադաս դատարանում ընթացող վարույթի պայմաններում, ապա վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտը հայտարարվում է այդ դատարանի առաջիկա նիստում: Գ Լ ՈՒ Խ 49 ԲԱՑԱՌԻԿ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
