«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 հունիսի 2013թ. ՍԴԱՈ - 49 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ
ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ
ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման և գործի հանգամանքների առավել ամբողջական ու համակողմանի քննության անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հետաձգել սույն գործի դատաքննությունը և այն նշանակել 2013 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին։
2. Վերանայել սահմանադրական դատարանի 26.03.2013թ. ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշումը և գործի դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով։
3. Նկատի ունենալով, որ քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ դատական պրակտիկայում տեղ են գտել տարակերպ մեկնաբանություններ և հաշվի առնելով, որ տվյալ հարցի քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում լսել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումները, ուստի գործի բանավոր դատաքննությանը հրավիրել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան իրավասությամբ օժտված ներկայացուցչին և առաջարկել ՀՀ վճռաբեկ դատարանին ապահովել վերջինիս մասնակցությունը դատաքննությանը։
4. ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել մեկամսյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի 2006 թվականից հետո քննության առած, առանց բացառության, բոլոր գործերով ընդունած որոշումների պատճենները։
5. Առաջարկել գործով զեկուցող ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանին սույն գործի բանավոր ընթացակարգով դատաքննության նախապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
6. Այս կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ սահմանադրական դատարանի 26.03.2013թ. ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշման 1-ին և 3-րդ կետերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
4 հունիսի 2013 թվականի
ՍԴԱՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հունիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
