Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 23 — Էլեկտրոնային հաղորդակցությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 23AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 23 — Էլեկտրոնային հաղորդակցությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 23. Էլեկտրոնային հաղորդակցությունը 1. Ծառայության անձնական գրասենյակ հարթակում գրանցվելու դեպքում կատարողական վարույթի մասնակիցը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանում է այդ հարթակով։ Անձնական գրասենյակ հարթակում նոր փաստաթուղթ տեղադրվելիս տվյալ անձն այդ մասին անհապաղ ծանուցվում է հարթակում գրանցվելիս իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով, եթե չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 23. Էլեկտրոնային հաղորդակցությունը 1. Ծառայության անձնական գրասենյակ հարթակում գրանցվելու դեպքում կատարողական վարույթի մասնակիցը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանում է այդ հարթակով։ Անձնական գրասենյակ հարթակում նոր փաստաթուղթ տեղադրվելիս տվյալ անձն այդ մասին անհապաղ ծանուցվում է հարթակում գրանցվելիս իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով, եթե չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից։

2. Անձնական գրասենյակ հարթակը կարող է ներառել նաև՝ 1) վարույթի մասնակցի կողմից դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ և այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը. 2) վարույթում որևէ նոր նյութի ավելացման (ներառյալ վարույթի այլ մասնակիցների կողմից) մասին վարույթի մասնակցի անհապաղ ծանուցումը համակարգի ներսում, ինչպես նաև վարույթի մասնակցի նշած էլեկտրոնային փոստով, եթե վերջինս չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից. 3) բռնագանձման ենթակա գումարի վճարման հնարավորություն՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով։

3. Անձնական գրասենյակ հարթակի վարման կարգը սահմանում է արդարադատության նախարարը։

4. Ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջև փաստաթղթաշրջանառությունը և տվյալների փոխանակումը կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով , եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Ծառայության և այլ անձանց միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է կատարվել էլեկտրոնային եղանակով՝ փոխադարձ համաձայնությամբ սահմանված կարգով։

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով կամ հասցեատիրոջ նշած էլեկտրոնային փոստի հասցեով, եթե Ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ:

6. Կատարողական վարույթի փաստաթղթերն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է փաստաթղթի տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով փաստաթուղթը կարող է հասանելի դառնալ նրան:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել