ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 455 — Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1.
Ամփոփում
Հոդված 455. Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն ) 2. 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը ներառյալ: 3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափ
Ամբողջ Տեքստ
Հոդված 455. Օրենսգրքի 13-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն ) 2. 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:
3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման գործունեության տեսակի) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են և արտոնագրային հարկի վճարումը կատարում են մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման մասով 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են մինչև 2018 թվականի մարտի 1-ը ներառյալ, իսկ 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչև 2018 թվականի հունիսի 20-ը ներառյալ: (455-րդ հոդվածը խմբ. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ.
25.06.19 ՀՕ-68-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
