Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-92-Ն18 մայիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 27.1-րդ հոդվածում` 1) 1-ին մասի առաջին պարբերությունը «վերլուծությունն է» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «նախագիծը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի)» բառերով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձը:».

4) 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները սկսվում են պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:»: Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնելիս սույն կետի առաջին պարբերությունով նախատեսված ամփոփաթերթը չի ներկայացվում, իսկ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների ընթացքում ստացված` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. հունիսի 14 Երևան ՀՕ-92-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-92-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.06.2010-07.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.06.23/28(762) Հոդ.707 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.05.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.06.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.06.2010 Ուժը կորցրել է 07.04.2018 Հիմնական ակտ 18.05.2010, ՀՕ-92-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.04.2002, ՀՕ-320 03.04.2002, ՀՕ-320 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մայիսի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-92-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել